ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարիկովշչինա 01/27/2020 23:23 | Վերլուծություններ
Քծնողները գրիչ չեն նվիրում, գրիչ նվիրում են գրիչի հարգն իմացողները:
Չնայած համապատասխան տեսանյութը և լուսանկարները նայելիս, տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանի ձեռքում հայտնված գրիչն ուղղակի իրավիճակային ընծա է եղել: Այսինքն, եթե Փաշինյանն իր գրիչը վայր գցած չլիներ և տիպիկ՝ միսթր Բինի վիճակում հայտնվելով նստած տեղը շուռումուռ չգար՝ ջանքեր չգործադրեր այն գետնից վերցնելու համար, որն ակնհայտորեն, չէր վրիպել Հրայր Թովմասյանի աչքից, Փաշինյանն այդ գրիչն իր «զինանոցում» չէր ունենա: Իհարկե, ոչ ոք մեղավոր չէ, ինքն է ու ինքը, որ նման անհեթեթ, անլուրջ զավեշտալի իրավիճակում հարտնվեց:
Գոյություն ունի իրի առարկայական և զգայական պատկանելություն: Իրերն էլ հոգի ունեն: Այս դեպքում՝Հրայր Թովմասյանի գրիչը նրա հետ զգայական կապի մեջ լինելով՝ ասես մոգական ուժ ունեցավ՝ հարվածելով նրան, ով գրիչի թանաքին մաղձ էր խառնել:
Անվտանգային բազում խնդիրներ ունեցող Հայաստանի վարչապետն արդեն 2-3 օր է հատուկ սևեռված է ՍԴ նախագահին հակահարված տալու վրա, սակայն, մի տեսակ հարվածները գնում ու հետ են վերադառնում՝ միաժամանակ, ամեն նոր տեքստից հետո՝ ավելի ու ավելի անլրջացնելով, ջրիկացնելով վարչապետի ինստիտուտը:
Այն, ինչ կատարվում է այս երկու օրը պետության ու պետականության՝ սահմանային, անկումային վիճակի մասին նշան է: Ըստ էության, մենք գործ ունենք ամենաբարձր մակարդակով առանց այն էլ ցածրորակ հանրային դիսկուրսի իսպառ ոչնչացման փաստի հետ, ինչն արդեն ժողովրդական ավելի ստվար զանգվածի համար է տագնապի առիթ դառնում: Հրապարակում հուսավառ կանգնածներից շատ-շատերի…
Նույն այն ժողովուրդը, որին Փաշինյանն ի սկզբանե խոստումներ էր տալիս, երեկ վերջապես հասկացավ և բացահայտ հայտարարեց՝ «հերիք է, բավական է, էլ կտերըդ չեն անցնի»:
«Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խոնարհվում եմ ձեր առաջ, դուք բոլորդ վարչապետ եք» և այլն՝ հրապարակի ժողովրդին ուղղված Փաշինյանի այս խոսքերը արդյո՞ք սիրո նշան են, թե՞ մեկ այլ բանի…
Հետաքրքիր է՝ առ Փաշինյան սիրո՞ թե՞ քծնանքի նշան էր իմքայլական երիտասարդ- ավագանու ներկայացուցչի կողմից ֆեյս-ֆեյք զանգվածին Թովմասյանի դստեր դեմ հրահրելու կոչը: Իսկ միգուցե նա վարվեց ըստ կարգի, այսինքն, կրկնեց այն, ինչ նախկինում արվել է: ՈՒղղակի հիմա ժամանակն այլ էր, նրա այդ արարքն էլ սուրսայր նետի նման հետ դարձավ ու իրեն վնասեց՝ արժանանալով կուսակից ընկերների դատապարտմանը:
Ես զարմանալով զարմանում եմ, երբ իմքայլական պաշտոնյաները՝ ահել թե ջահել, նստում միմյանց, կամ այլոց հետ առանձնազրույցներ են ունենում, տեսակետներ են հայտնում, քննարկումներ ծավալում, խորհրդատվություն ստանում և այլն, ու հետո՝ այդ ամենը հրապարակային քննարկման առարկա են դարձնում: Ասենք, այս տոնայնությամբ՝ «բա որ ես ասեմ, թե դու ինչ էիր ասում մեր առանձին զրույցների ժամանակ»:
«Ինչ-որ տարօրինակ մարդիկ են հայտնվել, որոնց նախկինում երբեք չեմ հանդիպել»՝ հարցազրույցներից մեկում նման միտք էր հայտնել Վազգեն Մանուկյանը: Կարծեմ, հենց ա՛յս տիպի մասին էր ասում: Որ հիմա նողկալի վարակի նման տարածվում է… ու մեկ ընդհանրական անուն ունի՝ «շարիկովշչինա»:
ՈՒ նորից ճահիճը ճեղքելու ժամանակի առաջ ենք:
Հեղինակ Ա. Եսայան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ