ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է, որ տարբերվի լրագրությունը՝ պետական գործունեությունից. Լարիսա Ալավերդյան 01/27/2020 17:05 | ԼՐԱՀՈՍ
Եկել է ժամանակը, որ տարբերվի լրագրությունը՝ պետական գործունեությունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով։
Ըստ Ալավերդյանի՝ պետական գործիչը չի կարող թույլ տալ իրեն այնպիսի հայտարարություններ, որոնք ապացուցված չեն օրենքով։
«Ես գտնում եմ, որ դրանք կոպիտ սխալներ են, որոնք թույլ են տրվում երկրի վարչապետի կողմից և ցավոք սրտի, կարծես թե չկա, որևէ ազդեցիկ մեկը, որը կկարողանա բացատրել այդ շատ հասարակ բանը, որովհետև խոսքը չի գնում միայն այն մասին, որ դա ասում է անձ, ի վերջո դա մեր երկրի ղեկավարն է և մեր երկիրն աշխարհում ճանաչվում է և այդպիսի հայտարարություններով և գործելակերպով»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ շուրջ երկու տարի է, ինչ ստեղծվել է մի իրավիճակ, որ սկզբում տարածվում է վարկածը՝ ամենադատապարտելի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով, ապա սկսվում է իրավական գործընթացը։
«Ընդհանրապես խոսքը միայն Հրայր Թովմասյանի մասին չէ, ում նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։ Խոսքը գնում է այն մթոնոլորտի մասին, որը երկրում ստեղծվում է և ամրանում է։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ ժողովրդի մի մասը, որը անկեղծ հավատքով ընտրել է ղեկավարին, այսօր կանգնած է նոր խնդրի առջև՝ եթե իր խոսքերը ճշմարիտ են, ապա ինչու չի իրականացվում իրավական գործընթացը և համապատասխան պատասխանատվությունը։ եթե դա ուղղակի մտքի ոչ այդքան հիմնավոր մոտեցումներ են կամ կարծիքներ են, ապա կրկնում եմ, դա դատապարտելի է»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ դա դառնում է անընդունելի երկրի համար և մեր տեղն աշխարհում դարձնում ենք ավելի խոցելի։
Ալավերդյանը նշեց, որ չէր ուզենա, որ բոլոր մեթոդները չփորձարկելով, անցում լինի դեյուրե գործընթացներին։
«Հայաստանում կա ոգևորությունը՝ ամեն ինչը տանել դատարան։ Իրականում մինչդատական գործառույթները պակաս կարևորություն չունեն»,- ընդգծեց Ալավերդյանը։
Բացի այդ՝ Ալավերդյանը նշեց, որ նախկինում եղած բոլոր փորձագետները, անգամ,եթե պայքարել են գործող իշխանությունների դեմ, նրանց կարծիքն ընկալվում է թշնամաբար։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին նաև մեղադրել է հիբրիդային հեղաշրջման փորձի և օտարերկրյա կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ դա պետական հանցագործության մեղադրանք է։
«Դա ասել հպանցիկ և անցնել, ես դա լուրջ չեմ համարում։ Դա որևէ մեկնաբանության ենթակա չէ»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ դա պարզապես անտեղյակություն է ոչ միայն տեսականորեն, այլև՝ պրակտիկայի առումով։
Նրա խոսքով՝ պրակտիկայում հայտնի են բոլոր հիբրիդային հեղաշրջման ձևերը և Հայաստանում այդպիսինը չկար և, եթե իշխանություններին ցանկանում են հերոսացնել, ապա դրա համար կան այլ ճանապարհներ։
Հարցին, թե արդյո՞ք դա չի կարող առիթ դառնալ նոր քրեական գործի հարուցման համար, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Իհարկե կարող է։ Խնդիրն այն է, որ դատական գործընթացները գալիս են այն ժամանակ, երբ սպառվում են մինչդատական մեթոդները, այնինչ՝ մեզ մոտ ուղղակի անպատասխանատու հայտարարություններից հետո մենք փորձում ենք անմիջապես անցնել դատական գործընթացների»։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր այսօրվա ուղիղ եթերում ներկայացրել է, թե երբ ու ինչպես է սկսվել ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված քայլերը, ըստ էության, հայտարարելով, որ այդ քայլերն իրականացվել են իր գիտությամբ ու հանձնարարությամբ։ Վերջինս մեղադրել է նաև Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի լիազորությունները օկուպացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ընդ որում՝ ՍԴ լիազորություններին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա, սակայն դրա շրջանակներում Հրայր Թովմասյանին մեղադրանք չի առաջադրվել։ Դեռևս հունվարի 3-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Հրայր Թովմասյանը սույն գործով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով։ «Խոսել Հրայր Թովմասյանի առնչության մասին իրավաբանորեն, իրավաբանական տեսակետից կոռեկտ չէ»,- ասել էր ՀՔԾ պետը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից