ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ եւ ինչպես է սկսվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթացը. Ներկայացրել է վարչապետ Փաշինյանը 01/27/2020 13:16 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր այսօրվա ուղիղ եթերում ներկայացրել է, թե երբ ու ինչպես է սկսվել ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված քայլերը, ըստ էության, հայտարարելով, որ այդ քայլերն իրականացվել են իր գիտությամբ ու հանձնարարությամբ։
«Կար իրավաբանների և մարդկանց խումբ, ովքեր մեկ-երկու անգամ ինձ դիմել ու ասել էին, որ Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է սահմանադրական տրամաբանությամբ, բայց կա նաև այլ հանգամանք, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէ իրականացնել»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, որ այդ տեղեկությունն իրեն հետաքրքիր է թվացել, սակայն չի հանձնարարել դրանով զբաղվել, քանի որ հունիս-հուլիս ամիսներն էին և ավելի առաջնային գործեր կային։
Փաշինյանը պատմեց, որ ամիսներ անց, երբ թերթում էր նշումների տետրը, տեսել է իրավաբանների ներկայացրած խնդիրն ու ավելի մանրամասն ուսումնասիրել այդ վերլուծությունը. «Սա ինձ համար «պրինցիպիալ» հարց էր, քանի որ ասել ենք՝ օրինականության վրա պետք հանվենք մեր գործողությունների ժամանակ։ Երբ ավելի մանրամասն տեղեկացա ինչի մասին է խոսքը, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն դրանով պետք է զբաղվեմ, թե ոչ։ Ընդ որում, մենք ՍԴ նախագահի, անդամների հետ ոչ մի խնդիր չենք ունեցել»։
Վարչապետը կրկնեց պնդումը, թե այդ ամիսների ընթացքում Հրայր Թովմասյանը նշել է՝ պատրաստ է համագործակցության, ասել է, թե ինքն է գրել Սահմանադրությունը, ՍԴ-ն նորմալ աշխատում է և այլն։
«Բայց էլի ինձ համար չի եղել հարց, որ ինչ-որ իրավիճակ պետք է օգտագործեմ նեղ, կուլիսային պայմանավորվածությունների և այլնի համար։Այդ ժամանակահատվածում էր, որ ի հայտ եկավ ՍԴ հետագա անդամ Վահե Գրիգորյանի նամակը, և թեման, որ ՍԴ նախագահի կարգավիճակն օկուպացված է՝ դարձավ հանրամատչելի։ Այն ժամանակ երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնվում և չի համաձայնելու իր արած կեղծիքները կոծկել, այդ ժամանակվանից սկսած ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում իր համար պաշտպանություններ փնտրել ու այս ողջ պրոցեսը կուլմինացիային հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում, երբ տարբեր տեղերում, այդ թվում հանրապետությունից դուրս, պաշտպանություններ փնտրեցին, որն ուղղված էր ՀՀ պետական շահերի դեմ»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, Վահե Գրիգորյանի նամակից հետո «ինֆորմացիան մեծ ծավալով հոսեց» և հարուցվեց քրեական գործ ու անառարկելորեն ապացուցվեց, որ ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով. «Ինչն է որ այստեղ ամենակարևորն է, եղել է 2 տրամաբանություն. Այդ փաստն օգտագործել և դրա միջոցով ՍԴ նախագահին ու ՍԴ-ն «առնել կոնտրոլի տա՞կ», թե՞ գտնվել սկզբունքային ու գնալ իրավական ճշգրիտ գնահատականների ու լուծումների ճանապարհով»։
Փաշինյանը ցուցադրեց գրիչը, որն ըստ իր գրառման, իրեն էր տվել ՍԴ նախագահն ու ասաց. «Այս գրիչն այդ ամենի սիմվոլն է, այն բանի սիմվոլն է, որ կարող էինք անել այնպիսի քայլեր, ՍԴ նախագահը լիներ այնպիսի ՍԴ նախագահ, ինչպիսին ՍԴ նախագահը եղել է իր ստեղծման առաջին օրից։ Սրա համար է կարևոր այս դետալը։ Բայց ես գնացել եմ ուրիշ ճանապարհով ու հասկացել, որ չի կարելի սիրո և համերաշխությանհեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ»։
Նշենք, որ ՍԴ լիազորություններին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա, սակայն դրա շրջանակներում Հրայր Թովմասյանին մեղադրանք չի առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից