ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դեպի Եվրատեսիլ» -ի շուրջ աղմուկ է հասունանում. մասնակիցն ահազանգում է 01/27/2020 15:04 | ԼՐԱՀՈՍ
Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցության հայտ ներկայացրած երգիչ Գևորգ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաց նամակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը
Ես՝ Գևորգ Հարությունյանս, իմ դժգոհությունն ու հիասթափությունն եմ հայտնում «Դեպի Եվրատեսիլ» 2020թ. - ի նախընտրական փուլի շրջանակում իրականացված փակ լսումների հանդեպ:
Շատ լավ գիտակցում եմ, որ Եվրոպական հեռարձակողների միության կողմից ձեզ են տրված Հայաստանի Հանրապետությունում մրցույթի կազմակերպման, մասնակցի ընտության և հետագա բոլոր որոշումների իրավունքները՝ ինչը բնավ էլ զարմանալի չէ, այսօր, ՀՀ- ում բոլոր ոլորտները, կառույցները ունեն իրենց ղեկավարները, ովքեր էլ օժտված են համապատասխան իրավունքներով, սակայն, գիտակցում եմ նաև, որ ես, որպես արտիստ, մրցույթի հայտատու, ունեմ պրոցեսը մեկնաբանելու իմ իրավունքը, որովհետև խորին համոզմունք ունեմ, որ ցանկացած ոլորտում անլուրջ, անբարեխիղճ մոտեցում նկատելու դեպքում բարձրաձայնելը պարտադիր է:
Հայտագրումը հայտարարվել էր մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն, փաստացի, ձեր պաշտոնական կայքէջում հայտագրման հղումը հասանելի էր նաև օրեր անց: Հարցադրմանը պատասխանում եք, որ ուշացումով ներկայացված հայտերը չեն դիտարկվել, սակայն որքանով է դա հավաստի, ինձ՝ մասնակցիս, կասկածելու տեղիք է տալիս, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա պրոֆեսիոնալ է:
Երգերը հայտագրելուց հետո միայն սկսում եք որոշել հետագա գործընթացը, մինչդեռ այդ ամենը պետք է հրապարակեիք հայտագրման հետ միասին:
Որքանո՞վ կարող ենք բարեխիղճ համարել ժյուրիի ընտրության մեխանիզմը (եթե, իհարկե, այդպիսին կա) և նրա կայացրած աշխատանքը, եթե չի հայտարարվել ժյուրիի ընտրության չափորոշիչների մասին որևէ բան, գիտենք, որ նրանցից մի քանիսը Եվրատեսիլ չեն նայում, մրցույթին չեն հետևում, ոմանք էլ այն համարում են անլուրջ մրցույթ: Հարց է առաջանում. նման պարագայում ժյուրիի պրոֆեսիոնալ անդամներն ի՞նչ սրտացավությամբ և պատասխանատվությամբ են մոտեցել հարցին:
Շաբաթվա ընթացքում ձեր հրապարակած տեսանյութում նշում եք, որ սա երգի մրցույթ է, բայց այն հանգամանքը, որ դուք մեկ օրում, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում զտել եք 53 երգից 12-ը, դա ևս խոսում է ձեր կատարած աշխատանքի անլրջության մասին:
Պարզից պարզ է, որ երգերը պարզապես թեթևակի ուշադրության են արժանացել, մանրակրկիտ չեն քննվել, միգուցե և մինչև վերջ չեն լսվել: Ժյուրիի անդամներից մեկը նշում է, որ ուշադրություն է դարձրել խարիզմային, հմայքին, յուրօրինակությանը, բայց այդ ինչպե՞ս (դա իհարկե ձեր տեսանյութի ամենածիծաղելի պահն էր) : Պարզվում է՝ առանց արիտիստի վերջնական, ամբողջական կատարումը լսելու, տեսնելու, այդ խարիզման ու հմայքը փնտրել ու գտել են երգերին կցված մեկ կամ մի քանի մոնտաժային ծրագրերի ենթարկված լուսանկարների մեջ:
Հարգելիներս, ակնհայտ է, որ վատ, սիրողական մակարդակի պրոցես եք իրականացրել։
Միայն այն հանգամանքը, որ իրավունքը ձեզ է տրված, կամ ժյուրիի կազմում ընդգրկված են իրենց ոլորտներում կայացած մարդիկ, դեռ չի նշանակում, որ ինչ ցանկանաք, այն էլ կանեք,կամ, որ պրոցեսը մասնագիտական, արդյունավետ և նպատակային է ընթացել:
Որպես իրականացնող կողմ, պետք է կարողանաք մասնագիտորեն պատճառաբանել և մեկնաբանել ձեր կատարած ցանկացած որոշում, քանի որ դրա կարիքը այս պահին չափազանց մեծ է:
Վերջին տարիներին մրցույթում չհաջողելուց հետո ամենաքիչը անհեթեթ եմ համարում, որ հայտերի նման քանակի դեպքում որոշել եք ընտրությունը կատարել ավելի սեղմ ժամանակում , ավելի կտրուկ մոտեցմամբ, առանց մտավախության, որ ձեր ընտրությունը կլինի պատահական, հապճեպ, չմտածված, ինչն անձամբ հենց այդպիսին էլ որակում եմ:
Մասնակցության երգիս ընտրության պրոցեսն ավելի լայնածավալ է ընթացել, քան եզրափակչի մասնակիցների ողջ կազմի ընտրության ձեր իրականացրած գործընթացը:
Չեմ կարծում, թե կունենաք այն խիզախությունը, որ ընդունեք ձեր կողմից թույլ տված բացթողումները և վերանայեք արդյունքները, կամ կրկին իրականացնեք հստակ, արդյունավետ լսումներ, պարզապես այս ամենը բարձրաձայնում եմ սրտացավությունից ելնելով և ի պատասխան այն բանի, որ նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ձեր պաշտոնական էլ հասցեներին ուղարկած իմ բոլոր նամակները մնացին անպատասխան՝ հետևությունները թողնում եմ ընթերցողներիս…
Հարկ եղած դեպքում պատրաստ եմ անհատապես հանդիպել յուրաքանչյուրի հետ և կիսվել իմ մտահոգությամբ ու, որպես այս պրոցեսով հետաքրքրված արտիստ, ապացուցել մասնագիտական որոշման մի շարք բացթողումներ։
Այս նամակով, ես ոչ թե մեղադրում եմ ձեզ կողմնակալության, դիտավորության կամ անարդարության մեջ՝ ՝թեև ոչինիչ բացառված չէ, այլև օգտվում եմ մասնակցի իմ իրավունքից և հայտնում եմ կատարված պրոցեսի նկատմամբ իմ անվստահությունը և անորոշությունը, որը , կարծում եմ, արժանի է ուշադրության՝ չէ որ հայտ ուղարկելիս ես ակնկալել եմ մանրակրկիտ, լուրջ, սրտացավ, պրոֆեսիոնալ մոտեցում կազմակերպիչների կողմից։
Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն առաջին հերթին կօգնեն հենց ձեզ, ի վերջո, տարիների ընթացքում մասնակցության հետ մեկտեղ պետք է կուտակել նաև մեծ գիտելիքներ, սովորել կատարած սխալների վրա և որ, վերջապես, դադարել մրցույթին մասնակցել միայն մասնակցելու համար ։
Դիմում եմ նաև այս տարվա նախընտրական փուլի այն դիմորդներին, ովքեր նույնպես կատարված պրոցեսի նկատմամբ ունեն խորը անվստահություն, անպայման հայտնել իրենց դիրքորոշման մասին, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք գոնե մեկ քայլով առաջ տանել մեր ոլորտի մի փոքրիկ ընտանիքում գործող այս սիրողական մոտեցումը։
Հարգանքով՝ Գևորգ Հարությունյան
Առաջին ալիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Depi Evratesil
#դեպիեվրատեսիլ #depievratesil2020
#առաջինալիք #gevorgharutyunyan»;
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել