ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի գրառումը հենց իր թիմին ենթարկեց որոշակի դեմորոլիզացիայի, կար պանիկա. քաղտեխնոլոգ 01/27/2020 13:57 | Քաղաքական
Պարզ է՝ եթե վարչապետն ունենար ավելի ադեկվատ փաստ կամ փաստարկ, հենց դա էլ կներկայացներ։ Առավել ևս, որ նման սպասում հենց ինքն էր առաջացրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին անհամաչափ ուժեղ հակահարված տալու վերաբերյալ գրառմանը։
Վիգեն Հակոբյանը չի կարծում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ծառայություններ առաջարկելու թեմայի վերաբերյալ ավելի ուժգին փաստարկներ կային վարչապետի դարակում։ Փոխարենը վարչապետը ներկայացրեց այն, ինչ ներկայացրեց և, ըստ էության, ուժգին հարված հասցրեց ոչ միայն իր քաղաքական իմիջին, այլև իշխանության իմիջին. «Տեսնում ենք՝ ինչ խառնաշփոթ և ինչ ալիք բարձրացավ սոցիալական ցանցերում, իսկ սոցցանցերն այս պահի դրությամբ այն վիրտուալ տարածքն է, որն ինչ-որ չափով արտացոլում է հասարակության մեջ տիրող տրամադրությունները, և վերաբերմունքը գրիչի կամ այդ փաստի հանդեպ»,-ասաց քաղտեխնոլոգը։
Սոցցանցերում առկա ռեակցիաներից դատելով՝ վարչապետի գրառումը քաղտեխնոլոգի դիտարկմամբ հենց իր թիմին ենթարկեց որոշակի դեմորոլիզացիայի.
«Նույնիսկ իր թմի մոլի երկրպագուները, առավել ևս ֆեյքային կառույցները երկար ժամանակ գործի չէին դրվում։ Այսինքն՝ կար որոշակի խառնաշփոթ, նույնիսկ պանիկա։ Կարծում եմ նաև դժգոհություն կար, որ հենց այդպիսի գործողություններ եղան, և նման անհարմար վիճակի մեջ դրվեց թիմը»։
Դիտարկմանը՝ վարչապետը կրկին խորհրդականներին չի լսել, թե նրանք չեն էլ փորձել խորհուրդ տալ, քաղտեխնոլոգը նկատեց՝ գուցե ֆորմալ առումով խորհրդականների թիմ կա, բայց կա՛մ խաղի կանոններն այդպես է դրված, որ վարչապետը միշտ ճիշտ է, կա՛մ բոլորը համաձայն են. «Տեսնում ենք, որ կան օգնականներ, խորհրդականներ, բայց նրանց առջև խնդիրներ չեն դրվում հակաճառել կամ կասկածի տակ դնել շեֆի որոշումները, և նրանք շարժվում են այդ խաղի կանոններով։ Չեմ ուզում մտածել, որ բոլորը համաձայն են լինում ղեկավարի ցանկացած որոշման հետ և չեն վիճարկում ու քննարկում դրանք։
Կարծում եմ՝ խաղի կանոններն ի սկզբանե այնպես են դրված, որ ամեն ինչ պետք է որոշի վարչապետը, պետք է իրականացնի վարչապետը, եթե ինչ-որ պահի ձախողվում է, այսպես ասած վարչապետը պետք է քավության նոխազների գտնի։ Չեմ կարծում, որ այս երկրում, հենց վարչապետի շրջապատում չկան մարդիկ, որոնք չեն վիճարկում։ Կա՛մ ապարատում խաղի կանոններն այդպես է դրված, որ վարչապետը միշտ ճիշտ է և վարչապետին հակաճառել նշանակում է հեռանալ թիմից, կա՛մ բոլորը համաձայն են նրա հետ։ Չգիտեմ՝ որն է ավելի վատ։ Քննարկում ենք վատ և վատագույն տարբերակներ»,-հավելեց քաղտեխնոլոգը։
Այն, որ կառավարումն արդյունավետ չէ, քաղտեխնոլոգի կարծիքով միանշանակ է, սակայն այս ամենը միայն մենք չէ, որ տեսնում ենք։ Թե ինչպես են վարչապետի նմանատիպ գրառումներն ազդում արտաքին աշխարհի վրա, քաղտեխնոլոգը նկատեց՝ արտաքին աշխարհը փորձված է ու պրագմատիկ, և ամեն ինչին ավելի խորքային են վերաբերում։ Նրանց գնահատականները շատ ավելի անալիտիկ և ինֆորմացված են, քան ժողովրդի ճնշող մեծամասնությանը.
«Մեր արտաքին քաղաքական հարաբերությունները հիմնական գեոքաղաքական կենտրոնների հետ ստագնացիայի շրջանում են։ ԱՄՆ-ի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են։ Եթե նույնիսկ համարենք՝ կատաստրոֆիկ հետընթաց չունենք, ապա առնվազն ստագնացիայի շրջանում ենք։ Կարծում եմ՝ ամենագլխավոր խնդիրը, որ գեոքաղաքական բոլոր կենտրոններն ունեն այսօրվա իշխանությունների հետ, դա մեր իշխանությունների անկանխատեսելիությունն է, և երբեմն նաև լրջության պակասը»,-նշեց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ այսօրվա աշխարհում կարևոր է լինել վստահելի գործընկեր, սակայն կարծում է, որ գեոքաղաքական հիմնական գործընկերներն այդ զգացողությույնն ի սկզբանե չունեին՝ անկախ նրանից, թե ինչ էր հայտարարվում, քանի անգամ որտեղ են այցելել, ում բարևել և ում հետ սելֆի արել. «Իրական քաղաքականությունում կարևոր են շոշափելի արդյունքները»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մայիսից սկսած ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։
Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել էր Հրայր Թովմասյանն ու պնդել, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ առաջարկություն չի ներկայացրել Փաշինյանին կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի։ Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ էր տվել, որպեսզի նա հրապարակի իր հայտարարությունները հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, վստահելի ապացույց, հակառակ դեպքում ՍԴ նախագահը Փաշինյանի զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի դատարան։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար, որին կից գրել. «Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:
Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:
Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:
Վարչապետի կողմից «հուժկու փաստարկներ» հրապարակվելուց հետո հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը դիմել է փաստաբաններին ընդդեմ Փաշինյանի հայցադիմում պատրաստելու համար։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից