ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում առկա է ոստիկանապետություն կառուցելու վտանգ. Փաստաբան 01/27/2020 12:11 | ԼՐԱՀՈՍ
«ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հայաստանում այսօր առկա է ոստիկանապետություն կառուցելու վտանգ։ Նման կարծիք իրավաբանը հնչեցրել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալու օրենսդրական կարգավորմանը։
Նրա խոսքերով՝ ոստիկանության՝ գաղտնալսում կատարելու իրավունքի որոշման վերաբերյալ իշխանության միակ ողջամիտ պատճառաբանությունն այն է, որ դրանով փորձում են հավասարակշռել Ոսստիկանության և ԱԱԾ-ի լիազորությունները, ինչը քննադատության չի դիմանում։ Նման տրամաբանությամբ շարժվելու դեպքում, ինչպես նշեց փաստաբանը, գաղտնալսման լիազորություն պետք է տրվեր նաև Քրեակատարողական ծառայությանը, ինչը չի տրվել։
Նրա կարծիքով՝ եթե ընդունենք, որ պետությունը չունի լատենտ նպատակ ստեղծելու «ոստիկանապետություն» և չունի լատենտ նպատակ տոտալ գաղտնալսումներ իրականացնելու, ապա իրավական ողբերգություն տեղի չի ունեցել, պարզապես՝ լոկալ բնույթի տեխնիկական փոփոխություններ են կատարվել։
«Այս վերջին շրջանի իրադարձությունները հանգեցնում են նրան, որ իրականում այդպիսի վտանգ կա»,- ասաց փաստաբանը։
Վերջինս՝ առանձնացնելով օրինակները նշեց, որ ներկա գործող Քրեական օրենսգրքով և այս կատարված փոփոխություններով լիազոր մարմնի լիազորություններն ավելին են, քան անձանց իրավունքների և ազատությունների վերաբերյալ երաշխիքները, այսինքն՝ դրանք չեն հավասարակշռվում, ինչը փաստաբանի կարծիքով, կարող է հանգեցնել կամայականության։
«Օրինակ՝ անձին հնարավորություն է ընձեռնվում, որ նա կարող է ծանոթանալ իր նկատմամբ իրականցված միջոցառմանը միայն այն դեպքում, երբ իր նկատմամբ կայացվում է դատական արդարացման ակտ, կամ քրեական գործով վարույթը կարճվում է, կամ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Այն դեպքում, երբ քրեական գործով անձը չունի դատավարական կարգավիճակ կամ կոնկրետ իր նկատմամբ չեն կայացվում այդ որոշումները, ապա անձը երբևիցե իր ողջ կյանքի ընթացքում չի կարող իմանալ իր նկատմամբ այդպիսի միջոցառում իրականացվել է, թե ոչ և, եթե իրականացվել է, ապա որոնք են եղել հիմքերը»,- նշեց փաստաբանը։
Վերջինիս առանձնացրած երկրորդ դեպքն այն է, որ ներպետական օրենսդրությունը սահմանում է անձի իրավունքը՝ տեղեկանալու հետաքննության մարմնի կողմից դատարան ներկայացրած միջնորդությանը կից նյութերին տեղեկանալու հնարավորություն, այսինքն՝ պետք է իմանալ, թե ինչ հիմքով են դիմում դատարան գաղտնալսելու համար։ Մինչդեռ՝ փաստաբանը գտնում է, որ այդ իրավունքը ձևական բնույթ է կրում, քանի որ դատարանի կողմից այդ նյութերը կարող են չտրամադրվել, եթե այն պարունակում է պետական գաղտնիք։
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ եթե գաղտնալսվում է մի անձ և վերջինս խոսում է անորոշ թվով անձանց հետ և գաղտնալսվում են այդ բոլոր անձանց՝ առանց դատարանի որոշման։ Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են դիմում ներկայացնել ՍԴ՝ այդ նորմի սահմանադրականությունը վիճարկելու համար։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ