ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ 01/27/2020 10:20 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Նախագահը, չնայած տարբեր քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների կոչերին, այնուամենայնիվ ստորագրեց, դրանով զարկ տալով Սահմանադրական դատարանի շուրջ լարվածության հերթական շրջափուլին:
Գործող իշխանությունն անցած 2019 թվականի ամբողջ ընթացքում փորձել է ձևավորել մի թյուր պատկերացում, թե Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, պայմանավորված նրանով, որ նրա դատավորների մեծ մասը ընտրվել են նախորդ իշխանության օրոք, և նպատակ է դրել ամեն գնով նրանց պաշտոնանկ անել։ Այդ նպատակին հասնելու համար այն գործի են դրել տարբեր մեխանիզմներ, ներառյալ Սահմանադրական դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱԺ միջնորդության ներկայացումը, այնուհետև նրա նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրելը, դատավորների նկատմամբ անթաքույց հոգեբանական ճնշումը և տարբեր էժանագին շահարկումները՝ նպատակ ունենալով ձերբազատվել գործող իշխանության համար անցանկալի դատավորներից, և սեփական միանձնյա վերահսկողությունը հաստատել Սահմանադրական դատարանի նկատմամբ:
Մենք խորապես համոզված ենք, որ իրական ժողովրդավարության գոյությունը պայմանավորված է իշխանության մարմինների միջև զսպումների և հակակշիռների կուռ համակարգի առկայությամբ, որում անփոխարինելի է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ դերն ու քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում նրա գործունեության շարունակականության ապահովումը: Ավելին, վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ճնշումներին դիմագրավելու և իրենց սահմանադրական առաքելությունը պատվով շարունակելու պարագայում մեր պետությունը մեծ առաջընթաց կարձանագրի ժողովրդավարացման ճանապարհին՝ ապահովելով օրենքի գերիշխանության ամրապնդման հետևողական ընթացքը: Հակառակը կլինի նահանջ ժողովրդավարությունից, և մեզ կվերադարձնի ավտորիտար կառավարման վատթարագույն ավանդույթներին, երբ պետական իշխանության բոլոր մարմինները կառավարվում են մեկ անձի կամ խմբավորման կողմից:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանությանից՝ հետ կանգնել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպից, և իր զորակցությունն է հայտնում Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորներին, որոնք չընկրկելով, կշարունակեն պատվով կատարել իրենց սահմանադրական առաքելությունը: Միաժամանակ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին՝ գիտակցել պահի կարևորությունը և միասնականորեն հակազդել տեղի ունեցող հակապետական գործողություններին:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում