ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստարկ-գրիչը սխալ է ընկալվել 01/27/2020 12:22 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Հովիկ Աղազարյանը կարծում են, որ վարչապետի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի «քծնանքի ու իր ծառայությունները մատուցելու փորձերի» վերաբերյալ հրապարակած փաստը սխալ ընկալում է ստացել և շեշտը դրվել է ոչ թե գրիչի լուսանկարին կից գրառման վրա, այլ հենց գրիչի փաստի վրա։
«Գրիչը որպես փաստ ներկայացնելով ու գրառմամբ վարչապետն ամեն ինչ ասել է և մեկնաբանություն չեմ տա։ Ամեն ինչ ասվել է»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ վարչապետի գրառման հետ կախված ընկալումը սխալ է, քանի որ կենտրոնացումը գրիչի վրա է և ոչ թե գրառման։
«Ես խորանում եմ գրառման բովանդակության մեջ, իսկ Դուք՝ գրիչի։ Մենք տարբեր կերպ ենք ընկալել»,-ասաց Պապոյանը։
Արձագանքելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառմանը, թե «Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց. « «Իմ քայլը» խմբակցությունը ժպտում է այդ գրառման հետ կապված»։
Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ Վանեցյանին հորդորեց ավելի նրբանկատ լինել իր հայտարարություններում։
Աղազարյանն իր հերթին անդրադառնալով վարչապետի՝ Թովմասյանի «քծնանքի» հետ կապված փաստին, ասաց, որ կարևոր է որպես փաստ դիտարկել գրիչին կից առկա մեկնաբանությունը։
«Խոսքը միայն գրիչի մասին չէ, այլ դրա պատմությանը, թե ինչպես է այն հայտնվել վարչապետի մոտ։ Չեխովի պատմությունները հիշեք և կտեսնեք, թե ինչ զուգահեռներ է անցկացվում»,-ասաց Աղազարյանը։
Հարցին, արդյոք սա վարչապետի մակարդակով հնչեցնելու արժանի փաստ էր, «Իմ քայլը» պատգամավորը պատասխանեց. «Դե հիմա ես գնահատական չեմ կարող տալ, որովհետև մանրամասն չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել Հրայր Թովմասյանի և վարչապետի միջև։ Հետևաբար, դժվար է ասել՝ ինչ անցած երևույթներ են եղել։ Վարչապետը կարող է դա մեկնաբանել»։
Հիշեցնենք, որ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մայիսից սկսած ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով, իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։
Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել էր Հրայր Թովմասյանն ու պնդել, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ առաջարկություն չի ներկայացրել Փաշինյանին կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի։ Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ էր տվել, որպեսզի նա հրապարակի իր հայտարարությունները հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, վստահելի ապացույց, հակառակ դեպքում ՍԴ նախագահը Փաշինյանի զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի դատարան։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար, որին կից գրել. «Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:
Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:
Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:
Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:
Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:
Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:
Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:
Վարչապետի կողմից «հուժկու փաստարկներ» հրապարակվելուց հետո հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը դիմել է փաստաբաններին ընդդեմ
Փաշինյանի հայցադիմում պատրաստելու համար։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից