ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը. «168 ժամ» 01/25/2020 11:00 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։
«Կարմիր գծերի» այս ոչնչացումը բերում է մի շարք կարևորագույն հետևանքների, և դրանցից կարևորագույնն այն է, որ… պետությունը վերացավ։
Պետության հիմնական ֆունկցիան հենց այդ «կարմիր գծերը» գծելն ու պահպանելն է, այն աղտոտելով ու վերացնելով՝ Նիկոլը վերացնում է պետականության բոլոր ֆունկցիաներն ու չափանիշերը։
Ի դեպ, դրա մեկ այլ ապացույց էր «գառների լռությունը» երեկ խորհրդարանում, որը բազմաթիվ «կարևորագույն» խնդիրներ էր քննարկում, որտեղ ընդդիմությունը հերթական անգամ շռնդալից փորձում էր ապացուցել, որ ինքն ընդդիմություն է, սակայն այդ թոհուբոհում չնկատեցին իրենց մահը։
Միաժամանակ, այնպես չէ, որ «կարմիր գիծ» տրորելը կարող է լինել միայն Նիկոլի մենաշնորհը, որ, եթե այն վերանում է, ապա վերանում է նաև իր հանդեպ։ Այլև ցանկացած գործողություն նրա հանդեպ, ցանկացած բացահայտում դառնում է նույնքան բարոյական, նույնքան օրինական և նույնքան քաղաքական, որքան իր գործողություններն են, քանի որ հայտնի է՝ որ կշեռքով դու կշռես, նույնով էլ քեզ են կշռելու։
Մինչև այս քայլը Նիկոլի հետ անհամաձայնները փորձում էին մնալ իրավունքի և բարոյականության շրջանակներում, մինչդեռ այժմ, իր իսկ քայլերով՝ Նիկոլը ազատում է նրանց ձեռքերը, և պատահական չէ, որ Հրայր Թովմասյանը կոչ է անում ԱԱԾ նախկին պետին այլևս չլռել։
Մյուս կարևոր գործոնն այն է, որ ակամա Հրայր Թովմասյանը դառնում է ընդդիմության առաջնորդ։ Նա ցուցաբերեց պետականության նկատմամբ առավելագույն հոգատարություն, ամենաբարձր կամային ու բարոյական հատկանիշներ, և դրանով շատ թավշյա ու սահուն կերպով դարձավ այն ֆոկուսը, որի շուրջ կարող են համախմբվել Հայաստանի քաղաքացիները, ովքեր դեմ են իրենց երկրի կորստին։ Ի դեպ, իր այս դերի մեջ Հրայր Թովմասյանն արդեն իսկ արեց առաջին քայլը՝ կոչ անելով Արթուր Վանեցյանին այլևս չլռել։
Նիկոլն իր կառավարման ընթացքում անընդհատ ընդդիմություն էր փնտրում, ու վերջապես կկարողանա ծեփել պատերին ու պառկեցնել ասֆալտին, և ահա հերթական անգամ նա ստեղծեց իր ընդդիմության ֆոկուսը (թերևս, կառավարման ընթացքում միակ հաջող քայլն է)։ Եթե անգամ Հրայր Թովմասյանն այլ մոտեցում ունենա, քան պետություն ղեկավարելն է, միևնույն է, նա է դառնում ընդդիմությանը միավորող ու ստեղծող քաղաքական փարոսը։
Եվ մի կարևոր հարց, որ հասարակությանը կրկին հիշեցրեց Հրայր Թովմասյանը․ ինչո՞ւ է Նիկոլը շտապում, ի՞նչ «դեդլայններ» (վերջնաժամկետներ) ունի նա, որոնց իրականացման համար պատրաստ է ցանկացած անօրինականության, անգամ՝ պետականության զոհաբերմանը։
Պարզ է, որ նպատակը Սահմանադրական դատարանով ինչ-որ կարևոր հակաօրինական և հակաազգային օրենք սղացնելն է, ու թեև Հրայր Թովմասյանն այդ դատարանի դատավորներից ընդամենը մեկն է, Նիկոլը կարծում է, որ, երբ նա իր ճնշումների տակ ընկրկեց, ապա մյուս դատավորները ևս տեղի կտան, որպեսզի չընկնեն նման մսաղացի տակ։ Սակայն արդեն թուլանում է հիմնավորումը, որ Հրայր Թովմասյանը խանգարում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախատեսած դատական որոշումներին․ Քոչարյանի դատն ընթանում է առավել հնարավոր դանդաղ հունով, նա գտնվում է բանտում, և այստեղ որևէ արագացում Նիկոլին ձեռնտու չէ։
Որպես մի վարկած՝ կարելի է նշել Ղարաբաղի հիմնախնդրով միջազգային ճնշումները և Հայաստանի համար խիստ անցանկալի որոշումը, որը Նիկոլը պարտավոր է ընդունել՝ որպես իշխանության գալու և մնալու գին, մանավանդ, որ օրերս սպասվում է այս խնդրով հանդիպում, որի օրը վերջնականացված չէ։ Սակայն սա հնարավոր տարբերակներից միայն մեկն է՝ Հայաստանի իրական քաղաքականությունն այժմ ընթանում է խիստ փակ ռեժիմով, և Նիկոլի իրական նպատակները գաղտնի են պահվում («Ցավով ուզում եմ նշել, որ դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը 10 %-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը)։
Սակայն ժամանակային այս խնդիրը նաև հրամայական է ընդդիմության համար․ եթե Նիկոլն արագացնում է աղետը, ապա ընդդիմությունը ևս պետք է արագացնի իր գործողությունները՝ այն թույլ չտալու համար»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 25.01.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ