ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամու դիտակետի հսկողության տակ գտնվող ճանապարհով ծննդկանին տեղափոխելը աբսուրդ է.պատերազմական վիճակում գտնվող երկրում ծննդատուն չեն փակում 01/25/2020 11:35 | ԼՐԱՀՈՍ
Աչաջրի ծննդաբերական բաժանմունքի պահպանման նպատակով դրամահավաք է սկսվել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց դրամահավաքի նախաձեռնող «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը։
Նա համոզված է, որ, օգնելով Աչաջուր համայնքին, կունենանք ավելի ամուր սահմաններ , ազգաբնակչության ավելացում եւ կկանխենք արտագաղթն ու գործազրկությունը։
«Որքան էլ, որ հավաքվի, էլի ֆինանսական բեռը կթեթեւացնենք, էլի ինչ-որ հարց կլուծվի։ Կարծում եմ, որ ադեկվատ եւ պետականամետ մարդիկ կմիանան նախաձեռնությանը եւ կօգնեն, որ Աչաջուր համայնքի ծննդաբերական բաժանմունքը չփակվի, քանի որ այն սահմանամերձ գոտում է եւ ուղիղ գծով 6 կիլոմետր՝ սահմանից»,-ասաց Նունե Ներսիսյանը։
Նրա խոսքով, հիվանդանոցը մոտ 25 միլիոն դրամի շրջանակում բժշկական տեխնիկայով վերազինման եւ վերանորոգման կարիք ունի։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Փակվող ծննդատների թվում են Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի ծննդատները։
Նունե Ներսիսյանն աբսուրդ է համարում նախօրեին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե Նոյեմբերյան քաղաքը և նրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջուրը եւ, հարց է առաջանում, թե ծննդկանն ինչու է ավելի լավ վիճակում գտնվող Նոյեմբերյանի ծննդատան փոխարեն նախընտրում Աչաջուրինը։
«Այդ հայտարարությունն ինձ համար աբսուրդ է, որովհետեւ գյուղից Նոյեմբերյան ճանապարհը մեր թշնամու դիտակետի հսկողության տակ է , ճանապարհը շատ վտանգավոր է եւ այդ ճանապարհով ծննդկանին տեղափոխելը աբսուրդ է։ Բացի այս, վարչապետը հայտարարում է, որ ամեն մի շենքի մոտ այս դեպքում եկեք բացենք ծննդատներ։ Գիտեք, հարգելի վարչապետ, նոր ծննդատներ բացել պետք չէ, պետք է պահպանել հինը։ Պատերազմական վիճակում գտնվող երկրում փակել ծննդատուն, ինձ համար անընդունելի մի երեւույթ է»,-ասաց Նունե Ներսիսյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի՝ խորհրդարանում արած հայտարարությանը, թե Մարալիկի ծննդատան բուժաշխատողները, որոնք «հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով» դուրս էին եկել ձյան մեջ ու բողոքի ակցիա էին անում, հետո այդ նույն խալաթներով պետք է գնային ծնունդ ընդունելու, Նունե Ներսիսյանն ասաց. «2018 թվականին, երբ բժշկական կենտրոնները դատարկ թողնում էին եւ մարդիկ խալաթներով գնում էին ցույցերին ու միտինգներին, այդ ժամանակ ինչո՞ ւ չէր խոսում, ինչո՞ւ պետականամետ մտածող մարդը չէր ասում ՝ հիվանդներին թողած, դուրս եք եկել, խալաթներով միանում եք մեզ։ Արդյո՞ք ճիշտ է միակողմանի մտածելը»։
Անդրադառնալով Աչաջրի ծննդաբերական բաժանմունքի մատուցած ծառայությունների որակին, Նունե Ներսիսյանը ասաց, որ մահվան դեպքեր այնտեղ չեն գրանցվել, խնդիրներ չեն եղել, իսկ բարդ դեպքերը, այսպես, թե այնպես ուղղորդվում են ավելի մեծ բժշկական կենտրոններ եւ ոչ թե մարզային , այլ 3-րդ մակարդակ ունեցող բժշկական կենտրոններ, որոնք գտնվում են Երեւանում։
Նունե Ներսիսյանը մի խնդիր էլ նշեց։ Փոքր համայնքներում, նրա խոսքով, ծննդալուծման համար տրամադրվում է 109 հազար 700 դրամ, իսկ ավելի մեծ բժշկական կենտրոններում՝ 140 հազար 400 դրամ։ Ըստ մասնագետի, անհասկանալի է ծննդկանին ուղղորդել ավելի մեծ բժշկական կենտրոններ, որտեղ պետությունն ավելի մեծ գումար է փոխհատուցում, եթե դրա ցուցումը չկա։
Նունե Ներսիսյանը նաեւ շեշտեց՝ առողջապահության նախարարությունն անընդհատ շեշտում է, թե ծննդատները չեն փակվում այլ դադարեցնում են գործունեությունը։ Ըստ նրա, սա ապօրինի որոշում է.«Նախ, պետք է լինեն հանրային լսումներ, այդ լսումները չեն եղել։ Բժշկական կենտրոնները այդ գաղտնի որոշման մասին տեղեկացել են համացանցից եւ հեռուստատեսությունից, պետք է լինի կառավարության որոշում, բժշկական կենտրոնը պետք է զրկվի լիցենզիայից, ապա միայն դադարեցվի նրա ֆինանսավորումը, մինչդեռ նշված գործընթացները մենք չունենք։ Սա ապօրինի մի ծրագիր է, որը իրականացվում է նախարարի քմահաճույքով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ