ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ագարակատեր-անասնապահների ցույցերի արդյունքը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Խորհրդարանի ամբիոնից 01/25/2020 11:50 | Վերլուծություններ
Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի խորհրդարանում անձամբ առաջարկել լուծում սպանդանոցների խնդրի վերաբերյալ, եթե իշխանությունները ժամանակին ուսումնասիրեին իրավիճակը, և նրա թիմը մշակեր տարբեր լուծումներ՝ առանց ագարակատերերի «թավշյա» խթաններին սպասելու:
Հունվարի 21 «Novostink.net»-ին տված հարցազրույցում ես խոսեցի այս խնդրի բնույթի, առաջանալու պատճառների և հնարավոր լուծումների մասին: Հարցազրույցը կարող եք կարդալ ստորև նշված հղումով՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=208374556985274&id=100034381925179
Իսկ այս հոդվածում ես կներկայացնեմ մի քանի հիմնական հատվածներ այդ հարցազրույցից և ավելի մանրամասն կանդրադառնամ այս թեմային՝
«Վերջին մի քանի օրերին ՀՀ Կառավարության շենքի առջև անասնապահությամբ զբաղվող ագարակատերերի կազմակերպած ցույցերը նպատակասլաց ընթացք են սկսել կրել։ Թեև դեպքերն ընթանում են Հայաստանի Կառավարության շենքի առջև, սակայն հնարավոր է, որ ճանապարհների փակման նպատակով տարերայնորեն ձևավորված խմբերի գործունեությունը հետագայում ծավալվի հանրապետական նշանակություն ունեցող ուղիներում։
«Եթե Նիկոլը, փողոցներ փակելով, հասավ իր նպատակին, ապա մենք ևս կփակենք Հայաստանի բոլոր ճանապարհները» դատողությունը և «փողոցում որոշումներ ընդունելու» մեխանիզմը, որոնք կիրառեց Նիկոլը, դարձել է օրինակ, և այն հնչեցնում են ագարակատերերը։
Անասնապահական և անասնաբուծական նորմերի պահպանման, վարակված մսի վաճառքի բացառման, ինչպես նաև կենդանիների կաշվի առաջնային մշակման, կաշեգործության զարգացման և կաշվի արտադրության մեջ դրա կիրառման նպատակով դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանի ողջ տարածքում կառուցվեցին կենդանիների սպանդանոցներ։
Նշենք, որ այդ ժամանակ չի գործել կենդանիների կաշվի մշակման նախկինում գոյություն ունեցող հզոր երևանյան ֆաբրիկան․ կենդանիների մաշկի մշակումն իրականացվում էր տարերայնորեն՝ այն փոքր չափաբաժիններով արտահանելով Հայաստանից դուրս»:
Սկսած նախորդ տարվանից՝ կրկին արդիական է դարձել Հայաստանի տարբեր տարածաշրջաններում կենդանիների սպանդանոց բացելու և այն շուտափույթ շահագործման հանձնելու խնդիրը։ Առ այսօր կառուցվել է 38 սպանդանոց։ Սրանցից մի քանիսը դեռևս չեն գործում , այսինքն՝ սպանդնաոցների ընդհանուր քանակը դեռևս բավարար չէ, մանավանդ եթե նկատի ունենանք սպանդանոցների՝ բնակավայրերի մոտ կառուցելու խնդիրը։ Եկեք կանգ առնենք և խոսենք ցույցերի ծագման պատճառների մասին:
Ըստ էության, ցույցերի ընտրած ընթացակարգի պատճառները հետևյալն են․
1. ՀՀ տարածաշրջաններում կառուցված սպանդանոցները քիչ են, նրանց քանակը բավարար չէ, գործում են անասնապահական ֆերմաների մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, և նույնիսկ մի քանի կենդանու տեղափոխումը այդ սպանդանոցներ ագարակատերերի բիզնեսը դարձնում է վնասաբեր։ Այդ խոստովանեց նաև Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանի ամբիոնից ելույթի ժամանակ:
2. Ագարակատերերի մատուցած ծառայությունների գնային տատանման քաղաքականությունը չունի կայուն տրամաբանական հիմնավորում, որը, բնականաբար կհանգեցնի որոշակի մոնոպոլիաների՝ նպաստելով մանր ագարակատերերի բիզնեսի արդյունավետությանը։
3. Այս ոլորտի՝ մի համակարգից մյուսին անցնման շրջափուլում ագարակատերերը պարզապես նախապատրաստված չեն և ի վիճակի չեն այլընտրանքային լուծումների որոնման։
Վարչապետը խոստացել է սուբսիդավորել սպանդանոցների համար սարքավորումներ գնելիս կամ ձևակերպել լիզինգ։ Արդյոք դա խնդրի լուծում է, հնարավոր կլինի իմանալ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելուց հետո, բայց դա արդեն ընդառաջ քայլ է:
Համենայնդեպս, գյուղտեխնիկայի ձեռքբերման պրակտիկան Հայաստանում գոյություն ունի արդեն մի քանի տարի և կյանքի իրավունք ունի։
Այսպիսով, ամփոփելով․
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սպանդանոցների վերաբերյալ որոշումն ընդունվել է դեռևս 2017 թվականին, և այս ամբողջ ընթացքը նախատեսված էր այն գործնականում կիրառելու, նյութատեխնիկական և ենթակառուցվածքային բազա ապահովելու համար, սակայն այս ժամանակն անտեղի մսխվել է, ինչը հենց այս իշխանությունների ձախողումն է։
Հերթական անգամ իշխանությունները կայացնում են չմտածված որոշում, որը նախապես չի քննարկվել այս գործընթացի մասնակից օղակներում՝ հասարակ ագարակատիրոջից մինչև սպանդանոցների տերերը։ Փաստորեն, իշխանությունները ստիպված են որոշումներ ընդունել, այսպես կոչված, «հեղափոխական» մեթոդով: Մի ՞ թե այդ խնդրի լուծմամբ պետք է զբաղվի երկրի վարչապետը, հնչեցնելով այն Աժ ամբիոնից: Նիկոլ Փաշինյանը մինչև հուլիսի 1-ը ժամկետ է սահմանել գյուղացիների համար, որպեսզի նրանք կարողանան լուծել իրենց խնդիրները և այլ քննարկումներ այլեւս չեն լինի:
Նման ժամկետ պետք է սահմանել համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի նրանք հասկանան ագարակատերերի հետ ողջամիտ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը: Սա պետք է դառնա ներկա իշխանության աշխատանքի ներգրավվածության և արդյունավետության ցուցանիշներից մեկը:
Հայաստանում ամենասուր հարցը գործազրկության մակարդակն է և բնակչության սոցիալական պաշտպանվածությունը։ Ագարակատերերի համար բիզնեսի կորուստը կհանգեցնի գործազրկության ավելացման, հնարավոր է, բազմապատկիչ ազդեցությամբ:
Մյուս կողմից, Հայաստանի բնակչությանը և մեր երկրի հյուրերին պետք է ապահովվի բարձրորակ միս, և դա ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության, սննդի անվտանգության և զբոսաշրջության վրա:
Մեր ամբողջ բնակչության շահերից ելնելով, որպեսզի իշխանությունների և ագարակատերերի միջև երկխոսությունը ընթանա ճիշտ և ունենա կոնկրետ, հստակ լուծումներ, մենք ուշադիր կհետևենք իրավիճակի հետագա զարգացմանը:
Իգոր Զարգարյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, խորհրդի անդամ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել
- 01/27/2025 21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում