ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում. Փորձագետները՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին 01/24/2020 14:39 | Վերլուծություններ
Այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները խուզարկություն են սկսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը: Քննիչի միջնորդությունը բավարարել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը կալանավորել էր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին: ՍԴ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ Փաստաբաններին չեն թույլատրել ծանոթանալ Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշմանը, ինչն ըստ փորձագետների աննախադեպ երևույթ է:
«Քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես հնարավորություն չի տրվում ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը։ Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեադատավարության մեջ, որ անձին, պրոֆեսիոնալ իրավաբանին թույլ չի տրվում որոշումը կարդալ»,- հայտարարել է Ամրամ Մակինյանը։
Խուզարկությանն արձագանքել են նաեւ տարբեր մասնագետներ՝ կատարվող գործողությունը գնահատելով քաղաքական։ «Իրավական ուղի» հկ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան`
Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։
Իրավապաշտպան Արսեն Բաբայան`
«Պատկերացնում եք, առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կան երեխաներ, և սկսում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկություններն այնպիսի քրեական գործի շրջանակում են, որն, ըստ մեղադրանքի, բավականին վաղուց է եղել, և որը հայտնի է բոլորիդ։ Այս դեպքում, բնականաբար, իմ համոզմամբ, խուզարկության իմաստն էլ գոյություն չունի»
Սահմանադրագետ Գոհար Մելոյան՝
«Անգամ ոչ իրավաբանի համար տրամաբանական է, որ այս մեղադրանքում խուզարկությամբ գործի շրջանակներում որևէ էական լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- ասաց սահմանադրագետն՝ ավելացնելով, որ «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին» օրենքի ընդունումից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը շղթայական կապ է, որոնք ակնհայտ ռեպրեսիվ միջոցառումներ են ՍԴ նախագահի և ՍԴ մյուս դատավորների նկատմամբ՝ նրանց ստիպելու օր առաջ այդ օրենքից օգտվելու համար։
Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյան`
Փաշինյանը նման քայլերով բարոյական ինքնասպանության է գնում: Ես հասկանում եմ իրեն. Սերժին հեռացնելով՝ հեքիաթի անհաղթ հերոսի իմիջ ձեռք բերեց յուրայինների շրջանում, և իրեն համակրողները կարծում էին, թե նա ամենակարող է, հատկապես, որ կալավորեց Քոչարյանին:
Բայց ահա մի պաշտոնյա, որը մինչ այդ աչքի չէր ընկել ըմբոստ բնավորությամբ և որին հեռացնելը թվում էր խաղ ու պար, իր համառությամբ փշրում է Փաշինյանի՝ ամենահաղթ հերոսի լեգենդը: Դա մահացու ցավալի է Փաշինյանի համար: Բացի դա, իր թիմակիցները տեսնում են Փաշինյանի անկարողությունն այս հարցում և սկսում են կասկածել նրա կարողությունների վրա: Սա կարող է տանել թիմի տրոհման, ինչը ողբերգական հետևանքներ կարող է ունենալ հանրային աջակցությունից օրեցօր ավելի ու ավելի զրկվող Փաշինյանի համար: Եվ Թովմասյանին տապալելը կյանքի հարց է նրա համար: Բայց և նման մեթոդների դիմելով՝ Փաշինյանը ժողովրդի մտածող շերտի մոտ բարոյապես սպանում է ինքն իրեն: Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այդ շերտի աջակցությունը չունեցող առաջնորդի գահավեժ տապալումը կարճ ժամանակի հարց է: Խորհուրդ կտայի նրան մտածել այս մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ