Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել. Արա Ղազարյան 01/24/2020   20:09  |  ԼՐԱՀՈՍ

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գնահատմամբ՝ «բեսպրեդել»  կարելի է համարել փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերը եւ շեշտում, որ դա հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է։

 «Նման դեպք մոտ 20 օր առաջ իմ գործընկերոջ նկատմամբ էլ է եղել։ Երբ մենք գործի նյութերը ստացանք, տեսանք, որ փաստորեն, փաստաբանի եւ  իր վստահորդի խոսակցության գաղտնալսում է եղել։ Գաղտնալսել էին փաստաբան Աշխեն Դաշյանի հեռախոսային խոսակցությունը իր վստահորդի հետ, ավելին` նաև առանձին  Դաշյանի խոսակցությունն էին լսել՝ այլ անձանց հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝  անդրադառնալով փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերին։

Միջազգային իրավունքի մասնագետը բացատրեց՝ երբ կուրորեն գաղտնալսում են մեղադրյալի հեռախոսային խոսակցությունները եւ տեսնում, որ այս մեկը  փաստաբանի հետ է, պետք է անմիջապես ապացույցների զանգվածից հանեն ու ոչնչացնեն։

«Ոչ միայն դա չի արվել, այլեւ հրահանգվել է  լսել նաեւ Աշխեն Դաշյանի հեռախոսազրույցները այլ անձանց հետ։ Սա  արդեն «բեսպրեդել»  կարելի է համարել։Երկու տարի առաջ նման պրակտիկա չկար եւ սա անհանգստացնող է»,-ահազանգեց մասնագետը։

Արա Ղազարյանն ասաց, որ պատրաստվում են ոչ միայն  վիճարկել քննիչի որոշումը, այլեւ քննչական բաժնի  պետի ուշադրությունը հրավիրել իր աշխատակցի կողմից իրականացված խախտումների վրա, որպեսզի  նրան պատասխանատվության ենթարկեն, որովհետև, ըստ էության, դա փաստաբան-վստահորդ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում է,  որը հիմնարար իրավունքի  կոպիտ  խախտում է։  «Այնքան խորը  համակարգային բնույթ է սա կրում, որ անգամ քննիչի մտքով չի անցնել գործի  նյութերից հանել գաղտնալսման մասը, իսկ  եթե դա նրա մտքով չի անցել, նշանակում է, որ նրանք անընդհատ դա արել են։ Պետք է բարձրաձայնել եւ իրենց կարգի հրավիրել»,-շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե վստահորդը վստահ չլինի, որ իրենց խոսակցությունը գաղտնի է, այլեւս չի աշխատի փաստաբանի հետ։

Նշենք, որ օրերս փաստաբան Էդգար Թումասյանն էր ահազանգել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իր եւ վստահորդի հեռախոսազանգը, որը կցվել է  քրեական գործին: Իսկ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը ահազանգեց  փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու մասին։ Մասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ իրենց հայտարարությունից կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են սկսվել։

« Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի»,-տեղեկացրել էր Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին:

Անդրադառնալով այս ահազանգին՝ Արա  Ղազարյանը ընդգծեց՝ եթե այդ ամենը կապված է փաստաբանի գործունեության հետ,ապա նույն  հարթակում պետք է դիտարկել՝ որպես փաստաբանի աշխատանքի մասնագիտական անձեռնմխելիության խնդիր։

Նշենք, որ  ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն հունվարի 29-ին քննարկելու է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ վերջին իրադարձությունների հետ կապված հարցերը:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք ընձեռող օրենսդրական փոփոխությանը, որը օրերս խորհրդարանն ընդունեց, ըստ Արա Ղազարյանի, սա դրական քայլ է, որը կապված  է մի ընդհանուր տենդեցի հետ, որին ապագայում Հայաստանը պետք է  ձգտի հասնել։ «Եվրոպայի խորհուրդը անդամ- պետություններին առաջարկում է ազգային անվտանգության  մարմիններին  տարանջատել հանրային քրեական հետապնդումից, այսինքն, ազգային անվտանգության մարմինները  պետք է զբաղվեն հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ եւ չզբաղվեն քրեական գործերի քննությամբ»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ  երբ ոստիկանությունը չունի իր սեփական ենթակա կառույցը եւ գաղտնալսման համար դիմում է  ԱԱԾ-ին՝ օգտագործելու համար  նրա ենթակառույցը, սա, ըստ Ղազարյանի, վերը նշված սկզբունքի խախտում է։

Դիտարկմանը, թե նկատի ունենալով երկրի իրավաքաղաքական մթնոլորտն ու աղմկահարույց քրեական գործերի առատությունը, արդյո՞ք այս փոփոխությունն իրական նպատակին կծառայի եւ  հավելյալ խնդիրներ չի ստեղծի՝  Արա Ղազարյանն արձագանքեց.«Դուք երկու բան կապում եք իրար հետ, որը վստահ չեմ կապվում է, թե ոչ։ Տեսական հարցադրմանը ես տեսական պատասխանում եմ, որ դրական է, որ ոստիկանությունը  ունենա գաղտնալսումների իր ենթակառուցվածքը, որպեսզի չօգտվի ԱԱԾ  ենթակառուցվածքից, որովհետեւ, եթե մեկ անգամ օգտվի, չի կարող երաշխավորել, որ այդ  տվյալները չեն  մնա ԱԱԾ-ի ձեռքին եւ հետո դոսիեներ չեն կազմվի։ Սա տեսական մոտեցումն է, բայց  արդյո՞ք այդ փոփոխությունից կօգտվեն եւ խախտումներ կարվեն, կտեսնենք,  փոփոխությունը դեռ նոր է»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:47 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են իրար հետ. Արա Ղազարյան
20:22 06/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Սարիբեկյանի գործով անցնում է այն ողջամիտ ժամկետը, որ ՄԻԵԴ-ը պետք վճիռ կայացնի. Արա Ղազարյան
21:29 26/12/2019  |  ՀարցազրույցՆախագահը կարող էր հանդես գալ որպես արբիտր, բայց որոշեց ստորագրել՝ չնայած ՍԴ դատավորների նկատմամբ դրսեւորված քաղաքական անհանդուրժողականությանը. Արա Ղազարյան
18:47 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը կրկնել է Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության վերաբերյալ նախկինում ասածը. Արա Ղազարյան
20:01 06/07/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայերն ընդդեմ Ադրբեջանի. Մի քանի տասնյակ գործերով սպասվում են ՄԻԵԴ-ի վճիռները
13:27 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի որոշումը կարող է կասկածի տակ դնել միայն ավելի բարձր դատական ատյանը. Արա Ղազարյան
16:16 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, շահագրգիռ անձ է. Արա Ղազարյան
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
17:49 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանը կրկին մարդկանց առևանգելու փորձեր է անելու». նախազգուշացում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
11:26 19/08/2018  |  ՄեկնաբանությունԱրա Ղազարյանը՝ անցումային արդարադատության անհրաժեշտության մասին

Արխիվ

[]