ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում 01/24/2020 11:54 | Վերլուծություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն, ի պատասխան Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցման, նշել է, որ ըստ իրենց քաղաքականության՝ մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ և խստիվ դատապարտում են անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և վտանգել իրենց ազգային անվտանգությունը։
Փաստորեն, ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով վիկիլիքսյան գաղտնազերծված տեղեկատվությունը, ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է դիրքորոշում, որը լիովին հասկանալի և ընդունելի է։ Մենք կիսում ենք դեսպանատան մոտեցումը, որ շուրջ 12 տարի առաջ Վիկիլիքսի կողմից պետական և գաղտնի փաստաթղթերի հրապարակումը անթույլատրելի էր, քանի որ այն վտանգում է մարդու կյանքը և ազգային անվտանգությունը։
Մենք էլ ենք կարծում, որ ՀՔԾ պետը 2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ եթերի ժամանակ, որպես Արմեն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հիմք Վիկիլիքսի տվյալները ներկայացնելիս, պետք է առաջնորդվեր նույն սկզբունքով։ Առավել ևս որ հարուցվող քրեական գործի պարագայում լրացել էին վաղեմության ժամկետները։ Երևի հիշում եք նաև, թե ինչպիսի ջանասիրությամբ էր այդ լուրը ազդարարվում հանրայինի եթերում։
Անթույլատրելի է Վիկիլիքսի տվյալները քրեկան գործի հիմքում դնելու հանգամանքը։ Գաղտազերծված տվյալները կարող էին դառնալ քննարկման առարկա բացահայտված խնդիրները վերհանելու և հետագայում նմանատիպ զարգացումները կանխելու, ճիշտ հետևություններ անելու, բայց ոչ երբեք մարդու դեմ օգտագործելու, նրա իրավունքները այդկերպ ոտնահարելու համար։
Լիովին հասկանալի է ԱՄՆ դիրքորոշումն իրենց պետության անվտանգության առումով։ Նույնը մեզ է վերաբերում։ Մենք Վիկիլիքսի միջոցով ենք իմանում, որ մինչև մարտի մեկի ողբերգությունը, մենք ունեինք բացառիկ հնարավորություն խուսափել բախումներից, որ ամերիկյան կողմը շատ օպերատիվ ստանձնել է միջնորդական առաքելություն, իսկ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ, և որն ըստ էության կասկածի տակ է դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։
Մեր երկրի ազգային անվտանգությունը պահանջում է մարտի 1-ի ողբերգությունը չսահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, այսպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ։ Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը, որպես երրորդ կողմ, որպես երրորդ հայացք, մարտի 1-ը ծնող ավելի խորքային պատճառներ է բացահայտում, որը վստահաբար այս քրեական գործի շրջանակներից դուրս է։ Մեր ազգային անվտանգությունն է պահանջում գտնել դրանց դիմակայելու երաշխիքները, դրանով իսկ կանխել երբևէ կրկնվելու հնարավորությունը։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան