ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնդիր է դրված՝ ազատվել կամային հատկանիշներով օժտված ՍԴ դատավորներից եւ այն լցնել յուրայիններով. Սահմանադրագետ 01/24/2020 12:55 | ԼՐԱՀՈՍ
Գործող իշխանությունը չի կարողանում հանդուրժել իր համար ոչ կառավարելի, անկախ սահմանադրական մարմնի առկայությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկություն կատարելու ՀՔԾ-ի նախաձեռնությունը։
Սահմանադրագետն ընդգծեց, որ խուզարկությունը անհետաձգելի քննչական գործողություն է, որի իրականացման դատավարական կարգը հստակ նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ։
«Անգամ տարրական իրավական պատկերացումներ ունեցող ցանկացած իրավագիտակից անձ հասկանում է, որ անձին մեղադրյալ ներգրավելու օրվանից մեկ ամիս անց նրա բնակարանում իրականացվող խուղարկությունը չի կարող հետապնդել իրավաչափ նպատակ և հերթական ռեպրեսիվ ոճի կիրառումն է անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,- ասաց Մելոյանը։
Նա նկատեց, որ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա՝ ՀՀ արդարադատության նախարարի՝ պաշտոնավարման ժամանակահատվածին։
«Անգամ ոչ իրավաբանի համար տրամաբանական է, որ այս մեղադրանքում խուզարկությամբ գործի շրջանակներում որևէ էական լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- ասաց սահմանադրագետն՝ ավելացնելով, որ «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին» օրենքի ընդունումից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը շղթայական կապ է, որոնք ակնհայտ ռեպրեսիվ միջոցառումներ են ՍԴ նախագահի և ՍԴ մյուս դատավորների նկատմամբ՝ նրանց ստիպելու օր առաջ այդ օրենքից օգտվելու համար։
Գոհար Մելոյանի խոսքով՝ գործող իշխանությունը չի կարող հանդուրժել իր համար ոչ կառավարելի, անկախ սահմանադրական մարմնի առկայությունը և նրանք ունեն իրենց օրակարգային խնդիրը. «Կամային հատկանիշներով օժտված ՍԴ դատավորներից ազատվելու և ՍԴ-ն յուրայիններով լցնելու խնդիրն ունեն իրենց առջև դրված»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հեռախոսազանգերը գաղտնալսելուն, ապա Գոհար Մելոյանը նշեց, որ ցանկացած գործողություն իրավական պետության շրջանակներում տեղավորվող տրամաբանական գործողություններ են, բայց ոչ ՍԴ-ի շուրջ ձևավորված գործընթացների շրջանակներում։
«Մեկ փաստ է ակնհայտ՝ ՍԴ-ի շուրջ գործընթացները այլևս իրավական գնահատելը ակնհայտ խեղացնում է իրավիճակը։ Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում կոնկրետ քաղաքական վերջնանպատակներով»,- ասաց Մելոյանը՝ շեշտելով, որ հատկապես զարհուրելի էր այն, որ իրավապահ մարմինները դիմել են դատարան՝ խուզարկության միջնորդությամբ և գտնվել է դատավոր, ով այդ անհեթեթ միջնորդությունը բավարարել է։
Մելոյանի խոսքով՝ հետաքրքիր կլինի հետագայում ծանոթանալ իրավական հիմնավորվածությանը, որովհետև որևէ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել այդ գործի շրջանակներում բնակարանի խուզարկությունը և նույնը կարելի է վերագրել նաև հեռախոսազանգերի գաղտնալսումներին։
«Ցանկացած մեթոդ իրավապահները փորձում են օգտագործել որպես ճնշման միջոց»,- ասաց Մելոյանը։
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի գործողություններին, ապա Գոհար Մելոյանն ասաց, որ կիսում է նրանց կարծիքը, որ այս գործողությունները իրավաչափության և օրինականության շրջանակում չեն կարող տեղավորվել և իրավական պետության շրջանակներում կատարվող իրավական գործողությունների հետ աղերս չեն կարող ունենալ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից