Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը

«Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք. «Փաստ» 01/23/2020   09:52  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է․ «Դավոսում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքները տեւելու են մինչեւ հունվարի 24-ը։ 

Այս ֆորումը հոբելյանական է. այն արդեն անցկացվում է 50-րդ անգամ։ Սովորաբար Դավոս է այցելում ավելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական եւ մեդիա առաջնորդ աշխարհի ավելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առավել արդիական հարցերի քննարկման նպատակով։ 

Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է «աշխարհը բարելավելու» գործընթացի նպատակներին իր հավատարմության մասին: 

Բացի գլոբալ օրակարգից, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիաների, առողջապահության եւ այլ ոլորտների ու խնդիրների շուրջ զեկույցներից ու քննարկումներից, դավոսյան հարթակը տարբեր երկրների կողմից օգտագործվում է պետությունների ղեկավարների միջեւ հանդիպումների, պայմանավորվածությունների ձեռք բերման, գործարար շրջանակների հետ շփումների եւ ներդրումների ներգրավման կարեւորագույն հարթակ։ 

Անցած տարի հունվարին Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին։ 

Եվ Փաշինյանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարված «թավշյա հեղափոխությունն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելույթներ էր ունենում, հարցազրույցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառությունը, թե ինչպես են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով հաջողությունների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը եւ այլն։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, որը հատուկ շեշտադրում էր իշխանափոխությունից հետո Հայաստանի ներդրումային գրավչությունը, ֆորումի շրջանակում հանդիպումներ ունեցավ Լեհաստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, ինչպես նաեւ մի շարք միջազգային խոշոր կառույցների ղեկավարների՝ ՎՏԲ Բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի, JICA-ի նախագահների, eBay ընկերության փոխնախագահի եւ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամի հետ։ 

Եվ այսպիսի հանդիպումների լուսաբանումից հետո տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը ներդրումներ ներգրավելու խնդիր չպետք է ունենա, սակայն արդեն մեկ տարի անցել է, բայց Հայաստանում այդպես էլ տեսանելի ներդրումային ակտիվություն չենք տեսնում։ 

Ավելին՝ իշխանափոխությունից հետո ներդրողների համար բարենպաստ միջավայր չի ձեւավորվում։ Կառավարության կողմից առաջ քաշված անտրամաբանական որոշումները, մեծաթիվ քրեական գործերի հարուցումը, որոնց մեծամասնությունը, ինչպես հետագայում պարզվում է, անհիմն էին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը, որով ցանկացած պահի կարող է ոտնահարվել բանկային գաղտնիքը եւ այլ նախաձեռնությունները խոչընդոտում են ներդրումային միջավայրի ձեւավորմանը՝ չհաշված, որ գրեթե ցանկացած բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհների փակմամբ։ 

Դրան զուգահեռ՝ իշխանությունները, փոխանակ զարգացման օրակարգ ձեւավորեն, խրված են ներքաղաքական ճղճիմ խնդիրների մեջ, զբաղված են առկա ձախողումների համար ընդդիմադիրներին մեղադրելով։ Եվ եթե այս ամենը հաշվի ենք առնում, ապա պարզ է դառնում, թե ինչու վարչապետ Փաշինյանը այս տարի նպատակ չի ունեցել մասնակցել Դավոսի համաժողովին։ 

Թերեւս այն սպասված արդյունքը չէր ունենալու, քանի որ վարչապետը չի ձեւավորել համապատասխան օրակարգ, թե ինչ հանդիպումներ եւ ռեալ պայմանավորվածություններ պետք է ունենա համաժողովի ընթացքում, որպեսզի իր այցը չվերածվեր հերթական արտասահմանյան «վոյաժի»։ 

Իսկ «թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք։ 

Այնինչ, համաժողովի հարթակը լայն հնարավորություն էր ընձեռում բարձր մակարդակով հանդիպումներ ունենալ տարբեր երկրների ղեկավար շրջանակների հետ, որոնց Փաշինյանին իր պաշտոնավարման ընթացքում չէր հաջողվել հանդիպել։ 

Օրինակ՝ համաժողովը լավ առիթ էր ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ հանդիպում ունենալու համար, որոնց հետ ՀՀ վարչապետին այդպես էլ բախտ չվիճակվեց հանդիպել անգամ ԱՄՆ կատարած այցի ընթացքում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23.01.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]