ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պայքար հողմաղացների դեմ 01/23/2020 22:38 | Վերլուծություններ
Իշխանական ողջ համակարգում կարծես ռոմանտիկներ չկան՝ Փաշինյանի հետ քաղաքացիական պայմանագիր կնքածներ են՝ ծառայություն՝ ծառայության դիմաց տարբերակով կամ՝ քայլածներ՝ հանուն պաշտոնի, բայց եկեք-տեսեք՝ այս հույժ նյութապաշտ անձինք Դոն Կիխոտ Լամանչեցու հանգույն, հողմաղացների դեմ են պայքարի ելել:
Հայտնաբերել ենք, վնասազերծել ենք, կանխել ենք՝ հայտարարում է այսօր ԱԱԽ քարտուղարը՝ անդրադառնալով ընդդիմությանը և հայտարարելով, թե՝ «նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել իշխանությանը»։
Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ հարցին, բնականաբար ԱԱԽ քարտուղարը հստակ պատասխան չունի, ինչպես ժողովուրդը կասեր՝ խոսքը կտուրն է գցում:
Լավ, ախր՝ ինչպե՞ս:
Եվ կինոյի տղան հերոսաբար հայտարարում է՝ «Նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և տրվել են այդ մտքերին կամ գաղափարներին ու փորձել քայլեր ձեռնարկել։ Դրա արդյունքում կարող եմ ասել, որ որևիցե հաջողություն չեն ունեցել»:
Խոսում է, բառեր է իրար հետևից շարում՝ անպատասխան թողնելով լրագրողի հարցը՝ ովքե՞ր, ու՞մ նկատի ունի ԱԱԽ քարտուղարը, նրանք՝ ովքե՞ր են…
«Տարբեր մարդիկ»,- հնչում է քպական հերոսի բազմանշանակալից պատասխանը:
Դե, դուք լարեք ձեր երևակայությունը, էլ ովքեր պիտի լինեն՝ սևերը, հակահեղափոխականները, ընդդիմադիրները…
Հիշենք Դոն Կիխոտին՝ «Պանդոկը նրան թվում է դղյակ, հողմաղացները՝ հսկա հրեշներ, ոչխարի հոտը՝ հակառակորդի զորք, թեթևաբարո կանայք՝ ազնվազարմ օրիորդներ»…
Լավ, բա հո այդպես անպատիժ չեն մնալու այդ սևերը, ի՞Նչ պիտի անել, ի՞նչ իրավական հետևանքներ կունենա նրանց այդ արարքները՝ միմյանց հերթ չտալով հարցնում են լրագրողները:
Պատասխանը ավելի քան խորիմաստ է՝ ինչ-որ մտքեր, գաղափարներ ունենալը դժվար կլինի դատապարտել. «Գործողություններն էլ այնպիսին են, որ երբեմն դրանք մարդկանց նպատակների և երազանքների հետ կապելը դժվարություններ է առաջացնում։ Բայց կարող եմ ասել՝ դա կանխվել է և այս պահին վտանգ չկա»:
Օ՜, Փառք Տիրոջը, ամեն ինչ հետևում է մնացել, լավ, իսկ այդ տիտանական աշխատանքի հետևանք որպես պաշտոնանկություններ չե՞ն եղել: Դե իհարկե, եղել են, միայն թե ԱԱԽ քարտուղարն անուններ չի նշի, քանի որ, ըստ նրա՝ անունները որևէ հստակություն այս պահին չեն մտցնի:
Բավական է՝ ասել, որ «ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան և դրանք կանխվել են»։
Դե իհարկե, բավական է, ի վերջո՝ ավելի տեսանելի և շոշոփելի բան մեր իրականության մեջ կա՞ քան՝ ինչ-որ անանուն մարդկանց՝ երազների և նպատակների վերաբերյալ ողջամիտ կասկածները:
Իսկ այդ կասկածները, պարզվում է՝ շատ տարբեր դրսևորումներ են ունեցել՝«սկսած ֆեյք ինֆորմացիայից մինչև տարբեր տեսակի միջոցներով քաղաքական թիմին սևացնելու փորձերը։
Բայց իշխանությունը այս ամենը հերոսաբար հաղթահարել է: Ինչպես հաղթահարեց այսօր՝ հաշված ժամերի ընթացքում , հենց ոստիկանությունը տեղեկացավ, որ Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում զինված անձ կա, կրակոցներ են հնչում, ոստիկանությունը միանգամից օպերատիվ խումբ ուղարկեց, տեղում գործողություն իրականացրեց, կատարվեցին անհետաձգելի աշխատանքներ, ընթացան բանակցություններ։ Ի վերջո, այս ամենի արդյունքում՝ զինված անձը վայր դրեց զենքը։
Բա ո՞նց վարչապետը էսքանից հետո ի լուր աշխարհի չգրի՞ իր ֆեյսբուքյան էջում՝ «Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»: Մանավանդ, սորոսյան թրանսփարանսին հիմնավորապես՝ 28 + նիշով ծանուցում է՝ Հայաստանը Ժողովրդավարության կղզյակ է: Սա է արդյունքը:
Ոչ թե՝ այն, ինչ գրում, գրում, գրում՝ ահազանգում եք ԶԼՄ-ներում, սոցցանցերում, միտինգներում, թե՝ ճնշում կա ՝ ՍԴ նախագահի, դատավորների դեմ, մամուլի դեմ, հետուստաընկերությունների դեմ, ՀՀ նախագահների դեմ, փաստաբանների դեմ, և այլն, և այլն: Այդ բոլորը ձեր աչքին է երևացել…
Ա.Ե.
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը