ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության սպանդանոցային դիլեման 01/23/2020 10:36 | ԼՐԱՀՈՍ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել Հայաստանում միս արտադրող ֆերմերների պահանջի և կառավարության արձագանքի վերաբերյալ:
Երեկ մեկ շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո, Կառավարությունը տեղի տվեց միս արտադրող ֆերմերների պահանջին, և հետաձգեց սպանադանոցներում պարտադիր մորթի պահանջի կիրառումը մինչև հուլիսի 1-ը։ Սա քայլ է ճիշտ ուղղությամբ, սակայն դեռևս անբավարար, իսկ տեղի ունեցածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դրանցից մի քանիսը ստորև՝
ա) Այն, որ միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, թերևս քչերի մոտ է կասկած առաջացնում, եթե նույնիսկ դա բերում է մսի որոշակի թանկացման, այն արդարացված է սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության տեսակետից։ Խնդիրը այն է, որ այն չպետք է բերի անիմաստ թանկացման, գերշահույթի նոր աղբյուրների առաջացման, և նաև մսարտադրողների զգալի մասի սննկացման։ Այսօրվա պայմաններում սակայն, հենց դա էր տեղի ունենալու, քանի որ Հայաստանի մարզերի մեծ մասում չկան բավարար թվով սպանդանոցներ (տես ստորև գրաֆիկը), եղածները մենաշնորհային դիրք ունեն, իսկ շատ դեպքերում, դրան նաև գումարվում են տրանսպորտային հսկայական ծախսերը, երբ Սյունիքի կամ Գեղարքունիքի պես մարզերում մարդիկ հսկայական տարածություններ պետք է անցնեն՝ սպանադանոց հասնելու համար։
բ) Որպեսզի այս խնդիրները լուծվեն (իսկ դրանք լուծվող են), պետք է մշակվի բոլոր հիմնական շահառուների մասնակցությամբ ճանապարհային քարտեզ, փուլային տրամաբանությամբ, որտեղ յուրաքանչյուր փուլում ստեղծվում են որոշակի սպանդանոցային հզորություններ, մսարտադրողները տարբեր խելամիտ եղանակներով խրախուսվում են դրանցից օգտվել, աստիճանաբար երկրի տարածքում առաջանում է սպանդանոցների շուկայական ցանց, բավարար մրցակցություն առանձին վերցված յուրաքանչյուր մարզում և տարածաշրջանում, և նույնիսկ մսարտադրողների համար ձեռնտու է դառնում սպանդանոցային մորթը։
գ) Հենց այսպիսի խնդիրների որակյալ լուծման համար է երկրին պետք Կառավարություն, իր նախարարություններով, և հենց սա է, որ փաստացի երկրում նորմալ չի գործում։ Փոխարենը ներկա Կառավարությունը մեկը մյուսի հետևից հրապարակ է նետում տարբեր անհեռատես, չհաշվարկված նախաձեռնություններ, և հանդիպելով հասարակության տարբեր հատվածների բուռն արձագանքին, հետ է նահանջում, ցույց դնելով իր ցածր կոմպետենտությունը և մակերեսայնությունը։
դ) Կոնկրետ այս դեպքում, խնդիրը ծանրանում է նաև նրանով, որ մեկ տարի առաջ, Կառավարությունը լուծարեց Գյուղատնտեսության նախարարությունը, չնայած բազմաթիվ բողոքների և մասնագետների զգուշացումների։ Մի երկրում, որտեղ գյուղատնտեսությունը շարունակում է տնտեսության ամենամեծ ճյուղը մնալ, և աշխատանքով ու ապրուստով ապահովել համարյա 300 հազար ընտանիք, ունի բազմաթիվ չլուծված խնիրներ, և որտեղ ամենօրյա աշխատանք է պետք շահառուների տարբեր խմբերի հետ, նախարարության լուծարումն ի սկզբանե չհաշվարկված և վնասակար գործողություն էր, և այսօր բերում է իր ակնհայտ բացասական հետևանքները։
Ես շատ կուզենայի, որ այս ամենից խելամիտ դասեր առնվեն, և Կառավարությունը ավելի համակարագային, հաշվարկված գործելաոճ որդեգրի, ցանկացած հանրային կարևորության խնդրում շահառուների հետ հետևողական աշխատանքի, խնդիրների համատեղ վերհանման և լուծումների մշակման հիման վրա կայացնի իր որոշումները, և դրանով բարձրացնի թե իր գործունեության արդյունավետությունը, թե մեր բոլորի բարեկեցությունը։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, մի լավ օր այդ ամենին հասնելու հաստատ վճռականությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում