ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական այլ մարմինների միջև էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող որոշման նախագծի աշխատանքային քննարկումը 01/22/2020 17:37 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի աշխատանքային քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկմանը մասնակցել են աշխատանքային գործառույթներով պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ տեղեկատվություն փոխանակող շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:
Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով` ներկայում պետական կառավարման մի քանի մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը որոշ գործառույթների մասով իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով` Կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Արդարադատության նախարարի և այլ մարմինների համատեղ հրամանների հիման վրա:
Փաստաթղթաշրջանառության նման կարգով են իրականացվում նաև պարտապանի և նրա գույքի վերաբերյալ որոշ պետական մարմիններին հարցումների իրականացումը: «Նման ոչ միասնական և չհամակարգված կարգավորումները՝ նախատեսված տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ակտերով, ազդում է փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետության վրա, պարունակում է այդ ակտերում հնարավոր հակասությունների առկայության ռիսկեր, փաստաթղթաշրջանառության գործընթացը դարձնում է ոչ համակարգված և ոչ միասնական չափանիշներով իրականացվող»,- նշել է Տիգրան Դադունցը՝ հավելելով, որ այս առումով մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով հստակեցվել է, որ նշված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով, իսկ Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանելու է Կառավարությունը:
«Այսպիսով, նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում Կառավարության մեկ որոշման շրջանակներում կարգավորել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պետական մարմինների միջև հաղորդակցությունը՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային հարցումներ իրականացնելու և դրանց պատասխանները ստանալու մասով՝ կարգավորումների հիմքում դնելով միասնական չափանիշներ»,- նշել է Տիգրան Դադունցը՝ ընդգծելով, որ վերոնշյալը հաշվի առնելով՝ մշակվել է Կառավարության որոշման նախագիծ, որի վերաբերյալ շահագրգիռ անձանցից ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ նոր մոտեցմամբ փաստաթղթաշրջանառության համակարգ ներդնելու վերաբերյալ:
Հաջորդիվ, քննարկման մասնակիցները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը