Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

«Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը». վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր 01/22/2020   16:02  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ  2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: «Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության,  այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը: Կառավարության մասնակցությունը, իհարկե, շատ մեծ խթան է:

Դուք գիտեք՝ արդեն երկրորդ տարին է, որ մենք պետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում ենք սուբվենցիոն ծրագրերի համար: Ես այսօր ստացա տեղեկանք, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել մարզերում, և դեռևս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով: Բայց, ինչպես մի քանի անգամ ասել եմ, սկզբունքը հետևյալն է լինելու՝ այն պահին, երբ մեր համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա և կավելանա 1 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ՝ այնքան, ինչքան կարողանան մեր համայնքներն այդ սուբվենցիաներն իրականացնել: Այս ընթացքում մենք ի՞նչ եզրակացության ենք եկել. մեր եզրակացությունը կարծես թե միանշանակ է դառնում, որ սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները, որտեղ կա դրամական միջոցների որոշակի կենտրոնացվածություն, ընդ որում՝ այստեղ խոսքը և՛ ծավալների, և՛ որակի մասին է: 

Եվ ինքս էլ, ինչպես գիտեք, նաև այս հարցում տեղում եզրակացությունների գալու համար այցելել եմ համայնքներ՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այդ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը պետք է նաև օգնի բոլորիս, որպեսզի մենք քաղաքացիներին ի ցույց դնենք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց կատարած ընտրության որակի ազդեցությունն իրենց կյանքի վրա, որովհետև պարզ է, որ երբեմն, ցավոք, պատճառահետևանքային կապը մեր քաղաքացիների կողմից չի ընկալվում: Այս համակարգը նաև զուտ տնտեսական, քաղաքական իմաստով մեզ հնարավորություն է տալիս՝ երկխոսության նոր մակարդակ ունենալ մեր քաղաքացիների հետ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի որակի առումով:

Այս տարի մենք սուբվենցիոն ծրագրի մեջ ևս մի կարևոր բաղադրիչ ենք մտցրել՝ երրորդ կողմը նույնպես հնարավորություն ունի մասնակցել սուբվենցիոն ծրագրերին. դա մասնավոր հատվածն է, բարերարներն են, այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել համայնքի զարգացմանը: Այստեղ փիլիսոփայական շատ կարևոր փոփոխություն է տեղի ունենում. շատ գործարարներ, բարերարներ աշխատում են իրենց հայրենի համայնքներում ինչ-որ ծրագրեր իրականացնել: Բնականաբար, ինչքան էլ այդ մարդկանց հնարավորությունները մեծ լինեն, դրանք որոշակի սահմանափակում ունեն, շատ դեպքերում մասնավոր հատվածի գումարները ծախսվում են սիմվոլիկ աշխատանքների վրա և դուրս են մնում զարգացման տրամաբանություն ունեցող ծրագրերից: Այս պարագայում, երբ երեք սուբյեկտ՝ մասնավոր հատվածը, կառավարությունը և համայնքը կարողանում են միջոցներ դնել, դա նշանակում է, որ  մենք կարող ենք, այսպես ասած, բարեգործական, զուտ սիմվոլիկ տրամաբանությունից անցում կատարել դեպի զարգացման տրամաբանություն: Հետևաբար, մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը, և մենք պետք է նաև այնպես անենք, որպեսզի համայնքներում կառավարության և մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը մաքսիմալ կենտրոնանան՝ նկատի ունեմ ֆինանսական միջոցների առումով, որպեսզի այդ ֆինանսական միջոցների իրացումը մեզ ավելի տեսանելի, շոշափելի արդյունքների բերի: Այսօր մենք կքննարկենք նաև այն ընթացիկ խնդիրները, որոնց հետ մարզպետները բախվում են իրենց աշխատանքի ընթացքում և կփորձենք լուծումներ գտնել նաև այդ հարցերին»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է մարզերում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. նախորդ տարի պետություն-համայնք համագործակցության ընթացքում իրականացվել են ընդհանուր 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 9 մլրդ 597 մլն դրամ: «2019թ. ընթացքում կատարողականի հիմքով և նաև որակական չափորոշիչը հաշվի առնելով՝ մենք կատարել ենք 6 մլրդ 366 մլն դրամի փոխանցում: Մնացած հատվածը մենք չփոխանցեցինք համայնքներին, այլ 2020 թ. կատարելու և սխալները շտկելու հնարավորություն ենք տվել, և միայն այս տարվա ընթացքում, եթե հավուր պատշաճի աշխատանքը կատարված կլինի, նոր կկատարվեն մնացած փոխանցումները: Սա շատ կարևոր ուղերձ է կատարողներին, կապալառուներին, որպեսզի բոլորի համար պարզ դառնա, որ մեզ համար շատ կարևոր է որակական չափանիշը: Այսինքն՝ մենք պետք է մտնենք ստանդարտների մեջ, որոնք պետությունը պահանջում է, և կապալառուները պարտավոր են իրենց ստանձնած պարտավորությունները կատարել այնպես, ինչպես դրված է նախնական պահանջում», - զեկուցել է նախարարը: Որպես սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հիմնական խնդիրներ՝ նախարարը նշել է նախագծերի որակը, կատարողների որակական պատրաստվածությունը: Ս. Պապիկյանի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որը հնարավորություն կտա պանելային բոլոր շենքերը դարձնել էներգախնայող, ինչը ենթադրում է տանիքի, նկուղային հատվածի, արտաքին պատերի վերանորոգում, ամրացում և նաև արտաքին տեսքի փոփոխություն:

Վարչապետը նկատել է, որ և՛ սուբվենցիոն, և՛ ընդհանրապես զարգացման ծրագրերը պետք է ունենան նաև քաղաքակրթական բաղադրիչ ու բխեն զարգացման մտածելակերպի տրամաբանությունից, այն է՝ ոչ միայն կոնկրետ ենթակառուցվածքի ստեղծում կամ բարելավում, այլև բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին հետևողական լինել այս հարցում:

Խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարում ՀՀ մարզերում ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, ենթակառուցվածքային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև սպանդանոցների առնչությամբ ստեղծված իրավիճակին: Արծարծվել են մարզպետարանների և պետական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համակարգված աշխատանքը և նշել, որ ընթացիկ կառավարումից պետք է անցում կատարել ռազմավարական լուծումների, և 2020 թվականի անելիքները պետք է բխեն հենց այս տրամաբանությունից:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:40 22/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
11:32 22/01/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը 271 մլն դրամ է հատկացրել Ամանորյա տոնակատարությունների համար. վարչապետ
09:25 21/01/2020  |  ՄամուլՀիմա էլ Մակունցն է խմբագրում իր ասածները. Վերևից երեւի հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին. «Հրապարակ»
18:03 20/01/2020  |  ՎերլուծություններԻշխանությու՞ն ես, ուրեմն պիտի պատրաստ լինես քննադատության
12:09 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն իր աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել
16:09 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը
21:56 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին
15:12 17/01/2020  |  ՄեկնաբանությունԱյնտեղ, որտեղ հնչում են «աղջիկ ջան, մի խառնվիր» ու «մեծերի խաղեր» գաղափարները, ինձ համար ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը. Լենա Նազարյան
12:56 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
09:47 17/01/2020  |  ՄամուլԻնչու Փաշինյանը խոսնակ չի նշանակում․«Քննարկումները շարունակվում են». «Ժողովուրդ»

Արխիվ

[]