ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե «Բարգավաճ Հայաստան»-ին թվում է՝ ես այստեղ մենակ եմ և կաշկանդված եմ լինելու, սխալվում են. Արման Բաբաջանյան 01/21/2020 12:52 | ԼՐԱՀՈՍ
Ակնկալում եմ ԲՀԿ նախագահի արձագանքը։ Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանն այս պահին չի ներկայացնում կուսակցության և իրենց խմբակցության հավաքական դիրքորոշումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իր և ԲՀ խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած ընդհարմանը։
«Խմբակցությանը դիմելիս՝ շարունակում եմ սպասել, ակնկալել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ներողություն կխնդրեն խմբակցության անունից գալու իրավունք ունեցող քարտուղարը և խմբակցության ղեկավարը և անարձագանք չի մնա այն, ինչ տեղի ունեցավ Ձեր նշած պատգամավորի ելույթից հետո, որովհետև ես առհասարակ հեռու եմ ԱԺ դահլիճը քրեական ռազբորկայի վայր դարձնելու մտքից և այդպիսի մղումներ չեմ կարող ունենալ»,-նշեց Արման Բաբաջանյանը։
Վերջինս նշեց՝ չգիտի ում նկատի ուներ Գևորգ Պետրոսյանն իր ելույթի վերջնամասում և իր վերաբերմունքն առհասարակ երևույթին է ուղղված և այն մտայնությանը, որը գերակշռում է «Բարգավաճ Հայաստան»-ում. «Կարծում եմ՝ դահլիճում գտվող յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր առնվազն պիտի անարձագանք չթողներ այդ ելույթը, և դրա բովանդակային մասը։ Հեռու եմ այն մտքից, որ Գևորգ Պետրոսյանը կոնկրետ անձի կարող էր նկատի ունենալ»,-նշեց Արման Բաբաջանյանը։ Նա հույս հայտնեց՝ այդ քաղաքական ուժում գտվող ողջամիտ հատվածն ուժ կգտնի՝ տեղի ունեցածին գնահատական տալու։
Պատգամավորը նշեց՝ ընդհարումը սկսվեց այն ժամանակ, երբ ելույթից հետո բարձրանում էր և պատգամավորներից մեկն իրենց զգուշացրեց՝ բարձր չխոսել և մատ թափ չտալ. «Իմ արձագանքը եղել է ուղիղ այն տոների և ձևերի մեջ, որին ականատես եմ եղել։ Ինձ ուղղվել է բարձր խոսք, ես պատասխանել եմ համարժեքորեն։ Որևէ մեկի մտքով չանցնի, որ ես, լինելով անկախ պատգամավոր, որևէ ձևով կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ մտածում եմ։ Եթե «Բարգավաճ Հայաստան»-ին թվում է՝ ես այստեղ մենակ եմ և կաշկանդված եմ լինելու, չեմ ասելու իմ ասելիքը և դա չեմ կարողանալու պաշտպանել դա դահլիճում և դահլիճից դուրս, չարաչար սխալվում են»,-նշեց պատգամավորը։
Դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցություննաջակցում է իրեն, պատգամավորը նկատեց՝ «Իմ քայլ»-ի պահվածքը տեղին էր և համարժեք։
Պատգամավորը նկատեց՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ քննարկումները նորանոր շերտեր են բացահայտում քաղաքական ներկապնակում բույն դրած արատավոր երևույթների, որոնք խոր արմատներ ունեն։
Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով դիմելուն, պատգամավորը նշեց՝ դեռևս չի մտածել էթիկայի հանձնաժողով դիմելու մասին, բայց կքննարկի. «Կարծում եմ, որ ԱԺ-ն որպես մեկ միասնական մարմին, դեռևս հետամուտ պետք է լինի այդ ներողությունը ստանալ քաղաքական ուժից և խմբակցությունից»,-հավելեց Արման Բաբաջանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից