ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Բաբաջանյանը սադրում է ԲՀԿ-ին՝ «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը» վերնագրով հոդված հրապարակելու համար. Աբովյան 01/21/2020 12:23 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարծում է, ԱԺ անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը սադրում է ԲՀԿ-ին։
«Սադրում է ուղիղ, սադրում է անուղիղ։ Չհասկացա՝ ինչն այդպես բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ տեսանք մեկ դերասանի թատրոն։ Ի՞նչ էր ասել պարոն Պետրոսյանը, վիրավորե՞լ է, կպե՞լ է, ի՞նչ է ասել։ Ասում եք վիրավորել է, ինչո՞վ է վիրավորել»,-իր ելույթի ժամանակ ասաց Աբովյանը։
Խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ հասկանում է, թե ինչի համար է Բաբաջանյանը սադրում, դրա նպատակը Արման Բաբաջանյանի հովանավորության տակ գտվող լրատվամիջոցում ««Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը» վերնագրով հոդվածի հրապարակումն է։
«Ոչ, կրկին անգամ ոչ։ Չի ստացվի, չի ստացվի մի վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի։ «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է քաղաքացու իրավունքները, և այս օրենքը ոտնահարում է ոչ թե այսպես կոչված գողական աշխարհին, այլ հենց քաղաքացու իրավունքները»,-ասաց Աբովյանն ու կոչ արեց բոլորին հանգստանալ ու չլարել հարաբերությունները։
Դիմելով ԱԺ նախագահին՝ Աբովյանն ասաց, որ եթե դահլիճից կարգապահությունից ելնելով ԲՀԿ 4 պատգամավոր է հեռացվում, ապա պետք է հեռացվի նաև սադրիչը՝ Արման Բաբաջանյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Դա լավ է, որ այդպես եք կարծում պարոն Աբովյան, բայց այդպիսի կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունի նիստը նախագահողը»։
Հիշեցնենք, որ պատգամավորների միջև ընդհարումը սկսվեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո։ Արման Բաբաջանյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընդհարվեցին, ինչի արդյունքում տեղի ունեցավ քաշքշուք, հրմշտոց, միմյանց հասցեին հնչեցին հայհոյանքներ։
Մի քանի րոպե ԱԺ նախագահին և մյուս խմբակցությունների պատգամավորներին չէր հաջողվում հանդարտեցնել նրանց։
Հավելենք՝ ԱԺ-ում քննարկվում էր «օրենքով գողեր»-ի վերաբերյալ օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ