ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020 11:07 | Քաղաքական
«Հավատացեք, ես չեմ զարմանա, որ Հուլիոս Կեսարի սպանության հետ կապված էլ ասվի՝ քո անունը համընկնում է Բրուտոսի անվան հետ, այս գործը պիտի քննվի։ Այսինքն, այսքան աբսուրդի է հասել ամեն ինչ,- «Փաստինֆո»-ին հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակին եւ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր դատաքննության պահանջով ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված դատախազության բողոքին։
Իսագուլյանը շեշտեց՝ երկու դեպքում էլ գործերը մանրակրկիտ քննվել են, մտել են դատարան եւ առկա են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ կան եւ նշեց, որ զարմանալի չէ, թե ինչու են հենց հիմա նոր հանգամանքներ երեւան գալիս տարբեր գործերում։ «Դա տարօրինակ չէ, որովհետեւ գործը գործի վրա փլուզվում է։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, այն ինչ մեղադրանք առաջադրվել է նրան, ինչի համար կալանավորել են նրան եւ այն, թե ինչ է տեղի ունենում դատարանում, իրար հետ բացարձակապես կապ չունեն ։ Զոհերի վերաբերյալ դեռ գործ չկա, բայց զոհերի հարազատները , չգիտես ինչու, նստած են դատարանում, իրավունք են ստանում խոսելու, հայտարարություններ անելու, դիրքորոշումներ ներկայացնելու։ Արմեն Թավադյանի գործով՝ ինչ-որ մեկը իրեն զրպարտել է, որի գրասենյակում զենք է եղել, չգիտենք՝ նա ճիշտ է ասել, թե սուտ է ասել եւ այդ ասածի հիման վրա Արմեն Թավադյանին բռնել են, իսկ այդ տղան ազատության մեջ ման է գալիս, մի բան էլ՝ հարցազրույցներ տալիս»,-ասաց Իսագուլյանը։
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ու ՔԿՀ լրատվական ծառայությունը հաստատել էին տեղեկությունը, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չհրապարակայնացնելով նամակի բովանդակությունը։ Իսկ պաշտոնապես հաստատումից առաջ մամուլը գրել էր, որ նամակում Հունանյանը ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»։
«Ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք իրավունք ենք տալիս դրսեւորվելու մարդկանց, որոնք դրսեւորման իրավունք չունեն ընդհանրապես։ Մարդուն, որը սարսափելի ահաբեկչական ակտ է կատարել և, ըստ էության, գլխատել է երկիրը եւ հիմա մենք այդ մարդուն շանս ենք տալիս եւ ասում ենք՝ դու կարող ես երկրի պրոցեսների վրա ունենալ ազդեցություն եւ կարեւոր չէ՝ դու ինչ կհորինես, դա իրականությանը կհամապատասխանի, թե չէ։ Հնարավորություն է տրվում այդ կարգի տականքներին, որ նորից դրսեւորվեն եւ դրա հիման վրա գործողություններ արվեն՝ կապված տարբեր մարդկանց հետ»,-«Փաստինֆո»-ին հետ զրույցում շարունակեց Գառնիկ Իսագուլյանը։
Իսագուլյանը համոզված է, որ երկու դեպքում էլ՝ թե Պողոս Պողոսյանի մահվան, թե «Հոկտեմբերի 27»-ի գործերը, իշխանությունը փորձելու է ՀՀ 2-րդ նախագահի անվան հետ կապել, քանի որ օրվա իշխանությունների ցանկությունները համընկնում են դատախազի, քննչականի ու ՀՔԾ պետերի գործողություններին, իսկ վերջիններս էլ պատրաստ են ցանկացած քայլի, միայն թե իրենց էլ «չփռեն ասֆալտին», ցանկացած քայլի պատրաստ են։
«Պատկերացնո՞ւմ եք, Նաիրի Հունանյանը կարող է գործոն դառնալ Հայաստանի հետագա կյանքի մեջ»,-նշեց Իսագուլյանը՝ չբացառելով, որ այս ամենը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՄԻԵԴ-ից սպասվող պատասխանների հետ։
Ինչ վերաբերում է Պողոս Պողոսյանի մահվան գործին, Իսագուլյանը նշեց. «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա։ Հիմա, եթե վատ են դատել, քիչ են դատապարտել, իրենց գործն է, թող բացեն, նայեն, բայց իրենց խնդիրը դա չէ, իրենց խնդիրը այդ ամենը Ռոբերտ Քոչարյանի հետ կապելն է, նրա անունը տալը»։
Որպես օրինակ գառնիկ Իսագուլյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի գործն է նշում.«Տեսեք մարդուն՝ Նորայր Փանոսյանին կալանավորում են, լրատվամիջոցները ոչ թե իրենց վերնագրերում նշում են ՝ քաղաքացի Նորայր Փանոսյանը, այլ անպայման շեշտում են՝ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը անցնում է այսինչ քրեական գործով։ Այն մարդկանց, որոնց ուզում են անօրեն կերպով ազատազրկել, վարկաբեկել, դատել, ցանկացած երեւույթ կարող են կապել այդ մարդու հետ, օրինակ, կարող են հայտարարել, որ փողոցում, որտեղ Գառնիկ Իսագուլյանն ապրում է, մարդ է ընկել մեքենայի տակ, բայց ի՞նչ կապ ունի դա ինձ հետ»։
Իսագուլյանին զարմացնում է, թե ինչ աստիճանի է հասել մաղձի չափաբաժինը Հայաստանում։
«Հավատացեք, որ այն երեւույթները, որ տեղի են ունենում Հայկ Հարությունյանի, Գեորգի Կուտոյանի հետ ինչ-որ տեղ այս ամենի արդյունքն է, այս ամենը ազդում է մարդկանց վրա։ Մարդն իր տանը նստած կարող է մտածել, ինքը նախկինում ղեկավարել է այդ ծառայությունը ամեն րոպե կարող են հրահանգ տալ, Սասուն Խաչատրյանը որոշի, որ պետք է գան, իրեն տանեն կալանավորեն՝ խայտառակեն ընտանիքի , հարազատների ու մյուսների մոտ եւ քանի որ վայրահաչողների ահռելի ոհմակ էլ ունեն, քսի են տալիս ու վերջ, մարդը կարող է վարկաբեկվել»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ շարունակելով.
«Սա է ընդամենը, եւ Նաիրի Հունանյանի, եւ Պողոս Պողոսյանի գործով իրենք են մարդկանց ասում՝ էս ամեն ինչը թարմացրեք, դրա համար եմ ասում, որ մինչեւ Հուլիոս Կեսար ու Մակեդոնացի կարող են գնալ ու վերջում կպարզվի, որ Մակեդոնացուն էլ Սերժ Սարգսյանի մտերիմներն են թունավորել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից