ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի». «168 ժամ» 01/21/2020 09:34 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի, ինչպես նաեւ որոշակի ժամանակահատված առաջ ուժային կառույցի մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ Հայկ Հարությունյանի մահը սարսափելի բան է, եւ որեւէ կերպ որեւէ մեկը չի կարող ինչ-ինչ նպատակների համար շահարկել այս դեպքերը։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ կոչ անելով Հանրային խորհրդի նախագահին եւ Ազգային ժողովի փոխնախագահին՝ «ցինիկ արտահայտություններ» թույլ չտալ եւ նախ պարզել, թե ինչի՞ համար պետք է մեր երկրում նման դեպքեր տեղի ունենային։
«Նախօրոք կանխատեսումներ անել, կամ ասել՝ նախկին, այն դեպքում, երբ ես տեսնում եմ նախկիններից նախկիններին հենց իրենց դեմքով, անընդունելի է։ Պատմությունը դեռ կպարզի, թե նախկինն ով էր եւ ինչ էր ուզում մեր երկրից»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ հասարակությունը պետք է հետամուտ լինի, որ իրավապահ մարմինները պարզեն՝ Գեորգի Կուտոյանի մահը ինքնասպանությա՞ն, թե՞ սպանության հետեւանք էր։
Խոսելով ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների մասին՝ Կարինե Աճեմյանը նշեց, որ օրակարգ է բերվել «Հոկտեմբերի 27»-ի գործը, որով պայմանավորված էլ ի հայտ է եկել ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
««Հոկտեմբերի 27»-ի գործը նորից բերել այնպիսի հարթության վրա, որտեղ ներկայիս իշխանությունները ցանկանում են շահարկել նախկին նախագահների անունները, անթույլատրելի է»,- ասաց Աճեմյանը։
Դիտարկմանը, որ շրջանառվում են կարծիքներ, թե՝ քանի որ «Մարտի 1»-ի գործով առայժմ չի հաջողվում հասնել բացահայտումների, ուստի դաշտ է նետվում «Հոկտեմբերի 27»-ի գործը՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար, Աճեմյանը պատասխանեց.
«Այդ ընտանիքը ինչքա՞ն պետք է զբաղեցնի, այդ ընտանիքն անվերջ ցանկանում է տարբեր թեմաներով շեղել եւ մարդկանց զբաղեցնել։ Այստեղ ուզում եմ հիշեցնել «Վիկիլիքսի» հրապարակած գաղտնի փաստաթղթերը, որոնցով պարզ է դառնում, որ 2008 թվականի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ունեցել է առավելագույն ձայներ, բացահայտված են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հետ կապված գրագրությունները, այնպես որ, բոլորին խորհուրդ կտամ կարդալ դրանք»։
Հանրապետական նախկին պատգամավորը, ում կարծիքով՝ 2018 թվականին իրենք պետք է ավելի կայուն գտնվեին եւ չհանձնվեին, չի ցանկանում, որ այն, ինչ տեղի ունեցավ իրենց հետ, կատարվի նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների հետ։
«Կարծում եմ՝ նրանք կկարողանան չգնալ պրովոկացիաների՝ օրենքով պարտադրվող։ Ես չեմ ուզենա, որ այդ ճնշումները՝ հակասահմանադրական եւ հակամարդկային, տեղի ունենան նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների ու նախագահի նկատմամբ. սա տոտալիտար երկրներին բնորոշ երեւույթ է»,- ասաց Կ. Աճեմյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն գտնվում է տարածաշրջանում ընթացող թուհուբոհի կենտրոնում, եւ ՀՀ իշխանությունները՝ մոռանալով այդ ամենը, արտաքին թշնամիների դեմ պայքարի մասին մտածելու փոխարեն՝ ներքին թշնամիներ են փնտրում։
«Այն դեպքում, երբ մենք ունենք Արցախի հարց, ներքին թշնամի ման գալն ու թիրախներ ընտրելը ես համարում եմ անընդունելի»,- ասաց Աճեմյանը՝ ընդգծելով, որ անկախ այդ փնտրտուքից, միեւնույն է՝ երկրում օր օրի մեծանում է բողոքի ալիքը, որն է՛լ ավելի կմեծանա գազի գնի բարձրացմամբ։
«Այ, եթե ես լինեի, գազի գինը կիջեցնեի… էսպես էր ասում Փաշինյանը նախկինում, բայց հիմա, բնականաբար, գազի գինը բարձրանալու է, եւ նա որեւէ բան չի կարողանալու անել։ Չեմ էլ ցանկանում խոսել այն մասին, որ մենք այլեւս մեր արտաքին գործընկերների հետ նույն հարթության վրա չենք կարողանում հայտնվել։ Մենք ազգովի էժան պոպուլիստական տեսարաններով ենք տարված, մեր երկիրը ժողովրդավարական արժեքներից հետընթաց է ապրում, ակնհայտ է, որ Փաշինյանը տրորում է իրավական ամեն ինչ։ Քննչական մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը հեղինակազրկվել ու հայտնվել են ծիծաղելի իրավիճակում»,- ասաց Աճեմյանը։
Խոսելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վերջին շրջանում նկատվող ակտիվության մասին՝ տիկին Աճեմյանը կարծիք հայտնեց, որ Վանեցյանը պետք է անպայման որոշ հարցերի պատասխաններ տա։
«Նա պետք է անպայման ինչ-որ հարցերի պատասխանի, որովհետեւ Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ մենք ողբերգական իրադարձությունների ականատես ենք լինում. պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի։ Կարծում եմ՝ Վանեցյանը շատ բան գիտի, որի մասին կարող է բարձրաձայնել։ Նա կարող է իշխանության համար վտանգ ներկայացնել, քանի որ շատ բան գիտի»,- ասաց Աճեմյանը՝ չցանկանալով մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին հայտարարությունը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 21.01.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից