ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սակագնի վրա լրացուցիչ 60 մլն դոլար բեռ է ծանրացել. ով կվճարի այդ գումարը 01/20/2020 12:58 | Տնտեսություն
Այլևս պարզ է, որ գազի սակագնի բարձրացումից խուսափել չի հաջողվի։ Բայց եթե սկզբում թվում էր, թե դա լինելու է ներմուծման 15 դոլար գնի թանկացման ազդեցության չափով, հիմա պարզվում է, այդպես չէ։
-Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլարը «Գազպրոմն» իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված,-ասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։
Սա նշանակում է, որ թանկացման բեռը ոչ թե 15, այլ 30 դոլարի կարգի է լինելու։ Ու չնայած կառավարությունն ակնկալում է, որ դրա մի մասը փոխհատուցվելու է գազամատակարար ընկերության օպտիմալացման և ծախսերի կրճատմանա արդյունքում, միևնույն է, դրանից շատ բան չի փոխվելու։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ գազի ներմուծման հաշվարկային 30 դոլար թանկացումը համարդեք է շուրջ 60 մլն դոլարի, ինչը լուրջ ֆինանսական բեռ է սակագների վրա։ Եվ սպառողներն ուզած, թե չուզած այն զգալու են։ Պարզապես ոչ թե ապրիլի 1-ից անմիջապես հետո, այլ մի փոքր ավելի ուշ։
Սպասվում է, որ մինչև ապրիլի 1-ը կավարտվեն բանակցությունները, որից հետո միայն «Գազպրոմ Արմենիան» կներկայացնի սակագնային հայտ։ Հաշվի առնելով ֆորմալ գործընթացները և օրենսդրության պահանջները՝ նոր սակագների գործողության մեջ մտնելու ամենահավանական ժամկետը հուլիսի 1-ն է։
Թե ինչքանո՞վ կարող են բարձրանալ սակագները, այս պահին շուտ է ասել։ Հայաստանում գործում են գազի տարբերակված սակագներ՝ բնակչությունը կամ փոքր սպառողները մի գին են վճարում, խոշորները՝ մեկ այլ։ Գործում են նաև միջանկյալ սակագներ՝ տնտեսության որոշ ոլորտների և բնակչության սոցիալապես անապահով հատվածի համար։
Սակագները Հայաստանում տարբերակված են, իսկ դա հնարավորություն է տալիս ընտրություն կատարել սպառողների տարբեր խմբերի միջև՝ նայած որ խմբի դեպքում, որքան կարող է բարձրանալ։
Ամեն դեպքում թանկացումից տուժելու է առաջին հերթին բնակչությունը։ Դա կարող է արտահայտվել ինչպես սակագների ուղղակի բարձրացման տեսքով, այնպես էլ միջնորդավորված ձևով։ Գազի սակագնի բարձրացումը ենթադրում է բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների թանկացում։ Եվ այդ բեռը, ինչպես սովորաբար լինում է, կրելու է սպառողը։
Չի բացառվում, որ այդ պարագայում առաջանա նաև էլեկտրաէներիայի սակագների վերանայման անհրաժեշտություն։ Իսկ դա նույնպես գնաճային ճնշման ոչ պակաս էական գործոն է սպառողական շուկայի վրա։
Տուժելու է ոչ միայն բնակչությունը, այլև տնտեսությունը։ Նվազելու է հայկական ապրանքների մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։ Դա առավել ևս զգալու են այն ապրանքներն ու ծառայությունները, որոնց կախվածությունը գազի գնից մեծ է։
Խնդիրներ կառաջանան ջերմոցային տնտեսության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի համար։ Ինչպես հայտնի է, այս պահին դրանք օգտվում են ավելի արտոնյալ սակագներից։ Մի բան, ինչը նպաստավոր ազդեցություն է ունեցել վերջին տարիներին այդ ոլորտներում արձանագրվող արտադրության ծավալների ավելացման և ներդրումային հետաքրքրությունների ակտիվացման վրա։
Գազի սակագնի բարձրացումը մեծանելու է նաև սոցիալական լարվածությունը։
Ու այս ամենը տեղի է ունենալու այն պարագայում, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր գազամատակարարման համակարգում չհիմնավորված սակագների և դրանց նվազեցման հնարավորությունների առկայության մասին։ Իշխանափոխությունից հետո սպառողներն այդպես էլ չտեսան սակագների նվազեցումը։ Իսկ այսօր կանգնած են այն բարձրացնելու փաստի առջև։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ