ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուջե 2020-ում օրենքի ֆունդամենտալ խախտումներ կան. Գագիկ Մինասյան 01/20/2020 17:27 | ԼՐԱՀՈՍ
Բյուջե 2020-ում պարտադիր պետք է անդրադարձ լիներ գազի գնի հնարավոր թանկացման ռիսկերին, սակայն այս խնդիրը ներառված չէ Բյուջեի մասին օրենքի ռիսկերի բաժնում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։
«Բյուջետային համակարգի մասին օրենքը նկարագրում է, թե ինչից պետք է կառուցված լինի պետական բյուջեն, իսկ պետական բյուջեն պետք է անպայման ունենա ռիսկերի բաժին, որտեղ ոչ միայն պետք է նկարագրվեն այդ ռիսկերը, այլեւ ճանապարհները, որոնցով իշխանությունը պետք է հաղթահարի այդ ռիսկերը։ Մեր այս տարվա բյուջեն չի անդրադարձել ռիսկերի մեջ գազի գնի հնարավոր բարձրացմանը եւ չի նկարագրել, թե ինչպես պետք է այն հաղթահարվի»,-մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը։
Գագիկ Մինասյանն ասաց, որ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ տնտեսագետները, այդ թվում նաեւ ինքը բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին՝ նշելով, որ խորհրդարանն իր մեջ պետք է ուժ գտնի ու մերժի բյուջեի այն նախագիծը, որը ներկայացվել է Բյուջետային համակարգի մասին օրենքի ոտնահարմամբ։ «Խորհրդարանը դա չարեց եւ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ եթե այդ ռիսկն իրականանա, մեր ամբողջ բյուջեն տակնուվրա կլինի, հետեւաբար, խորհրդարանը չի կարող վերահսկել այն բյուջեն, որը իրականությունից հեռացած է, իսկ պատճառն այն է, որ մենք գտնվում ենք անձնիշխանության պայմաններում եւ մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը ինչպես ցանկանում է, այդպես էլ վերաբվերվում է բոլոր ոլորտներին, այդ թվում նաեւ պետական բյուջեին»,-շեշտեց տնտեսագետը։
Մինասյանը շեշտում է՝ գազի գնի թանկացումն ուղղակիորեն անդրադառնալու է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներին ՝ եւ քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների, որովհետեւ եթե գազը թանկանա, դրան հաջորդելու է, էլեկտրաէներգիայի թանկացումը, ինչը կնշանակի, որ տնտեսվարողները կարտադրեն ոչ մրցունակ ապրանքներ ինչպես ներքին, այլապես էլ արտաքին շուկաներում։
Տնտեսագետը զգուշացնում է՝ արդյունքում բյուջեն հնարավոր չի լինելու իրականացնել այն չափորոշիչներով, որոնք հաստատված են, իսկ այդ անհամամասնությունը շտկելու լուրջ խնդիրներ է առաջացնելու։
Սա միակ խնդիրը չէ, որ Գագիկ Մինասյանը տեսնում է այս տարվա բյուջեում։ Մինասյանը կրկին հղում անելով Բյուջետային համակարգի մասին օրենքին, շեշտում է, որ այն սահմանում է, թե ինչ համամասնություններով պետք է ընթացիկ ծախսերն իրականացնել։
«Դրանք այն ծախսերն են, որոնք գնում են աշխատավարձերին, պարգեւավճարներին, գործուղումներին եւ համամասնություններ կան, որոնք խախտված են։ Բյուջետային համակարգի մասին օրենքի 21-րդ հոդվածը թույլ չի տալիս այսպիսի հախուռն ավելացում կազմակերպել ընթացիկ ծախսերում։ 80 միլիարդ դրամով այդ համամասնությունը այս տարվա բյուջեով գերազանցված է։ Բյուջետային համակարգի մասին օրենքը ընթացիկ ծախսերի աճի տեմպը համապատասխանեցնում է ՀՆԱ-ի աճի տեմպի հետ, իսկ մեր տնտեսական աճի տեմպը, փաստորեն, շատ ավելի ցածր է, քան ընթացիկ աճի տեմպը։ Լավ , այդքան ուզում եք ձեր գործուղումների եւ հավելավճարների համար ավել փող ծախսեք, բարի եղեք, գնացեք այդ հոդվածը փոխեք օրենքում»,-ասաց Գագիկ Մինասյանը։
Ըստ նրա, ամբարտավանությունը հասել է այնտեղ, որ անգամ օրենքը փոխելու անհրաժեշտությունը չի կարեւորվում եւ իրականացվում է վարչապետի կամքը՝ խախտելով Բյուջետային համակարգի մասին օրենքը. «Մի ասացվածք կա, ասում է՝ առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում։ Հիմա, անձնիշխանություն է, այդ անձը ինչպես ուզում է, այնպես էլ վարվում են եւ խորհրդարանը, որի մեծամասնությունն իր կամակատարներն են, թույլ է տալիս, որ օրենքը խախտվի։ Սա անթույլատրելի է եւ նշանակում է, որ ինստիտուտները չեն գործում»։
Բյուջե 2020-ի հետ կապված երրորդ ֆունդամենտալ խնդիրը, տնտեսագետի խոսքով ՀՆԱ-ի աճի ցուցանիշի հետ է կապված։ Նախ, 4.9 տոկոսանոց ՀՆԱ-ի ցուցանիշը ցածր է բնական աճի ցուցանիշից, որը 5 տոկոս է կազմում։ Բացի այս Մինասյանը նշում է. «Կառավարության այս տարվա առաջին նիստում գործադիրի ղեկավարը ասաց, որ պետք է ավելի բարձր ՀՆԱ-ի աճ ունենալ, քան 2019 թվականին, իսկ 2019-ին 7-7.5 տոկոս էր եւ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում՝ բյուջեի մասին օրենքում 4.9 տոկոս ունենք, իսկ ինքը ասում է, որ մենք պետք է ունենանք 7-7.5 տոկոսանոց աճ ։ Սա Սահմանադրության 111-րդ հոդվածի խախտում է, որովհետեւ այն սահմանում է, որ ԱԺ-ն պետք է վերահսկողություն իրականացնի պետբյուջեի կատարման նկատմամբ։ Ակնհայտ է, որ եթե նվազ ցուցանիշներ բերես, ինչ էլ անես, խորհրդարանը չի կարող դա համեմատել ռեալ աճի հետ»։
Գագիկ Մինասյանը համոզված է, որ այս անհամամասնությունը կրկին խորհրդարանին անգործության է մղում, որովհետեւ օրենսդիրը, ըստ էության, չի կարողանում իրականացնել իր հիմնական գործառույթներից մեկը, որի համար աշխատավարձ է ստանում։
«Պատճառը կրկին նույնն է՝ մենք չունենք իշխանություն, որտեղ թեւերը բաժանված են օրենսդրի, դատականի եւ գործադիրի։ Այդ ցուցանիշը համակարգն է սահմանում, մատից հոտ քաշելով թվերը չեն գրվում, համակարգն է տալիս, թե որքան կարող է կազմել տնտեսական աճը։ Դա նշանակում է, որ այս տարիների աշխատանքը, որ ծրագրային համակարգով են որոշվում մակրոտնտեսական ցուցանիշները, այլեւս պետք չէ,։ Սա նման է նրան, որ մենք լուսաբացը որոշելիս առաջնորդվենք ոչ թե ժամացույցով, այլ աքլորականչով»,-բացատրեց Գագիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ