ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին 01/20/2020 15:49 | Մեկնաբանություն
Երբ ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում անձնական հեռախոսներն ունենալ, այդ մասին տարբեր քննարկումներ եղան դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը կարգ սահմանեց, որը հստակ սահմանում էր հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները եւ այլն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն սմարթֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարթֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:
Այս թեմային, գուցե, այդքան մանրամասն չանդրադառնայի, եթե կարգի խախտումները տեղեկատվական անվտանգության, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետեւանքերով սպառնալիքներ չպարունակեին:
Միանգամից պետք է արձանագրեմ, որ անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարթֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները:
Այս հարցը, անվտանգության առումով, շատ կարեւոր եմ համարում, եւ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից` հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվի: Չթույլատրվող սմարթֆոնների դեպքում, առավել եւս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը:
Կրկնում եմ՝ ի սկզբանե թույլատրվել են այն հեռախոսները, որոնք լուսանկարելու, տեսանկարելու, համացանցային կապից օգտվելու հնարավորություն չեն ընձեռում: Իսկ սմարթֆոնների հայտաբերման դեպքերը քիչ չեն` չնայած դրանք այսօր էլ արգելված են։
Ցանկանում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ զինծառայողները մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների համար առաջնային թիրախներից են, իսկ նրանց ներկայացվածությունը սոցիալական ցանցերում հնարավորություն է տալիս հակառակորդին հեշտորեն հետեւելու ինչպես նրանց շարժին, այնպես էլ, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերի գործունեության այնպիսի մանրամասների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն:
Սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են հակառակորդի կողմից մշտադիտարկման ենթարկվում, այլեւ, որոշակի դեպքերում, նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք, սովորաբար, զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում:
Քիչ չեն դեպքերը, երբ հայկական անուն ազգանուն կրող անձնական հաշիվներով, տարբեր շարժառիթներով, հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել իրենց հետաքրքրության դաշտում հայտնվածների հետ:
Մեթոդներն ու ձեւերն այնպիսին են, որ ոչ միշտ է հաջողվում կռահել, որ դիմացինդ ոչ թե սրտացավ հայրենակից է, այլ հակառակորդի հատուկ ծառայության ներկայացուցիչ: Խնդրանքս է մեր քաղաքացիներին զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց: Դրանով դուք վտանգում եք նրանց անվտանգությունը եւ մեծ ռիսկեր ստեղծում մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից