ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությու՞ն ես, ուրեմն պիտի պատրաստ լինես քննադատության 01/20/2020 18:03 | Վերլուծություններ
Տարիներ ու տասնամյակներ շարունակ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող ներկայիս վարչապետ Փաշինյանը, վստահաբար հիշում է այն ժամանակները, երբ ընդդիմադիր դիրքերից քարը քարի վրա չէին թողնում, հաճախ առասպելն իրականությանը խառնած, լուն ուղտ դարձրած էին ներկայացնում, երբ խոշորացույցի ներքո էին բոլոր ոլորտները:
Հիմա՝ մարդը հակառակ դաշտում է՝ իշխանություն է դարձել և ուղղակի չի հանդուրժում իր հասցեին որևէ քննադատություն: Իսկ ի՞նչ է, Փաշինյանը չգիտե՞ր, որ իշխանության սխալները, լինեն մեծ, թե՝ փոքրիկ, մատնացույց անե՛լն է հենց ընդդիմության գործը: Թե՞ կարծում է, ինքն անքննադատելի է: Այս ի՞նչ տոտալ անհանդուրժողականություն է: Մինչդեռ, թվում է՝ նա առաջին հերթին պիտի իրեն քծնողներին ու շողոքորթներին վաներ և շնորհակալ լիներ հենց այն լրատվամիջոցներից, որոնք քննադատական հայացք ունեն և այդպիսով մատնացույց են անում առկա թերությունները: Բայց չէ, պարզվում է՝ իր հասցեին արված գովաբանական ճառերը, ճռճռան խոսքերը, ֆետիշացման դրվագները նրա քիմքին լավ էլ հաճելի են:
Ի վերջո, արդյո՞ք Փաշինյանն այնպես է կառավարում երկիրը, որ ոչ մի քննադատելի բան չկա՞,ինչու՞ է ամեն անգամ թուր ու թվանքն առած հարձակում գործում լրատվամիջոցների վրա: Ի՞նչ է, նորմա՞լ է, երբ արդյունավետ կառավարման տարբերակներ ընտրելու փոխարեն, մարզերում և գյուղերում բուժհաստատություններ են փակում, ընդ որում, նաև՝ սահմանամերձ…Եվ կամ նորմա՞լ է, որ կոռուպցիան դրոշակ դարձրած ընդդիմության լիդերն իշխանության ղեկը ստանձնելով աչք է փակում առանց մրցույթների, մեկ աղբյուրից գնման եղանակով իրականացվող գործընթացների վրա: Ի վերջո, իր շրջանակի աստղաբաշխական պարգևատրումները համատեղե՞լի են ներհայաստանյան ամենատարբեր շերտերի կենսակերպին /բացառությամբ՝ 4-5 տոկոս կազմող փողատերերը/:
Անկեղծ լինենք՝ կա՞ այսօր մի բնագավառ, որն առաջընթաց է արձանագրել Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում: Բնականաբար, ո՛չ անհասկանալի թվերով, այլ՝ իրականում: Վարդագույն ակնոցներով նայելու պարագայում անգամ, չես կարող չարձանագրել, որ թավշյա /իմա՝ գունավոր/ հեղափոխության արշալույսից մինչ օրս նրա վարկանիշը զգալի անկում է ապրել: Ինչու՞՝ ինքն իրեն հարց տվե՞լ է, թե՞ արքայական կարմիր գորգի վրա քայլողն այլևս նման հարցեր չի դնում իր առջև:
Չէ՞ որ նույն ինքն էր ԱԺ ամբիոնից սրտաճմլիկ ելույթներ ունենում դատավորների, երկրի նախագահի կամ վարչապետի, նախարարների /հետաքրքիր է, որ նա այն ժամանակ պատգամավորներին չէր անդրադառնում, երևի, ինքը պատգամավոր էր՝ դրա՞ համար/ աշխատավարձերի կամ դրանց մի փոքր բարձրացման և թոշակների և նվազագույն աշխատավարձերի տարբերության մասին: Հիմա իր իսկ ձեռամբ այդ տարբերությունը բազմակի անգամ ավելացել է հօգուտ իշխանավորների, բայց Փաշինյանը դրանից բնավ վատ չի զգում: Հանգիստ քնում է: Իսկ միգուցե հաթաթաներ տալուց և հանրությանն իր այլընտրանք որպես Քոչարյանով ու Սերժ Սարգսյանով վախեցնելու փոխարեն փորձի քննադատական հայացքով գնահատել իր իսկ գործունեությու՞նը:
Ի դեպ, քաղաքական դաշտում մեր շուրջը կան այսօր կարող, համակարգային մտածողությամբ ուժեր, պրոֆեսիոնալ և ինտելեկտուալ մարդիկ: Ժամանակից առաջ չընկնենք, բայց հետ էլ չընկնենք:
Այսօր Փաշինյանը իշխանական դիրքերից պետական ինստիտուտները ջարդել-փշրելու կուրս է վերցրել: Ասում է, չէ՝ պետական կառավարման համակարգը ջարդել է պետք, այն իրեն խանգարում է: Փառք Աստծո, որ պետական կառույցներում պրոֆեսիոնալ չինովնիկներ ունենք, որոնց նվիրումի շնորհիվ ինստիտուտները դեռ գործում են: Բայց տպավորությունն այնպիսին է, թե ամենուր անկառավարելի, սահմանային վիճակ է:
Ցավոք, պետության, պետականության, մեր անվտանգության դեմ գործողները իշխանական դաշտում են հենց, Սորոսը՝ վկա…
Իշխանությունը և պետությունը նույնական չեն:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան