ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար. Հովհաննես Խուդոյան 01/20/2020 16:05 | ԼՐԱՀՈՍ
Խտրական վերաբերմունք կա պարոն Թավադյանի նկատմամբ։ Լրագրողների հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հարցին՝ Արմեն Թավադյանի դեմ Վարուժան Մկրտչյա՞նն է ցուցմունք տվել, Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ դա միակ հնարավոր տարբերակն է, որովհետև գործով ուրիշ մասնակցություն չկա. «Դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք նաև այդ հարցերը, թե ինչու է անձը, որը մեղադրվում է նույն արարքի մեջ, ազատության մեջ։ Սա ամենևին չի նշանակում, որ ցանկանում ենք այդ անձին կալանավորեն, այլ ընդամենը հավասար վերաբերմունքի մասին է խոսքը։ Խտրական վերաբերմունք կա պարոն Թավադյանի նկատմամբ։ Վերջնական արդյունքում կարող եմ ասել, որ անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար»,-նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, քանի որ հաջողվել է ցուցմունքը ստանալ, այդ անձն ազատության մեջ է. «Իմ մեկնաբանությամբ ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ պարոն Թավադյանը պետք է կալանավորված մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել»,-հավելեց պաշտպանը։
Նա նաև հայտնեց, որ Արմեն Թավադյանը ցուցմունք չի տվել և չի ցանկացել ՀՔԾ-ի հետ շփում ունենալ։ Պաշտպանի խոսքով Արմեն Թավադյանը շփվում է այնքանով, որքանով պարտականությունները թելադրում են։
Նշենք, որ այսօր՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, իրականացավ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ ժամը 16։00-ին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը վերաքննության կարգով բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել էր Արմեն Թավադյանին կալանավորելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ մերժվել փաստաբանի բողոքը՝ Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ։ Նույն որոշմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նաեւ Արմեն Թավադյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ փաստաբանը պահանջում է փոխել հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը եւ նրան ազատել կալանքից, կամ թույլատրելի համարել գրավի կիրառումը։ Ընդ որում, գրավի չափը փաստաբանը թողել է դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ