ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020 15:25 | Քրեական խրոնիկոն
«Հայելի» մամուլի ակումբի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՔԿ-ն դատարան դեռևս չի ուղարկել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այդ «պարզունակ» գործն արդեն պետք է լիներ դատարանի վարույթում, մինչդեռ՝ դեռևս նախաքննության ընթացքում է։ Նա գտնում է, որ խախտվել են ողջամիտ ժամկետները։ Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ դեռևս չեն ստացել դեկտեմբերին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը։
Նշենք, որ փաստաբանը ներկայացրել էր երեք միջնորդություն՝ Անժելա Թովմասյանի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոցներ կիրառելու, «Հայելի» ակումբին որպես տուժող ճանաչելու, գործ հարուցելու նաև խուլիգանության և խտրական վերաբերմունքի համար, քանի որ «Հայելի» ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ գործ է հարուցվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը։ «Տեսնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն, ի դեմս ՔԿ քննիչի և Գլխավոր դատախազի, դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Իհարկե, չեմ կարծում, որ քննիչն ունի իր անձնական մոտիվացիան, բայց չեմ բացառում, որ կարող է կատարել հրահանգներ։ Հասկանալի է, որ հրահանգներն են պատճառը, որ գործը չի գնում դատարան և մեղադրանքը չի լրացվում»,- ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ ակնհայտ էր խուլիգանությունը և խտրական վերաբերմունքը։
Նա նաև ընդգծեց, որ ակնհայտ է նաև դատարանի նկատմամբ ճնշումը։
«Եթե դատավորին հարց տալու համար են մեղադրանք առաջադրում՝ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում, ապա տվյալ դեպքում ակնհայտ էր, որովհետև նշվում էր, թե ինչու են նրանք այդ հարձակումը կատարում»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2019թ.-ի հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։
Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը, հարուցվել է նաեւ քրեական գործ, նրան առաջադրել մեղադրանք։
Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ այս գործով Անժելա Թովմասյանը ճանաչվել է տուժող: Անցած երեք ամիսներին քննության ընթացքի մասին հաղորդագրություն որպես այդպիսիք չի տարածվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից