ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/17/2020 17:45 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Գեորգի Կուտոյանի մահը քաղաքական սպանություն է։
Ըստ նրա՝ պարոն Կուտոյանը սովորական քաղաքացի չէր.նա եղել է ԱԱԾ տնօրեն այն շրջանում, երբ Հայաստանն ապրում էր իր պատմության ամենախնդրահարույց, ամենավտանգավոր ժամանակաշրջանը, որը կոչվում էր «Թավշյա հեղափոխություն»։
«Ոչ մեկի համար այս մահը չի կարող սովորական թվալ կամ, ինչպես շատերը փորձում են ներկայացնել, ինքնասպանություն լինել, որովհետև պարոն Կուտոյանը, ինչպես ասում են, շատ բան գիտեր։ Այդ շատ բան իմանալու հետևանքներից մեկը եղավ դա՝ հաշվի առնելով կապը նախորդ իշխանությունների, հատկապես՝ պարոն Սերժ Սարգսյանին շրջապատի որոշ ներկայացուցիչների հետ »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով. «Հաշվի առնելով՝ Հայաստանում այժմ տեղի ունեցող գործընթացները ենթադրում եմ՝ սա քաղաքական սպանություն է»։ Բացի այդ՝ քաղաքագետը նշեց, որ չի հավատում, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել։
«Սա հերթական քաղաքական սպանությունն էր՝ տեղի ունեցած հետհեղափոխական Հայաստանում՝ 2020թ.-ին, որն իր բացասական հետևանքներն անպայման ունենալու է»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ այս սպանությունները սրելու են իրավիճակը և քաղաքական դաշտում գործող ուժերի փոխհարաբերությունները։
Նրա խոսքով՝ Կուտոյանը շատ մեծ տեղեկատվության էր տիրապետում և շատ լավ գիտեր թե՛ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ այս իշխանությունների ներկայացուցիչների անցյալը, նրանք ով են եղել, ում հետ են համագործակցել, ով ում է «գցել»՝ քաղաքական առումով։
«Այդ հանգամանքները հաշվի առնելով էլ երևի թե վերջնական որոշում է ընդունվել, որ պարոն Կուտոյանը պետք է հեռացվի, որովհետև հայտնի ֆիլմի հերոսների ասելով՝ он слишком много знал»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ խոսքը գնում է տարբեր թիմերի մասին և ոչ մեկի համար էլ նա անվտանգ չէր։
Նրա խոսքով՝ Կուտոյանի ֆիզիկական հեռացումը ձեռնտու էր այն ուժերին, որոնք ունեին վախ, որ Կուտոյանը կարող էր բացել իր սնդուկը և տեղեկատվություն տալ հանրությանը։
Համբարյանը նշեց, որ քաղաքական տարբեր բևեռներում գործող անձինք իրենց անվտանգ չեն զգա և իրենց անվտանգությունն ապահովելու համար կարող են դիմել որոշ գործողությունների, այդ թվում՝ շանտաժի։
«Եթե Հայկ Հարությունյանի այսպես ասած ինքնասպանությունը որոշ չափով մեղմ ընդունվեց քաղաքական դաշտում խաղա խոշոր ներկայացուցիչների կողմից և շատերը մտածեցին, որ Հայկ Հարությունյանն իսկապես չդիմացավ «պրեսինգին» և ինքնասպան եղավ, ապա Կուտոյանի պարագայում սա դառնում է միտում։ Չի բացառվում, որ Հայկ Հարությունյանի և Կուտոյանից հետո գա երրորդը, չորրորդը, հինգերորդը և այդպես շարունակվի մինչև վերջ։ Այդպիսի քաղաքական սպանություններն իրենց շատ մեծ վտանգներ են պարունակում»,- շեշտեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար։
Նշենք, որ առաջին դեպքը եղել է 1993թ.-ին, երբ սպանվել է ԱԱԾ նախկին տնօրեն Մարիուս Յուզբաշյանը։
«Անկախացումից ընդամենը երկու տարի անց սպանվում է Մարիուս Յուզբաշյանը, իսկ այսպես կոչված «Թավշյա հեղափոխությունից» մոտավորապես երկու տարի անց սպանվում է Գեորգի Կուտոյանը »,-ասաց Համբարյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ անկախ քաղաքական կողմնորոշումից, բոլոր երկրներում տիրող իրավիճակի համար պատասխանատու է գործող իշխանությունը։
Նրա խոսքով՝ երկրում տիրող բարոյահոգեբանական և քաղաքական լարված, հասարակության բևեռացված վիճակում մեղավոր չի կարող լինել ընդդիմությունը, որովհետև ընդդիմությունը չունի համապատասխան լծակները, որով կարող է հարթեցնել իրավիճակը։
«Մենք ըմբոշխնում ենք այն պտուղները, որը ՀՀ-ում ցանեցին գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ Երևանի ավագանու ընտրության ժամանակ իշխանությունը պատռեց իր դիմակը և հասարակությունը բաժանեց սևերի և սպիտակների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ