ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը 01/17/2020 11:56 | Վերլուծություններ
2020 թվականի հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սոցիալական քաղաքականության առանցքային որոշ մոտեցումներ: Դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի խթանման միջոցով աղքատության հաղթահարմանը: Իհարկե, այս մոտեցումները ևս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ և քաղաքական ծեծված փաթեթավորումներով։
Հիշեցնեմ՝ 2018 թվականի ամռանը հրապարակվեցին ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ https://www.arfd.am/library/4040/ հղումով): Ի դեպ, 1,5 տարի առաջ Դաշնակցության կողմից օրակարգ բերված այս հիմնադրույթները բովանդակում են աշխատանքով աղքատության հաղթահարման՝ գործող իշխանությունների օրերս հայտնած ցանկությունը կյանքի կոչելու ամբողջական մոտեցումը, սկզբունքները, առաջնահերթություններն ու հավաքական լուծումները։ Ավելին՝ դրանք կազմում են տնտեսության ներառական զարգացման համար անհրաժեշտ, ՀՅԴ կողմից առաջարկվող հավաքական լուծումների մի փոքր մասը:
Մասնավորապես, ՀՅԴ հիմնադրույթներում առաջնային է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայումը, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը: Կիրառվող մեթոդով գնահատումը հիմնված է սոցիալական աշխատողի սուբյեկտիվ կարիիքի և գնահատման անուղղակի ցուցանիշների վրա: Բնականաբար, պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, ընտանեկան և սոցիալական նպաստների հասցեականության խնդիրները:
Այո՛, այս մեթոդը պետք է օր առաջ փոխարինվի գնահատման ուղղակի մեթոդով՝ հիմնված ընտանիքի եկամուտների, հավաստի և ստուգելի աղբյուրներից ձևավորվող այլ տեղեկատվության վրա: Ուղղակի մեթոդը գործադրելու համար էլ անհրաժեշտ է ունենալ եկամուտների և ծախսերի համատարած հայտարարագրման համակարգ: Իշանափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, իսկ անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական փոփոխությունները չկան ու չկան: Քաղաքականության պատասխանատուները սիրողական մակարդակով դրանց մասին միայն պարբերաբար խոսում են: Իսկ իրականացված փոփոխությունները կրել են ոչ թե համակարգային, այլ պոպուլիստական և կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով գործող համակարգում առկա խնդիրները: Օրինակ՝ անապահովության անուղղակի գնահատման ցուցանիշները ավելացել են խնդրահարույց նոր ցուցանիշներով, եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգվում է և այլն:
Հաջորդիվ, ՀՅԴ ներկայացրած հիմնադրույթներում աղքատության հաղթահարման տեսանկյունից առանցքային դեր ունի զբաղվածության խթանման ակտիվ և արդյունքի միտված քաղաքականությունը: Պետական աջակցության այս գործիքով է միայն հնարավոր նպաստի ստացման ձգտումների իրական ապախթանումը՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության: Արդյունքում՝ անապահովության նպաստ կստանան այն աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատանքային տարիքի աշխատունակ, սակայն գործազուրկ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:
Բարեփոխումների այս նպատակներին համարժեք նախևառաջ անհրաժեշտ էր շարունակել և ավարտին հասցնել զբաղվածության պետական ծրագրերի վերաիմաստավորման սկսված գործընթացը: Բովանդակային առումով այս ծրագրերը պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված: Ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտային հարկով:
Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո զբաղվածության պետական քաղաքականության նկատմամբ եղել է անլուրջ վերաբերմունք: Նախ՝ համակարգային կառավարման բացակայության հետևանքով 2018 թվականին այս ծրագրերի 75 տոկոսը չի իրականացվել, իսկ 2019 թվականին 50՝ տոկոսը: Հետևաբար, տարեկան 3000-4000 գործազուրկներ, հիմնականում՝ աղքատ ընտանիքների անդամներ, չեն կարողացել ստանալ պետական աջակցություն և տեղավորվել աշխատանքի կամ դառնալ ինքնազբաղված: Իսկ իրականացված փոփոխություններն էլ բացառապես միտված են եղել ծրագրերի հասցեականության նվազեցմանը, ռիսկերի կառավարման բաղադրիչի վերացմանը և այս ճանապարհով ծրագրերի կատարողականի ինքնանպատակ ապահովմանը: Սակայն պատասխանատուները նույնիսկ այդ գնով չեն կարողացել ապահովել ծրագրերի ամբողջական իրականացումը:
Կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են նաև աշխատատար ճյուղերը, որոնք, տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է՝ համեմատած գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետ։ Պետության համար առավել նպատակահարմար պետք է լիներ աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման առարկայական գործիք:
Իշխանափոխությունից հետո, այս նպատակադրման ներքո աշխատատար ճյուղերի զարգացման նոր ծրագրեր չեն իրականացվել: Հակառակը, 2020 թվականից համահարթեցվեց եկամտային հարկի դրույքաչափը, ըստ որի՝ ոչ միայն չի նվազել ցածր եկամուտ ունեցողների և աշխատող աղքատների եկամտային հարկի բեռը, այլև դրա հետևանքով ձևավորվել է աշխատատար ճյուղերում ներդրումների ներգրավման և զարգացման ոչ բարենպաստ միջավայր:
Առկա իրավիճակից ելնելով՝ առաջնային ուշադրության կենտրոնում պետք է լիներ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը, առնվազն նախկինում ներդրված հետևյալ նոր գործիքների լիարժեք գործադրումով՝
- գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջ (քվոտա),
- սոցիալական ձեռնարկատիրություն՝ պետական անհրաժեշտ մասնակցությամբ և արտոնություններով:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի քվոտավորման և սոցիալական ձեռնարկատիրության զարգացման պահանջները օրենքով սահմանվել են դեռևս 2016 թվականին: Իշխանափոխությունից հետո այս ուղղություններով նախանշված բարեփոխումները ևս չեն շարունակվել:
Այսպիսով՝ առարկայական հարց է առաջանում.
«Իշխանափոխությունից հետո արձանագրվող այս ընթացքով գործող իշխանությունները կարո՞ղ են իրականացնել աշխատանքով աղքատության հաղթահարման իրենց բարի ցանկությունը:»:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից