ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծնողից «խլված» որեւէ երեխա չի հայտնաբերվել. չի նշանակվել որեւէ ԴՆՓ փորձաքննություն, չի կատարվել որեւէ արտաշիրիմում, մինչդեռ կա՝ հասարակական պարսավանք 01/17/2020 14:31 | ԼՐԱՀՈՍ
Նախաքննական մարմինը չի շտապում հանրայնացնել, թե ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել եւ նրանցից քանիսն են «մահացած» համարվել կամ քանիսի մայրերն են ժամանակին պարտադրված հրաժարվել իրենց բալիկներից։ Փոխարենը՝ այսօր Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն դեռեւս քրեական գործի շրջանակներում չի նշանակվել։
Արձանագրենք, որ օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ աղմուկը բարձրացավ դեռևս 2019թ. նոյեմբեր ամսին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնել են Իտալիայի Հանրապետության քաղաքացիները:
Որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին, որը դեկտեմբերի 18-ին հայտարարեց երեք աղմկոտ ձերբակալության մասին՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի: Քրեական գործով անցնում են եւս երկու քաղաքացի։ Հաղորդագրությանն արձագանքեց երկրի վարչապետը՝ դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում այն համարելով շոկային. «Երեկ, ըստ էության, շոկային լուր ստացվեց և տարածվեց իրավապահ մարմինների կողմից: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ»։ Իսկ ՔԿ նախագահը վստահեցրեց, որ կան «մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց հանցանքը կատարելու մեջ»։
Այս ամենի համատեքստում պակաս շոկային չէր դատարանի որոշումը՝ Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու, ապա նաեւ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով կալանավորումը մերժելու մասին։
«Փաստինֆո»-ն 2019 թվականի դեկտեմբերի 24-ին գրավոր հարցմամբ դիմեց նախաքննական մարմնին՝ խնդրելով հայտնել, թե քրեական գործով քանի տուժող կա, ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել, եթե հայտնաբերվել են, ապա նրանք ում կողմից են որդեգրված՝ ՀՀ քաղաքացիների կողմից, թե օտարերկրացիների, հայտնաբերվել են արդյոք ապօրինի որդեգրված երեխաների կենսաբանական ծնողները, քանի ԴՆԹ փորձաքննություն է նշանակվել։ Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Երեւանում տեղի են ունենում տարբեր բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պնդում են, որ իրենց նորածիններին տարիներ առաջ ծննդատանը խլել են իրենցից՝ ասելով, թե երեխան մահացել է, մինչդեռ նրանք ողջ են եւ որդեգրվել են այլ անձանց կողմից՝ նախաքննական մարմնին խնդրել էինք նաեւ պատասխանել, թե քանի արտաշիրիմում է կատարվել։
Քննչական կոմիտեն 26.12.2019թ. գրավոր պատասխանում հրաժարվել էր նշված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, թե թույլատրելի համարված տեղեկատվությունն արդեն հրապարակված է քննչական կոմիտեի կայքում։ Մինչդեռ մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկություն ՔԿ հաղորդագրություններում հարցումն ուղարկելիս չի եղել։ Իսկ թե առանց նույնականացնող տվյալները ներկայացնելու՝ փորձաքննություն նշանակելու կամ արտաշիրիմում կատարելու վերաբերյալ թվային տվյալներն իրենցից նախաքննական ինչ գաղտնիք են պարունակում՝ ՔԿ վարչության պետի տեղակալը չի պարզաբանել։
Այսօր արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն չի կատարվել, կանանցից մեկի փաստաբան Սուսաննա Սարգսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իր տեղեկություններով չի կատարվել նաեւ արտաշիրիմում։ Հետեւապես՝ որեւէ ապացույց չկա, որ իրականում ծնողներին հանձնված պտուղների մարմիններն իրականում նրանց նորածինները չեն եւ գործ ունենք սարսափելի հանցագործության հետ։ Հարցը շատ զգայուն է՝ վերաբերում է մարդկային ճակատագրերին, ընտանեկան կյանքին, երկրի ոչ միայն իշխանություններն են շոկի մեջ, այլ ամբողջ հասարակությունը, մարդկանց մեղադրում են երեխաներին՝ իրենց ծնողներից խլելու մեջ, ենթարկվում հասարակական պարսավանքի, բայց պարզվում է դեռ չկա հայտնաբերված որեւէ երեխա, որը խլվել է ծնողից։ Չկա նշանակված որեւէ փորձաքննություն։ Իսկ մայրերն էլ, որոնք տարիների առաջ տարբեր հանգամանքների բերումով կորցրել են երեխաներին, կրկին վերապում են իրենց վիշտը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից