Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ» 01/23/2025   08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» 01/23/2025   08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» 01/23/2025   08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» 01/23/2025   08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» 01/23/2025   08:02 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» 01/23/2025   07:59 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» 01/23/2025   07:56 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» 01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ)
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Ծնողից «խլված» որեւէ երեխա չի հայտնաբերվել. չի նշանակվել որեւէ ԴՆՓ փորձաքննություն, չի կատարվել որեւէ արտաշիրիմում, մինչդեռ կա՝ հասարակական պարսավանք 01/17/2020   14:31  |  ԼՐԱՀՈՍ

Նախաքննական մարմինը չի շտապում հանրայնացնել, թե ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել եւ նրանցից քանիսն են «մահացած» համարվել կամ քանիսի մայրերն են ժամանակին պարտադրված հրաժարվել իրենց բալիկներից։ Փոխարենը՝ այսօր Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն դեռեւս քրեական գործի շրջանակներում չի նշանակվել։

Արձանագրենք, որ օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ աղմուկը բարձրացավ դեռևս 2019թ. նոյեմբեր ամսին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնել են Իտալիայի Հանրապետության քաղաքացիները:

Որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին, որը դեկտեմբերի 18-ին հայտարարեց երեք աղմկոտ ձերբակալության մասին՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի: Քրեական գործով անցնում են եւս երկու քաղաքացի։ Հաղորդագրությանն արձագանքեց երկրի վարչապետը՝ դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում այն համարելով շոկային. «Երեկ, ըստ էության, շոկային լուր ստացվեց և տարածվեց իրավապահ մարմինների կողմից: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ»։ Իսկ ՔԿ նախագահը վստահեցրեց, որ կան «մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց հանցանքը կատարելու մեջ»։

Այս ամենի համատեքստում պակաս շոկային չէր դատարանի որոշումը՝ Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու, ապա նաեւ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով կալանավորումը մերժելու մասին։

«Փաստինֆո»-ն 2019 թվականի դեկտեմբերի 24-ին գրավոր հարցմամբ դիմեց նախաքննական մարմնին՝ խնդրելով հայտնել, թե քրեական գործով քանի տուժող կա, ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել, եթե հայտնաբերվել են, ապա նրանք ում կողմից են որդեգրված՝ ՀՀ քաղաքացիների կողմից, թե օտարերկրացիների, հայտնաբերվել են արդյոք ապօրինի որդեգրված երեխաների կենսաբանական ծնողները, քանի ԴՆԹ փորձաքննություն է նշանակվել։ Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Երեւանում տեղի են ունենում տարբեր բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պնդում են, որ իրենց նորածիններին տարիներ առաջ ծննդատանը խլել են իրենցից՝ ասելով, թե երեխան մահացել է, մինչդեռ նրանք ողջ են եւ որդեգրվել են այլ անձանց կողմից՝ նախաքննական մարմնին խնդրել էինք նաեւ պատասխանել, թե քանի արտաշիրիմում է կատարվել։

Քննչական կոմիտեն 26.12.2019թ. գրավոր պատասխանում հրաժարվել էր նշված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, թե թույլատրելի համարված տեղեկատվությունն արդեն հրապարակված է քննչական կոմիտեի կայքում։ Մինչդեռ մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկություն ՔԿ հաղորդագրություններում հարցումն ուղարկելիս չի եղել։ Իսկ թե առանց նույնականացնող տվյալները ներկայացնելու՝ փորձաքննություն նշանակելու կամ արտաշիրիմում կատարելու վերաբերյալ թվային տվյալներն իրենցից նախաքննական ինչ գաղտնիք են պարունակում՝ ՔԿ վարչության պետի տեղակալը չի պարզաբանել։

Այսօր արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն չի կատարվել, կանանցից մեկի փաստաբան Սուսաննա Սարգսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իր տեղեկություններով չի կատարվել նաեւ արտաշիրիմում։ Հետեւապես՝ որեւէ ապացույց չկա, որ իրականում ծնողներին հանձնված պտուղների մարմիններն իրականում նրանց նորածինները չեն եւ գործ ունենք սարսափելի հանցագործության հետ։ Հարցը շատ զգայուն է՝ վերաբերում է մարդկային ճակատագրերին, ընտանեկան կյանքին, երկրի ոչ միայն իշխանություններն են շոկի մեջ, այլ ամբողջ հասարակությունը, մարդկանց մեղադրում են երեխաներին՝ իրենց ծնողներից խլելու մեջ, ենթարկվում հասարակական պարսավանքի, բայց պարզվում է դեռ չկա հայտնաբերված որեւէ երեխա, որը խլվել է ծնողից։ Չկա նշանակված որեւէ փորձաքննություն։ Իսկ մայրերն էլ, որոնք տարիների առաջ տարբեր հանգամանքների բերումով կորցրել են երեխաներին, կրկին վերապում են իրենց վիշտը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:37 17/01/2020  |  Քրեական խրոնիկոնՕտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն
19:52 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով կսկսվի վկաների հարցաքննությունը
18:54 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍՁեզ հովանավորողներին Աստված կպատժի. Ռազմիկ Աբրահամյան
17:28 16/01/2020  |  Դատական ռեպորտաժներԴավթյանի եւ Աբրահամյանի գործով դատարանում հետազոտվեց գումարը փոխանցումը վկայող տեսաձայնագրությունը
16:17 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵս աշխատում եմ «Արմենիա» բկ-ում, որը Ռազմիկ Աբրահամյանի հետ առնչություն չունի. Արսեն Դավթյան
16:11 16/01/2020  |  Դատական ռեպորտաժներԱրսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի մոտեցումները տարբեր են. Վերջինս չմիացավ նիստն անորոշ ժամկետով երկարաձգելու Դավթյանի փաստաբանի միջնորդությանը
15:36 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԾննդատները երեխաների ապօրինի որդեգրման հետ ոչ մի առնչություն չունեն. Ռազմիկ Աբրահամյան
10:34 11/01/2020  |  ՄամուլԻրավապահ համակարգը կանգնել է բարդ խնդրի առջեւ․ նոր մանրամասներ ապօրինի որդեգրումների մասով. «Ժողովուրդ»
16:28 10/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազը խոստացել է գործն օբյեկտիվ քննել. Հայկուհի Խաչատրյան
12:50 10/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունից 15 հազ դոլար են ուզել` գործը բացհայտելու համար. Ապօրինի որդեգրման գործով տուժող տատիկ

Արխիվ

[]