ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան 01/17/2020 11:43 | Վերլուծություններ
Դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ շարունակ չէր փոխվում։ Նրան այդ վիճակով տանում էին դատարան, ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։
Հավանաբար իշխանությունները հասկացան, որ հաշվեհարդար հիշեցնող այս մոտեցման պատճառով կարող են ունենալ «Նոր» Հայաստանի առաջին զոհը, որ վերակենդանացման բաժնում գտնվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը թողնելը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, որի համար ողջ պատասխանատվությունը կրելու է հենց իշխանությունը։
Խափանման միջոցի փոփոխությունը ի ցույց դրեց նաև երկրի իրավական համակարգի լուրջ խնդիրները։ Կալանքը չփոխվեց պաշտպանների միջնորդությամբ, թեև փաստաբանների կողմից նախկինում այդպիսի բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացվել։ Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ հերթական անգամ հանդես գալով որպես մեղադրող կողմի միջնորդությունը դակող։
Մեկ ու կես տարի շարունակվող մարդու իրավունքների այս բացահայտ խախտումը չտեսնելու էին տալիս իրավապաշտպաններից շատերը։ Նրանք նույնքան համառորեն չեն արձանագրում մնացյալ քրեական գործերի հետ կապված խախտումները, չեն արձանագրում, որ «Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, խախտվում են մարդկանց իրավունքները, իսկ դատական վերջնական ակտ դեռ ոչ մի գործով չի կայացվում։
Իսկ այդպիսի գործերը բազմաթիվ են, և դատելով ՀՔԾ և ՔԿ հաղորդագրություններից այս շարքը դեռ ավելանալու է։ Բայց այս անվերջ ձգձգվող և ոչ մի կերպ չհիմնավորվող գործերն առնչվում են մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն երկրի կայացման և զարգացման գործում, մեծ ներդրում են ունեցել իրենց վստահված ոլորտում՝ Սերյան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գևորգյան, Արա Բաբլոյան... այս շարքը կարելի է շարունակել։ Ո՞րն է նրանց ազատ տեղաշարժի սահմանափակման իմաստը։ Ի վերջո նրանք բազմաթիվ գործեր և լուրջ կապեր ունեցող մարդիկ են, և այդ ներուժը կարող է իր նպաստն ունենանալ երկրի զարգացման համար։ Մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը համառորեն մերժում է Արա Բաբլոյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը, թեև վստահ եմ , որ իրենք էլ գիտեն, որ Բաբլոյանն ավելի շատ կյանք է փրկել և փրկում, քան իրենք քրեական գործ են հարուցում։ Չի բացառվում նաև, որ այդ փրկվածներից շատերը հենց նաև իրենց շրջապատից են։
Ըստ ամենայնի այս գործերի քննությունը դեռ երկար կշարունակվի, քանի որ իրավապահ մարմիններից հսկայական ջանքեր է պահանջվելու դրանք ինչ-որ կերպ հիմնավորելու համար։ Թեև ակնհայտ է, որ վարույթն իրականացնողները այդպիսի ջանքերի վերաբերյալ բավականին լայն պատկերացում ունեն։
Առավել հաճախ կիրառվող մեխանիզմը անձի, նրա հետ ազգակցական կապ ունեցողների, ընդհուպ մինչև սանիկների նկատմամբ քրեական գործերի հարուցումն է։ Այս տրամաբանությամբ կալանավորված Նորայր Փանոսյանին, ով Հրայր Թովմասյանի սանիկն է, նախաքննության մարմինը ըստ էության առաջարկել է սուտ ցուցմունք տալ Թովմասյանի դեմ՝ կալանքից ազատվելու դիմաց։ Սա ռեպրեսիվ մեխանիզմի անթույլատրելի գործիք է, որից որևէ կերպ չեն հրաժարվում իրավապահ մարմինները, սա կալանքի սպառնալիքով մարդկանցից ցուցմունքներ կորզելու, մարդկանց պատժելու, կամքը կոտրելու անընդունելի միջոց է։ Սա իրավական ամենաթողության վտանգավոր ճանապարհ է, որը ցանակացած պահի կարող է դառնալ անկառավարելի, սահուն ու անսպասելի կերպով ընդգրկել մարդկանց, ովքեր կարծում են, որ այս ամենն իրենց հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Իսկ այդ պարագայում հույսեր կապել դատական համակարգի հետ անիմաստ է լինելու, քանի որ այն գնալով դառնում է ավելի ու ավելի կառավարելի։
Այդ դատական համակարգը, բացառությամբ առանձին դատավորների, արդեն մեկ ու կես տարի է ապացուցում է իր անկարողությունը։ Մարտի 1-ի գործը դրա վառ ապացույցն է, որտեղ տպավորություն է, որ դատավորը աշխատում է «չշտապել»՝ մինչև տեսնի, թե ինչ է լինում։ Դատարանը, ըստ ամենայնի չի կարողանում, կամ չի ուզում ապահովել դատավարության բնականոն ընթացքը, կարգը և հավասար մրցակցությունը։ Պաշտպանների նկատմամբ հնչեցվում են սպառնալիքներ, իսկ դատավորը «տեղում չէ»։ Եթե դատը շարունակվի ընթանալ այս ընթացակարգով, ապա այն տևելու է առնվազն 4-5 տարի։ Կարծում եմ իմաստ չկա բացատրել, թե ինչ է նշանակում սա...
Քրեական գործերի այս մանիպուլյացիան, որ արվում է պոպուլիստական և հասարակության որոշ շերտերի հաճոյանալու նպատակով, իշխանությունների համար կարճատև էֆեկտ ունեցող քայլ է, որը սակայն երկարատև կտրվածքով շատ մեծ վտանգներ է պարունակում երկրի անվտանգության համար։ Չի կարելի այսպիսի էժան ճանապարհով ամբողջությամբ վարկաբեկել, հեղինակազրկել դատաիրավական համակարգը, այն շատ հեշտությամբ կարելի է քանդել, բայց կառուցելու համար մեծ ջանքեր են պահանջվելու։ Չի կարելի անվերջ կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից