Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Բացահայտվել է խարդախությունների և կեղծիքների շղթա. չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 01/16/2020   10:55  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, հանցագործությունների կատարման մեխանիզմները:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967 թ. ծնված բնակիչը, խարդախությամբ հափշտակություններ է կատարել իր՝ 2000թ. ծնված դստերը ներգրավելու միջոցով:

Քննության տվյալներով՝ 52-ամյա տղամարդը 19-ամյա դստեր հետ համացանցից փնտրել և գտել են հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, որից հետո, ըստ դերաբաշխման, աղջիկը զանգահարել և հեռախոսը գնելու ցանկություն է հայտնել՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպման շուրջ: Հանդիպման ժամանակ հայրն առաջարկել է բջջային հեռախոսի համար վճարել ՌԴ ռուբլով, սակայն իրական թղթադրամների փոխարեն վճարել կեղծ՝ հուշանվեր թղթադրամներով:

Դեպքերի առթիվ հարուցվել է թվով 7 քրեական գործ, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 52-ամյա բնակիչը կատարել է այլ խարդախություններ և կեղծիքներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները, տարբեր բանկերի հետ կնքել է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր և կեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ ապառիկ կարգով ձեռք է բերել և խաբեությամբ հափշտակել տարբեր տեսակի տեխնիկա:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է քաղաքացիների անձնագրային տվյալների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ բացահայտվել խարդախությունների ու կեղծիքների մի ամբողջ շղթա, դրանք կատարած անձանցից ևս երկուսի ինքնությունը և կատարման մեխանիզմը:

Այսպես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 52-ամյա տղամարդուն, ինչպես նաև ևս մեկ անձի՝ Էջմիածին քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչին, տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները տրամադրվել են Եղեգնաձոր քաղաքի՝ 1994 թվականին ծնված բնակչի կողմից, ով 2018 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում աշխատել է Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություններից մեկի վաճառքի և սպասարկման գրասենյակում՝ որպես ավագ մասնագետ:

Պարզվել է, որ վերջինս, ինչպես նաև վերոհիշյալ երկու անձինք և մի շարք անհայտ անձինք, օգտագործելով գրասենյակ դիմած հաճախորդների անձնագրային տվյալները, կեղծելով քաղաքացիների ստորագրությունը, տարբեր բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր՝ ապառիկ կարգով ձեռք բերելով և խաբեությամբ հափշտակելով տարբեր տեսակի տեխնիկա: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, նրանք ձեռք բերված տեխնիկան վաճառել են և տնօրինել ստացված գումարը՝ այդ կերպ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում խարդախությամբ հափշտակված ապրանքների մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Եղեգնաձոր քաղաքի 25-ամյա բնակիչը, հանդիսանալով հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի  դրամական միջոցների և գույքի նյութական պատասխանատուն, աշխատանքային գործունեության ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով և գործելով միասնական դիտավորությամբ, յուրացման եղանակով մաս-մաս հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված դրամական միջոցներից 889.680 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ նշված գրասենյակում վաճառքի ենթակա ընդհանուր 2.947.347,02 ՀՀ դրամ արժողությամբ 73 անուն տարբեր տեսակի ապրանքներ՝ բջջային հեռախոսներ, հեռախոսային աքսեսուարներ, համակարգչի հակավիրուսային ծրագրի պարունակությամբ լազերային սկավառակ՝ արտոնագիր, շարժական ինտերնետի մոդեմ, շարժական քաղաքային հեռախոսի քարտ, բջջային հեռախոսաքարտեր՝ ընկերությանը պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 3.837.027,02 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քաղաքացիներին և ֆիզիկական անձանց պատճառված վնասը, քննության տվյալներով, կազմում է ընդհանուր 21մլն. 621 հազար դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (29 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (16 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (29 դրվագ):

Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ):

Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով(1 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), իսկ վերջինիս 19-ամյա դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ):

Եղեգնաձոր քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է չորս մեղադրյալի մասով նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խարդախություններին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:15 08/11/2019  |  Քրեական խրոնիկոնՊարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
16:39 17/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը
16:46 03/10/2019  |  Քրեական խրոնիկոն«Մայնինգ» սարքեր ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
12:16 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնԽարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ 2007-2015թթ. ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում
22:15 23/08/2019  |  ԱնցուդարձԶույգը տոմսեր է գնել սոցիալական ցանցի միջոցով և ցմահ զրկվել թռիչքներից
13:46 14/08/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է վարկեր տրամադրող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
17:18 09/08/2019  |  Քրեական խրոնիկոնԽարդախությամբ գումար է հափշտակվել (լուսանկար)
12:44 29/07/2019  |  Քրեական խրոնիկոնԱրարատի ոստիկանների բացահայտումը․ խարդախությամբ հափշտակված ընդհանուր գումարը 30․000․000 դրամից ավելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12:28 29/07/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկաններն առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք են բացահայտել․ տուժողն օտարերկրացի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14:05 24/06/2019  |  Քրեական խրոնիկոնԵրկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է

Արխիվ

[]