Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԱՀԽ-ն ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գնալու օրենքի ընդունման խախտումների մասին գրություն է ուղարկվել դատախազին 01/16/2020   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված խախտումների մասին գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։

Խորհուրդը գրություն է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին, որը ներկայացվում է ստորեւ:

«Հարգելի պարոն Դավթյան

Սույն նամակով առաջարկում ենք քրեադատավարական կարգով քննության առնել ստորեւ ներկայացված հանգամանքները` պարզելու համար, թե արդյոք ստորեւ շարադրված հանգամանքներում առկա չէ հանցագործություն:

Մեր գնահատմամբ` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին (27.12.2019թ․թիվ ՀՕ-312) սահմանադրական օրենքի (այսուհետ՝ ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենք), ընդունման գործընթացում մի խումբ անձանց կողմից կատարվել են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը), 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 315-րդ (Պաշտոնեական անփութությունը) եւ 300-րդ (Իշխանությունը յուրացնելը) հոդվածներով:

Այսպես․

Մաս I.

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ., եւ այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ:

Պատգամավոր Ս.Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել եւ հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձեւակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ) կամ որպես նոր փոփոխություն կամ լրացում (6-րդ ենթակետ): Այդ բանավոր առաջարկները որեւէ հստակ ձեւակերպում չեն ունեցել:

Եթե անգամ ընդունում ենք, որ այդ առաջարկություններն արվել են նախագծի որեւէ մաս նոր խմբագրությամբ շարադրելու տեսքով, ապա դրանք վերաբերել են բացառապես Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածում ավելացվող նոր` 4.1-ին մասին

(տես ձայնագրությունը),

այնինչ՝ 3.12.2019թ. կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «լրամշակված» տարբերակում փոփոխություն է կատարվել նաեւ նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ ավելացված է նոր` 2-րդ մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում»:

Այդ լրացումը կատարվել է «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ` Կանոնակարգ) խախտմամբ եւ չէր կարող տեղ գտնել նախագծում, քանի որ այն կարող էր արվել միայն հանձնաժողովում համապատասխան առաջարկության եւ դրա ընդունման պարագայում:

Բացի այդ, Կառավարությունն իրավունք չուներ Ազգային ժողով ներկայացնել «լրամշակված» նախագիծ, քանի որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը նման նախագիծ կարող է ներկայացնել բացառապես Կանոնակարգի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, ինչն այս նախագծի քննարկման ժամանակ տեղի չի ունեցել:

Բացի այդ, Ազգային ժողովի խորհուրդն իր 02.12.2019թ. նիստում Ազգային ժողովի «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել մի նախագիծ, որն այլեւս գոյություն չի ունեցել (http://www.parliament.am/drafts.php…):

Մաս II.

Պարզվել է, որ ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչեւ այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը։

Այսպես, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն․

Կառավարությունը գործում է սույն օրենքի եւ վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:

Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

«Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն․

Վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են արդարադատության, ֆինանսների նախարարների, այլ շահագրգիռ նախարարների, ինչպես նաեւ կառավարությանը եւ վարչապետին ենթակա շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ: Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների գործունեության ոլորտներին վերաբերող նախագծերը ներկայացվում են նաեւ նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի: Մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի (Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0) նախագիծը Սահմանադրական դատարանի կարծիքին չի ներկայացվել։

Մաս III.

Արդյո՞ք պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա ՍԴ մասին թիվ ՀՕ-312  օրենքը կարող էր փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ

Ազգային ժողովի պաշտոնական կայքում` քննարկվող նախագծի պատմության բաժնում, թեպետ առաջարկների ամփոփաթերթ հատվածը դատարկ է, այնուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակի հետ համադրելիս, պարզ է դառնում, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում կատարվել են փոփոխություններ։ Թե ինչպես են կատարվել փոփոխությունները, պարզ է դառնում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի 10.12.2019թ. արտահերթ նիստի տեսաձայնագրությունը դիտելիս:

Տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ պատգամավոր Վ․Հովակիմյանը կատարում է համապատասխան առաջարկություններ, հիմնական զեկուցողը եւ հարակից զեկուցողները ասում են, որ դրանք իրենց համար ընդունելի են, առարկություն չի լինում, եւ նախագիծը քվեարկության է դրվում համապատասխան փոփոխություններով։ Այնինչ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը եւ Կառավարությունը, ինչպես նաեւ հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ»:

Պատգամավոր Վ․Հովակիմյանի կողմից կատարված առաջարկությունները չեն վերաբերել շրջանառության մեջ դրված, այսինքն` առաջին ընթերցման դրված նախագծի փոփոխված դրույթներին: Հետեւաբար` այդ փոփոխությունները առաջարկվել են ոչ իրավասու սուբյեկտի կողմից, հետեւաբար դրանք չէին կարող ընդհանրապես քննարկվել, ընդունվել եւ, օրենքի նախագիծն այդ տեսքով չէր կարող ներկայացվել երկրորդ ընթերցման։

Մաս IV

Արդյո՞ք հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել օրենքի նախագիծը միանգամից առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը

Ազգային ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի դեկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգըում ընդգրկել է պարտադիր քննարկման ենթակա հարցերը: Դրանց թվում են նաեւ 19-րդ կետով օրակարգում ընդգկրված հետեւյալ երկու օրենքները` առաջին եւ երկրորդ ընթերցմամբ.

ա) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

Կ-3781-15.11.2019-ՊԻ-011/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:

Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաեւ հարցերի քննարկման տեւողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:

«ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի համաձայն․

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:

Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետեւյալ ընթացակարգով.

1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

2) առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.

4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

5) երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

6) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

Այս իրավակարգավորումներից ակնհայտ է, որ հերթական նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը չէին կարող ընդգրկվել միաժամանակ. քանի դեռ օրենքի նախագիծը չի ընդունվել առաջին ընթերցմամբ, դրա վերաբերյալ առաջարկություններ չեն կարող կատարվել, դրանք գլխադասային հանձնաժողովում չեն կարող քննարկվել, հետեւաբար գլխադասային հանձնաժողովը չէր կարող որեւէ եզրակացություն ներկայացրած լինել, ինչը նախապայման է տվյալ հարցը օրակարգ ընդգրկելու համար։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ «Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»: Օրակարգը հաստատելու պահին առկա չի եղել Ազգային ժողովի որոշում այլ ժամկետ սահմանելու վերաբերյալ։ Այն չէր էլ կարող առկա լինել, քանի որ Կանոնակարգի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ եւ 2.2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո»:

Օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն արտահերթ նիստերի օրակարգ: Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-6 մասերի համաձայն՝ «Արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:

6. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միեւնույն օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ»:

Մաս V.

Փոխվել է ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքի նախագիծն ուներ հետեւյալ բովանդակությամբ դրույթ․

«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1.-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

Չգիտենք որտեղ` Ազգային ժողովում, թե Հանրապետության նախագահի նստավայրում, բարեբախտաբար, դեռ կան հայոց լեզվին տիրապետող մարդիկ, որոնք էլ, չունենալով դրա իրավունքը, այնուամենայնիվ սրբագրել են ՀՀ ԱԺ կողմից ընդունված վերոհիշյալ տեքստը: Արդյունքում` տեքստը դարձել է հայեցի, բայց այս դեպքում էլ, մեր համոզմամբ, ինչ-որ մեկը փաստացի յուրացրել է ԱԺ լիազորությունը՝ փոփոխություն կատարելով հիշյալ տեքստում:

Հանրապետության նախագահի կողմից ստորագրված օրենքի համապատասխան դրույթը հետեւյալն է.

«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

Մաս VI.

Գործուղման մեկնած պատգամավորների կողմից ծրարներով քվեարկությունը

ՍԴ մասին թիվ ՀՕ-312 օրենքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 80 կողմ ձայն:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում եւ գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»:

Այս դրույթից հանգում ենք առնվազն երկու պարզագույն եզրահանգման․

Ծրարը պետք է թողնել մինչեւ գործուղման մեկնելը:

Պետք է մինչեւ պատգամավորների` գործուղման մեկնելն առկա լինի այն նախագիծը, որին նրանք կողմ, դեմ կամ ձեռնպահ են քվեարկում:

Համաձայն ԱԺ կայքում տեղադրված տեղեկատվության` երկրորդ ընթերցմանը ծրարներով քվեարկել են յոթ պատգամավորներ, որոնցից հինգը 2019թ. դեկտեմբերի 9-14-ը գտնվել են գործուղման մեջ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

ԱԺ կայքից տեղեկանում ենք նաեւ, որ երկրորդ ընթերցման նախագիծը Ազգային ժողովին է ներկայացվել դեկտեմբերի 11-ին՝ պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա, որն էականորեն տարբերվել է առաջին ընթերցմամբ ընդունված նախագծից:

Հարց է առաջանում․ իսկ կարո՞ղ էին պատգամավորներն ավելի շուտ ծանոթանալ այն նախագծին, որը պարզապես գոյություն չի ունեցել:

Հետեւաբար, այդ հինգ պատգամավորները կա΄մ ծրարները փոխանցել են ԱԺ-ին գործուղման մեջ գտնվելիս եւ ոչ թե գործուղման մեկնելուց առաջ, ինչպես պահանջվում է օրենքով, կա΄մ իրենք կողմ են քվեարկել մի նախագծի, որը կարող էին միայն երազում տեսած լինել:

Այսպիսով․

Ելնելով վերոգրյալից, ամփոփելով ներկայացված հանգամանքերը, գտնում ենք, որ ի թիվս Քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ արարքների, մի խումբ անձինք, ելնելով նեղ անձնական եւ քաղաքական շահերից, իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են ԱԺ կողմից Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ սահմանված կարգով չընդունված օրենքի ապօրինի ընդունմանը` այդպիսով տիրանալով Ազգային ժողովի լիազորություններին:

Այսպիսով գտնում ենք, որ ներկայացված հանգամանքները հանդիսանում են լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործ հարուցելու հիմք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:57 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ունի անկախ ՍԴ, որը չի կատարում իշխանությունների կամքը. Լուսինե Սահակյան
17:52 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ բացասական եւ կոշտ միջազգային արձագանք է լինելու. իրավապաշտպանը՝ ՍԴ դատավորների վրա կոմպրոմատային ճնշումների հնարավորության մասին
17:06 13/01/2020  |  ՄեկնաբանությունՍԴ դատավորները խաչը կրում են բոլորիս համար. Կարեն Բեքարյան
09:30 12/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓորձում են ամեն գնով հասնել ՍԴ ներկա կազմի փոփոխությանը. պաշտպան
09:07 12/01/2020  |  ՎերլուծություններՍԴ դատավորների «Հրաժարիմքը»՝ իշխանությամբ է ամրապնդված. Ինտիմ կյանքի կոմպրոմատների թակարդը
14:52 11/01/2020  |  Քրեական խրոնիկոնԿփորձեն ՍԴ դատավորներից երկուսի հրաժարականին հասնել. Ոստիկանությունը նրանց արտամուսնական կապերի մասին դոսյեներ է հավաքել.168. am
13:46 11/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք. Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
16:28 10/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազը խոստացել է գործն օբյեկտիվ քննել. Հայկուհի Խաչատրյան
13:29 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄահացել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի մայրը
18:45 07/01/2020  |  ՄեկնաբանությունՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը.Արսեն Բաբայան

Արխիվ

[]