ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է խարդախությունների և կեղծիքների շղթա. չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 01/16/2020 10:55 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, հանցագործությունների կատարման մեխանիզմները:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967 թ. ծնված բնակիչը, խարդախությամբ հափշտակություններ է կատարել իր՝ 2000թ. ծնված դստերը ներգրավելու միջոցով:
Քննության տվյալներով՝ 52-ամյա տղամարդը 19-ամյա դստեր հետ համացանցից փնտրել և գտել են հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, որից հետո, ըստ դերաբաշխման, աղջիկը զանգահարել և հեռախոսը գնելու ցանկություն է հայտնել՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպման շուրջ: Հանդիպման ժամանակ հայրն առաջարկել է բջջային հեռախոսի համար վճարել ՌԴ ռուբլով, սակայն իրական թղթադրամների փոխարեն վճարել կեղծ՝ հուշանվեր թղթադրամներով:
Դեպքերի առթիվ հարուցվել է թվով 7 քրեական գործ, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 52-ամյա բնակիչը կատարել է այլ խարդախություններ և կեղծիքներ ևս:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները, տարբեր բանկերի հետ կնքել է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր և կեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ ապառիկ կարգով ձեռք է բերել և խաբեությամբ հափշտակել տարբեր տեսակի տեխնիկա:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է քաղաքացիների անձնագրային տվյալների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ բացահայտվել խարդախությունների ու կեղծիքների մի ամբողջ շղթա, դրանք կատարած անձանցից ևս երկուսի ինքնությունը և կատարման մեխանիզմը:
Այսպես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 52-ամյա տղամարդուն, ինչպես նաև ևս մեկ անձի՝ Էջմիածին քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչին, տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները տրամադրվել են Եղեգնաձոր քաղաքի՝ 1994 թվականին ծնված բնակչի կողմից, ով 2018 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում աշխատել է Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություններից մեկի վաճառքի և սպասարկման գրասենյակում՝ որպես ավագ մասնագետ:
Պարզվել է, որ վերջինս, ինչպես նաև վերոհիշյալ երկու անձինք և մի շարք անհայտ անձինք, օգտագործելով գրասենյակ դիմած հաճախորդների անձնագրային տվյալները, կեղծելով քաղաքացիների ստորագրությունը, տարբեր բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր՝ ապառիկ կարգով ձեռք բերելով և խաբեությամբ հափշտակելով տարբեր տեսակի տեխնիկա: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, նրանք ձեռք բերված տեխնիկան վաճառել են և տնօրինել ստացված գումարը՝ այդ կերպ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում խարդախությամբ հափշտակված ապրանքների մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Եղեգնաձոր քաղաքի 25-ամյա բնակիչը, հանդիսանալով հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի դրամական միջոցների և գույքի նյութական պատասխանատուն, աշխատանքային գործունեության ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով և գործելով միասնական դիտավորությամբ, յուրացման եղանակով մաս-մաս հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված դրամական միջոցներից 889.680 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ նշված գրասենյակում վաճառքի ենթակա ընդհանուր 2.947.347,02 ՀՀ դրամ արժողությամբ 73 անուն տարբեր տեսակի ապրանքներ՝ բջջային հեռախոսներ, հեռախոսային աքսեսուարներ, համակարգչի հակավիրուսային ծրագրի պարունակությամբ լազերային սկավառակ՝ արտոնագիր, շարժական ինտերնետի մոդեմ, շարժական քաղաքային հեռախոսի քարտ, բջջային հեռախոսաքարտեր՝ ընկերությանը պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 3.837.027,02 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քաղաքացիներին և ֆիզիկական անձանց պատճառված վնասը, քննության տվյալներով, կազմում է ընդհանուր 21մլն. 621 հազար դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (29 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (16 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (29 դրվագ):
Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ):
Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով(1 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), իսկ վերջինիս 19-ամյա դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ):
Եղեգնաձոր քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է չորս մեղադրյալի մասով նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Խարդախություններին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից