ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսական աճը նույնիսկ բնական աճից ցածր է նախանշվել. Գագիկ Մինասյան 01/15/2020 17:12 | ԼՐԱՀՈՍ
«Տնտեսագիտությունը գիտություն է, որտեղ մի փոքրիկ ինֆորմացիան որեւէ երեւույթի մասին թույլ չի տալիս համապարփակ պատկերացում կազմել ամբողջ երեւույթի վերաբերյալ եւ միայն դրա վրա հենվելով եզրակացություն անելիս, բնականաբար, կարող ես երկիրը դնել շատ վատ իրավիճակի մեջ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով վիճակագրական անճշտություններին, որոնք հունվար ամսվա ընթացքում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումներում։
«Եթե մարդը ընդհանրապես չի տիրապետում ոլորտին, շատ լավ կլինի, որ ինքն այդ մասին ավելի քիչ խոսի։ Լավ կլիներ, վարչապետը խոսեր մամուլի ազատության մասին, լրագրողների նկատմամբ ճնշումների մասին, այդ բնագավառից նա, կարծում եմ, քաջատեղյակ է եւ իր վրա չի բերի այնպիսի քննադատություն, որի տակից ոչ միայն ինքը , այլեւ իր շրջապատը չեն կարող դուրս գալ»,-հորդորում է տնտեսագետը։
Ըստ Մինասյանի, այն փաստը, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տարբեր վիճակագրական տվյալներ է ներկայացնում, ապա դրանք հեռացնում կամ նշում, որ դրանցում անճշտություն կա, հենց վերոնշյալի ճշմարտացիության վկայությունն է։
Թեեւ տնտեսական տարին նոր է սկսվել եւ վերլուծության հարուստ նյութ չունենք, բայց ըստ Մինասյանի, 2019 թվականի արդյունքներն ու 2020 թվականին նկատելի իրողությունները, որոշակի կանխատեսումներ կարող ենք անել։ Նախորդ տարվա հաջողությունների առյուծի բաժինը, ըստ մասնագետի, պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանն ուներ ավտոներկրման համար արտոնյալ ռեժիմ, որը թույլ էր տալիս 3-րդ երկրներից ներկրված ավտոմեքենաները արտահանել ԵԱՏՄ երկրներ։
Մինասյանի խոսքով, ամենահամեստ հաշվարկներով այն պետբյուջեի համար 115 միլիարդ դրամի հավելյալ եկամուտ ապահովեց, որը թույլ տվեցին իրականացնել ծախսեր, որոնք անհնար կլինեին առանց այդ արտոնյալ ռեժիմի։ Ընթացիկ տարում եկամուտների այդ մեծ աղբյուրը չի լինելու, որը քաղաքացիներին հնարավորություն էր տվել ներգրավվել տնտեսական շրջանառության մեջ, հավելյալ եկամուտներ ու արտարժույթի մեծ ծավալի ներհոսք ապահովել, ինչի շնորհիվ էլ ռեզերվների կտրուկ աճ ու դրամի կայունություն էր արձանագրվել։
«Այս ամենը ավարտվեց դեկտեմբերի 31-ով։ Այն բոլոր դրական երեւույթները, որոնք պայմանավորված էին այս արտոնյալ ռեժիմով, այս տարի չեն լինելու ։ Նախորդ տարվա նկատմամբ պետբյուջեի եկամուտները ավելանալու են ընդամենը 8 տոկոսով, իսկ տնտեսական աճը 4.9 տոկոս է հայտարարվել, որը մեր պետության բնական աճից նույնիսկ ավելի ցածր է, որովհետեւ մեր բնական աճը 5 տոկոս է»,-բացատրեց Գագիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է այսպես ասած ՀԴՄ-ների էֆեկտին, ինչի մասին շատ է սիրում խոսել վարչապետ Փաշինյանը, ըստ Մինասյանի, դա տնտեսական զարգացման հիմք չի կարող հանդիսանալ։ «ՀԴՄ-ների էֆեկտը սպառվող է, մենք արդեն հասել ենք ՀԴՄ-ների բավականին մեծ կիրառման, դա սպառում ունի եւ կավարտվի այն ժամանակ, երբ բոլոր գործարքները ՀԴՄ-ներով կիրականացվեն , բնականաբար, տնտեսական զարգացումը դրա վրա հենվել չի կարող։
Դա միամտություն է, միայն տնտեսագիտությունից հեռու մարդը կարող է այդպիսի բան պնդել»,-շեշտեց Գագիկ Մինասյանը։
Ըստ մասնագետի, տնտեսական զարգացումը հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե երկրում ներդրումներ կան։
«Այն քաղաքականությունը, որ այսօր վարվում է Հայաստանում, ներդրումների համար ամենաանբարենպաստ պայմաններն է ստեղծում, որովհետեւ անկանխատեսելի տնտեսական իրավիճակ է, երկրում, ըստ էության, դատարանները չեն գործում կամ գործում են մեկ մարդու կամքով եւ այդ մարդը Փաշինյան Նիկոլն է, որը դրա մասին ուղղակի հայտարարել է»։
Գագիկ Մինասյանը կանխատեսելի իրավիճակ չի տեսնում նաեւ տեւական տնտեսական զարգացման առումով։ Ըստ նրա, բոլորը գիտեն՝ այն ժամանակ, երբ Փաշինյանի կառավարությունը հրաժարական տա, իսկույնեւեթ առաջանալու են բազմաթիվ հարցեր, որոնք թույլ չեն տալու, որ ներդրողը կանխատեսելի տեւական ժամանակում ներդրումներ իրականացնի։
«Մենք ունենք ուղղակի զուտ ներդրումների նվազում , որովհետեւ իրավիճակը ոչ թե պահվում է նույն մակարդակի վրա, այլ նույնիսկ նվազում է»,-նշեց Մինասյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շտապողականությանն ու ակտիվությանը՝ գրեթե ամեն օր վիճակագրական տվյալ հրապարակել, ըստ մասնագետի, այստեղ տնտեսագիտությունն անելիք չունի։
«Կարծում եմ այստեղ հոգեբանի մասնակգիտությունը կարող է օգտակար լինել, մարդը պետք է հասկանա, որ եթե իրողություններ ինչ-որ ձեւի են, ապա դրանց մասին ուռճացված պատկերացումներ երկրի ղեկավարի կողմից ներկաացնելը որեւէ լավ բանի չի կարող բերել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Գագիկ Մինասյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից