ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի կալանքն արդեն իսկ պատիժ է՝ մինչ դատավճիռը. Լարիսա Ալավերդյան 01/15/2020 19:04 | ԼՐԱՀՈՍ
Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թիվը կտրուկ մեծացել է, ինչն անհանգստացնող հանգամանք է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ խոսքը գնում է մարդկային կյանքերի մասին։
«Մարդու իրավունքները բոլոր անձանց իրավունքներն են՝ անկախ նրանց սոցիալական իրավունքներից»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը որակում է որպես կտտանք։ Բացի այդ՝ առաջին ՄԻՊ-ը մտահոգված է, որ հասարակության մեջ մտցվել է միտք, որ լավ մարդն արժանի է, որ իր իրավունքները պաշտպանված լինեն, իսկ այն մարդիկ, ով հասարակության մեջ ընկալվում է որպես ոչ այդքան լավ մարդ, պետք է տանջվի։
Ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանի կալանքն արդեն իսկ պատիժ է՝ մինչ դատավճիռը, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամներ միջազգային տարբեր կազմակերպությունները հայտարարել են, որ չի կարելի այնպես վարվել, որ նախնական կալանքը պատիժ ընկալվի։ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը նրան անմեղ չի դարձնում և նրան առաջադրված մեղադրանքները կշարունակեն մնալ ուժի մեջ, պարզապես խոսքը գնում է խափանման միջոցը փոխելու մասին.«Ինչքան շուտ, այդքան լավ»։
Դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած միջնորդությունները պարբերաբար մերժվել են, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Չեն դիտարկում և կարծում եմ, որ լուրջ չեն վերաբերվում այդ միջնորդություններին։ Այդ միջնորդություններին վերաբերվում են ինչպես փորձ՝ անմեղ ճանաչելու Մանվել Գրիգորյանին, այնինչ դա այդպես չէ։ Այդ միջնորդությունների պարբերաբար մերժումներն, ինձ համար առնվազն, նշանակում են, որ իրավապահ և դատաիրավական համակարգի կողմից կալանքը՝ տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի հանդեպ, դիտարկվում են որպես պատիժ, ինչը դատապարտելի է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ մտահոգիչ է նաև գործի քննության ձգձգումը. «Որ է այդ ողջամիտ ժամկետի պահպանումը։
Պատահական չէ, որ ՀՀ ՄԻՊ-ն առաջարկել է ՀՀ ՔՕ-ում մտցնել այնպիսի հոդվածներ, որոնք ավելի շոշափելի կդարձնեն այդ միջազգային իրավունքի պահանջը, այն է՝ ողջամիտ ժամկետում անցկացնել դատական գործընթացները»։ Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումներին՝ Ալավերդյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը բազմաթիվ այդպիսի վճիռներ է կայացրել, ընդ որում այնպիսի անձանց նկատմամբ, ում մեղքն արդեն ապացուցված է եղել։ «Առաջնայինը մարդու կյանքի իրավունքն է, այսինքն՝ նրա առողջական վիճակը և պահվելու պայմանները։ Ինչու՞ ենք սպասում, որ դա արվի ՄԻԵԴ-ի կողմից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ մեր դատական իշխանություններն իրենց տեղում չեն և ամբողջովին չեն կատարում իրենց պարտականությունները, եթե հարկ է լինում դիմել ՄԻԵԴ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ