ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծննդատների փակման տխուր ազդակները. Անի Սամսոնյան 01/15/2020 12:08 | Մեկնաբանություն
Ծննդատներ փակելը վատ ազդակ է՝ և ներքին, և՛ արտաքին։ Ես՝ որպես երկրի կառավարման պատասխանատու ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նա մասնավորապես գրել է.
«ՀՀ Կառավարության՝ ծննդատներ փակող նախարար Արսեն Թորոսյանը մշակել է մոր և մանկան առողջությանը և ծննդօգնության կազմակերպմանը վերաբերող փաստաթուղթ միջազգային չափանիշներին համապատասխան և կազմել է ծծնդատների անձնագրերը։
Նախարարը պարզել է, որ շատ ծննդատներ չեն համապատասխանում այդ չափանիշներին, վերլուծել է ծննդօգնությունների թիվը, նրանց ժամանակ է տվել,հետո հասկացել, որ խնդիրը գրեթե լուծված է։ Դրանք պետք է փակել, որովհետև քչացող ծննդօգնությունների պարագայում ներդրումներ և ջանք թափել այստեղ իմաստ չունի։
Առողջապահության նախարարը այս հարցում իրեն դրսևորում է զուտ որպես մենեջեր (դա էլ է վիճելի թերևս)՝ մոռանալով, որ նա երկիրը կառավարող քաղաքական ուժի տեսլականի իրագործողն է։
Իսկ որն է այդ տեսլականը։ Նպաստել դեմոգրաֆիայի աճին։ Չկա և չի լինելու իշխանություն, որը կունենա հակառակ միտումը։ Բայց ինչպե՞ս։ Օրինակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասնելու է 5 միլիոնի (ի դեպ սահմանում է ավելի բարձր նշաձող, քան նախորդները), ես նրա խոսքին վստահում եմ։ Բայց ինչպե՞ս։ Սա է հարցը։
Երբ 2019 թվականին Կառավարության հնչեցրած բարի ցանկություններին ի պատասխան տալիս էինք «ինչպես»-ի հարցը և պահանջում նշել կոնկրետ գործողություններ, մարդիկ մեզ ասում էին՝ «թողեք Կառավարությունը աշխատի»։ Թողել ենք։
Ծննդատների փակման փաստը խոսքերի հետևում գործողությունների պլանի բացակայության հետևանք է։ Օբյեկտիվ լինելու համար, պետք է նշեմ, որ Կառավարության որոշումներով բարձրացել են առաջին և երկրորդ երեխայի ծնդդյան միանվագ գումարները, սակայն սա հարցի լուծում չէ և չի հասցնելու նշաձողին։
Եվ այսպիսով նախարար Թորոսյանի նախաձեռնած ծննդատների փակումը լակմուս է հետևալ հարցերի համար․
1. 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու ցանկությունը ընդամենը ցանկություն է։ Հակառակ դեպքում, եթե լիներ պլան՝ կկանխատեսվեր նաև ծնելիության աճ և ըստ այդմ մենք այսօր կքննարկեինք ոչ թե ծննդատների փակման հարցը, այլ դրանց արդիականացման և սպասվող «բեյբի բումի» համար նախապատրաստման նպատակով գումար հայթայթելու հարցը։
2. Եթե պլանը առկա է, ուրեմն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պիտի լքի իր պաշտոնը, որովհետև ըստ էության ծննդատների խնդիրը լուծելու և գլուխն ազատելու ելքը նրա համար մեկն է՝ փակել դրանք։
3. Հստակ է, որ Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Հայտնի է, որ նախարարի որոշմանը ընդդիմացել են Տավուշի և Կոտայքի մարզպետները։ Մարզպետը որպես ինստիտուտ՝ օրենքով սահմանված, համարվում է Կառավարության քաղաքականության և որոշումների իրագործողը մարզերում։ Այնինչ ստացվում է, որ մարզպետներն են թելադրում կանոնները մարզերում, ընդդիմանում վերևներին և փորձում փրկել իշխանության քաղաքական դեմքը տեղերում։ Բնականաբար Արսեն Թորոսյանը ձայներ չի հավաքելու ընտրություններին մարզերում, այլ մարզպետները։
4. Պատերազմող երկիրը առհասարակ չի կարող մտածել և գործել այնպես, որը կհանգեցնի այնպիսի ենթակառուցվածքների փակմանը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ բնակչության համար։
5. Եվ վերջապես, նախարար Արսեն Թորոսյանը եթե կարծում է, որ ծավալները ուղիղ կապ ունեն որակի հետ և հակառակը չի մտածում՝ որ որակն էլ կապ ունի ծավալների հետ, այդ թվում նաև առողջապահության ոլորտում, առհասարակ անհաջող մենեջեր է։
❗️Որպես ամփոփում։ Ծննդատներ փակելը վատ ազդակ է՝ և ներքին, և՛ արտաքին։ Ես՝ որպես երկրի կառավարման պատասխանատու ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ»,-գրել է Անի Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ