ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թավշյա արդարադատություն, թավշյա տուժող, իսկ ու՞ր մնաց իրական արդարադատությունը 01/15/2020 20:57 | Վերլուծություններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2018 թվականի սեպտեմբերին հարուցված՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Խաչատրյան գաղտնալսումների գործով հարցաքննվելիս քննիչի աշխատասենյակից սելֆի է արել և տարածել՝ ինքզինքը որակելով առաջին ղեկավարը, որը կամավոր հարցաքննության է ներկայացել և ցուցմունք տվել: Ինչևէ, այս փաստը և այս համատեքստում առաջամարտիկի տիտղոսի գնահատումը շրջանցելով, անցնենք բուն գործերին:
Դեռևս մեկուկես տարի առաջ այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, նկատի ունենալով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հատկանիշներ:
Գործը, որ ժամանակին մեծ աղմուկ հանեց, հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեին և…մոռացվել, թեպետ ոչ մեկ անգամ էր բարձրաձայնվել, թե՝ ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ, և այլն, և այլն:
Հարց է ծագում՝ ի՞նչն է պատճառը, որ մեկուկես տարի այս գործը մոռացության էր մատնվել և հիմա հանկարծ նորից հիշեցին: Կամ, որքանո՞վ է արդարացված Փաշինյանի ինքնազմայլանքը, զարմանքը, թե՝ տեսեք-տեսեք ես հարցաքննության եմ գնացել և ցուցմունք եմ տվել, ասես՝ ինչ-որ աննախադեպ բան է տեղի ունեցել:
Այսինքն, դարձյա՞լ հանրությանը մի նոր շոուով կերակրելու անհրաժեշտություն ունեն իշխանությունները, թե՞ մեկ այլ բան…
Ավելի զարմանալին ու անհասկանալին այն է, որ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը վաղու՜ց, տարիուկես առաջ են այդ գործի շրջանակում հարցաքննվել, իսկ Փաշինյանը այսօր է միայն կանչվել հարցաքննության: Իսկ գուցե ՔԿ քննիչները վախեցե՞լ են այս առումով քայլ անել, վախեցել են միահեծան տիրակալի համարում ունեցող Փաշինյանին հրավիրեն ցուցմունք տալու, սպասելով, թե վերջապես ե՞րբ նա իր կամքով կբարեհաճի: Ընդ որում, զավեշտալի է, որ վերջինս ներկայացել է հարցաքննության որպես տուժող:
Ա՛յ սա է թավշյա արդարադատությունը, երբ ղեկավարի մազին չդիպչելու համար նրան «ձևակերպում» են որպես տուժող:
Մինչդեռ տուժողը բոլորովին ա՛յլ բնագծում է: Տուժողն այս դեպքում ՀՀ արդարադատությունն է, տուժողն այն դատավորն է, որի հանդեպ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները ուղղակիորեն տոտալ ճնշում էին բանեցնում՝ արագի մեջ՝ ստիպելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար ընտրել խափանման միջոց կալանքը, երբ հրահանգներ էին տալիս արդարադատություն իրականացնող դատավորներին՝ ստիպելով, պարտադրելով դեմ գնալ օրինականությանն ու մարդու իրավունքներին:
Նիկոլ Փաշինյանը գնացել էր ցուցմունք տալու որպես տուժող, մինչդեռ ըստ գաղտնալսման բովանդակության, նա նախևառաջ պիտի կանչվեր մեկ այլ՝ պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու գործի շրջանակում, որը նույնպես հարուցվել էր մեկուկես տարի առաջ հիշյալ գաղտնալսումների մեջ պարունակող՝ պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներով՝ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը:
Երկրի վարչապետի՛ միջամտելու հանգամանքը:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ