ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչի աշխատասենյակում վարչապետի սելֆին պետք է կցվի հարցաքննության արձանագրությանը. սահմանադրագետ 01/15/2020 18:56 | ԼՐԱՀՈՍ
Ակնհայտորեն բավականին երկարացվել է ժամկետը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսումների գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։ Նշենք, որ գաղտնալսումների դեպքի առթիվ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործով, որտեղ ուղղակի շոշափվում է վարչապետ Փաշինյանի անունը, միայն այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին տեղի է ունեցել նրա հարցաքննությունը։
Դիտարկմանը՝ արդյոք չեն խախտվել նախաքննության ողջամիտ ժամկետները (ՔԴՕ-ն սահմանում է երկու ամիս, որից հետո այն երկարացվում է դատախազի որոշմամբ.- խմբ)՝ Գոհար Մելոյանը նկատեց՝ ըստ էության կոնկրետ ժամկետային սահմանափակումներ չկան. «Դատավարական, նախաքննական գործընթաց է և երբեմն անգամ տարիներ են տևում։ Սակայն այս դեպքում որոշակիորեն տարակուսելի է, որովհետև ակնհայտ իրավիճակ է, գոնե հարցաքննությունը որպես դատավարական գործողություն, որպես քննչական գործողություն այսքան երկար սպասեցնել չպետք է տար»,-նշեց Գոհար Մելոյանը՝ ընդգծելով՝ անցել է 1 տարուց ավել ժամանակահատված, բայց նոր առաջին քայլերն են իրականացվում։ Այնուամենայնիվ սահմանադրագետը խորհուրդ տվեց հետևել հետագա զարգացումներին և հասկանալ՝ ինչու է հենց այս փուլում տեղի ունենում տվյալ իրադարձությունների հետ կապված քննչական գործողությունների ակտիվ իրականացումը. «Ակնհայտորեն սրան նախորդող իրադարձությունները կապված են ԱԱԾ նախկին ղեկավարի հետ, հնարավոր է ուղղակիորեն առնչվում են այդ դրվագներին։ Հնարավոր է՝ քաղաքական որոշակի երանգներ էլ ունի։ Պետք է սպասել»,-նշեց սահմանադրագետը։
Վերջինս անդրադարձավ նաև վարչապետի առավոտյան տեղադրած լուսանկարին, որն արված էր հենց քննչական գործողությունների ժամանակ։ Սահմանադրագետի խոսքով՝ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է կարգավորումներ, որ դատավարական գործողության, այդ թվում հարցաքննության ընթացքում հնարավոր լինի իրականացնել լուսանկարահանում կամ տեսաձայնագրություն.
«Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են պահանջները այն իրականացնելու հետ կապված։ Նախ` պետք է լինի քննիչի համապատասխան որոշում, երկրորդ՝ պետք է տվյալ լուսանկարահանումն իրականացնել քրեական դատավարական օրենսգրքով սահմանված կարգով և երրորդ՝ արդյունքում լուսանկարը պետք է կցվի տվյալ քննչական գործողության արձանագրությանը։ Եթե այս բոլոր պահանջները պահպանվել են, որևէ խնդիր չի կարող առաջանալ, սակայն եթե սա զուտ սելֆի էր առանց որևէ քննչական գործողության, իրավակարգավորումների հետ առնչվող և առանց դրանց պահպանման, կարելի է նախ դատավարական ընթացակարգային խախտում որակել, բացի այդ նաև որակել բացասական նախադեպի ստեղծման նախադրյալ։ Հնարավոր է՝ վարչապետի գործողությանը հաջորդեն մի շարք քաղաքացիների կողմից ևս առանց քննիչի համաձայնության տվյալ քննչական գործողության համատեքստում տեսանկարահանման կամ տեսաձայնագրության իրականացման փաստեր»,-հավելեց Գոհար Մելոյանը։
Նշենք, որ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և հայտնել՝ հարցաքննվում է Քննչական կոմիտեում։
Քիչ առաջ ՔԿ լրատվական ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց, որից վերջապես հայտնի դարձավ, թե վարչապետը քրեական որ գործի շրջանակներում է հարցաքննվել։ Պարզվում է՝ վարչապետը հարցաքննվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների հետ կապված քրեական երկու գործերի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում էլ ՀՀ վարչապետը հարցաքննվել է որպես տուժող։ Երկու հարցաքննությունները տևել են 2 ժամ 35 րոպե։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից