Թեմաներ
Շաբաթ 11 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/30/2024   00:40 Հալեպում կասեցվել է ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը. Խումբը վերադարձել է Երեւան 11/29/2024   23:56 Էլեկտրաէներգիայի հերթական անջատման հասցեները 11/29/2024   23:46 Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ մեկ ոստիկան Է տուժել 11/29/2024   23:33 Ահաբեկիչները փորձել են մտնել Հալեպ. թեժ մարտեր են. Գաբրիելյան 11/29/2024   23:28 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է 11/29/2024   23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը 11/29/2024   23:03 Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին․ «Գեղարդ» Հիմնադրամ 11/29/2024   22:48 Վրաստանի խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայիններ են հավաքվել՝ ջրցան մեքենաներով 11/29/2024   22:31 Այն, ինչ տեղի է ունենում Սիրայում՝ մի քանի երկրի կողմից ճնշման փորձ է, որպեսզի Սիրիան հրաժարվի իր քաղաքական կուրսից. Սիրիայի խորհրդարանի պատգամավոր 11/29/2024   22:22 Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար 11/29/2024   22:13 Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում 11/29/2024   22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ 11/29/2024   21:47 Մենք դեռ շատ տեղերում առավելություններ ունենք, չեմ բացառում, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի՝ որոշ ռազմավարական տարածքներ վերցնելու համար. Հայկ Նահապետյան 11/29/2024   21:41 Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա 11/29/2024   21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը 11/29/2024   21:16 Գազալցակայանի պայթյունից տուժած մեկ անձ հոսպիտալացվել է. վիճակը ծանր է 11/29/2024   21:13 Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը 11/29/2024   21:00 Բժիշկը մեծահասակների մոտ մանկական կատակների հայտնվելը պայմանավորել է լուրջ հիվանդությամբ 11/29/2024   20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում 11/29/2024   20:35 Լյուդվիգ Գյուլնազարյանը հաստատել է իր հրաժարականը 11/29/2024   20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է 11/29/2024   20:13 Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության հետ. ներկա են եղել կառավարության այլ անդամներ եւս 11/29/2024   20:02 Գեղամ Նազարյանի պարզաբանումը չի բավարարել «Հայաստան» խմբակցությանը, խմբակցությունում քննարկումը տեղի կունենա 11/29/2024   19:59 33 տարեկանում նման կարիերան հաջողված կարելի է համարել. Փաշինյանը՝ Քյարամյանի մասին 11/29/2024   19:54 Սոմալիի՞ց էինք եկել , որ արդարանում եք նման կերպ, թե՞ շնորհակալություն պետք է հայտնեինք. Դանիելյան 11/29/2024   19:46 Թբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ակցիան խորհրդարանի մոտ 11/29/2024   19:33 Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը Մոսկվայում 11/29/2024   19:19 Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները 11/29/2024   19:07 Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 11/29/2024   18:51 Մասնագետը նշել է թեյի մահացու չափաբաժինը 11/29/2024   18:48 Աղվան Հովսեփյանին առաջարկեցի բիզնես անել միասին, մերժեց, ասաց, որ բիզնեսից հեռու է, ժամանակ էլ չունի. Մանվել Ղարիբյան 11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   18:36 Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/29/2024   18:20 Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել 11/29/2024   18:16 Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի 11/29/2024   18:04 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում 11/29/2024   17:59 ԲԸՏՄ-ն Գյումրու շուկայից առգրավել է 15 կգ սիգ 11/29/2024   17:54 Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին 11/29/2024   17:48 Երեկվա հանրահավաքից հետո Վրաստանի խորհրդարանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները 11/29/2024   17:47 ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/29/2024   17:28 Մանվել Ղարիբյանը հերքեց եղբոր ցուցմունքը. «Երեւան» ՀԸ-ն ձեռք բերելու հետ Վարշամ Ղարիբյանն առնչություն չի ունեցել (տեսանյութ) 11/29/2024   17:22 Սննդաբանը թվարկել է ուղեղի համար վնասակար մթերքները 11/29/2024   17:00 ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին 11/29/2024   16:55 Նախկին գլխավոր դատախազի գործով հարցաքննվում են վկաները. ուղիղ միացում 11/29/2024   16:52 Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը 11/29/2024   16:48 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 11/29/2024   16:44 Վերին Լարսի անցակետն, ամենայն հավանականությամբ, կբացվի մեկ ժամվա ընթացքում. Հակոբյան 11/29/2024   16:42 Հարձակում իսրայելական ավտոբուսի վրա. 9 վիրավոր կա 11/29/2024   16:42 Սուրեն Պապիկյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   13:39 Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում 11/28/2024   19:29 Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub 11/29/2024   20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/28/2024   23:09 Ուրոլոգը նշել է իդեալական սնունդը տղամարդկանց սեռական առողջության համար 11/29/2024   19:07 Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 11/28/2024   21:07 Փաշինյանը կարող է գործող տղամարդ չինովնիկներին վաղն ասել՝ հղիության թեստ հանձնեք, չկասկածեք՝ 10-ից 9-ը կհանձնի. ՔՊ-ն Գյումրիում շանս չունի. Արթուր Համբարձումյան 11/28/2024   20:30 Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ 11/28/2024   13:41 «Ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում․ զարթուցիչս էլ ՀՀ հիմն է»․ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»․ Քոչարյանը հեգնեց դատավորին 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/28/2024   23:37 Դերասան Գնել Սարգսյանն ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին 11/28/2024   16:27 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 11/28/2024   21:33 Փաշինյանը տպավորիչ է որակել պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանի կենսագրությունը (տեսանյութ) 11/29/2024   19:54 Սոմալիի՞ց էինք եկել , որ արդարանում եք նման կերպ, թե՞ շնորհակալություն պետք է հայտնեինք. Դանիելյան 11/29/2024   15:28 Ինչպես ստացվեց, որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ, ինչպես են ԼՂ անձնագրով ոմանք պաշտոնավարում ՀՀ-ում. Հարց ՆԳ փոխնախարարին 11/28/2024   22:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/28/2024   22:35 ՔՊ-ականները կամավոր գնում են ինքնաոչնչացման 11/28/2024   16:07 Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, Քոչարյանի նկատմամբ դատարանը նկատողություն հայտարարեց 11/28/2024   12:25 Դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդունեց՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու եղել է․ չհստակեցրեց՝ մասնակցել է արդյոք 2008թ մարտի 1-ի իրադարձություններին, թե՝ ոչ

Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով․ «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 01/15/2020   19:14  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին է լինելու աշխարհի ապագան։ «Կայունության մասին խոսելը հեշտ է թվում, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, քանի որ կայունությունը միայն ժամանակի հետ չի կապված, այլ՝ շատ բաղադրիչներ ունի,-ասել է նախագահը։- Պետք է հաշվի առնել ազգային կերտվածքը, երկրի զարգացման փուլը, երկրի կառավարման ձևը։

Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, որը քիչ կանխատեսելի է, որտեղ յուրաքանչյուր փոքր միավոր, ինչպիսին նաև Հայաստանն է, ազդեցություն ունի, կարող է լինել հաջողակ։ Այդպիսին է նաև ԱՄէ-ն՝ փոքր, բայց հզոր և հաջողակ երկիր։ Փոքր երկրներում անհատների ուժը հզորանում է։ Հատկապես Հայաստանը հատուկ ազգային կերտվածք ունի։ Հայաստանը վայր է, որտեղ անհատի ուժը միանգամայն հզոր է։ Հայաստանը տեխնոլոգիական երկիր է, և մարդկանց կապվածությունը «Ֆեյսբուքին» բարձր մակարդակի վրա է, հասարակությունը ներգրավված է կայունության ապահովման գործընթացում»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկրի կայունության ապահովման համար պետք է ունենալ ակտիվ հասարակություն, հատուկ հետաքրքրվածությամբ բիզնես։ «Երբ երկիրը հստակ տեսլական ունի, թե ինչ ձեռքբերումներ է ցանկանում գրանցել, կարելի է հասնել դրանց՝ տարբեր կողմերի միջև ներդաշնակություն ստեղծելով, նախ և առաջ ներգրավելով հասարակությանը, շփվելով մարդկանց հետ,- ասել է նախագահը։- Այսօր ավելի հեշտ է հասարակության հետ շփումը․ կարելի է նրա հետ ամեն օր խոսակցություն ծավալել, ներգրավել նրան և դարձնել խնդիրների լուծման մասնակից, քանի որ նաև նրանք են ստեղծում խնդիրները։

Կայունությունն այն չէ, ինչը մեզ հարմարավետության գոտում է պահում, մենք պետք է ստեղծենք կայունություն անկանխատեսելիություններով լի աշխարհում։ Նոր աշխարհում կայունությունը կնշանակի զարգացում և հնարավորություն։ Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս լուծել բնության և եղանակային փոփոխության հետ կապված շատ խնդիրներ։ Վերջիններս ի հայտ են եկել արդյունաբերական հեղափոխությունների արդյունքում։ Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը զուգահեռ, նաև վնաս է հասցվել մոլորակին։ Սակայն դրական կողմն այն է, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք կարող ենք կիրառել արևային էներգիան, միջուկային էներգիան։

Մենք նոր աշխարհի խաչմերուկում ենք, և երբ դիտարկում ենք կայունությունը, այն ամբողջովին տեսլականի, զարգացման և հնարավորությունների մասին է: Ապագայի համար ամենակարևոր արժեքը լինելու է մարդը:

Մարդկության բարոյականությունը և ներգրավվածությունը վճռորոշ են դառնում, քանի որ առաջընթացի, կայունության, զարգացման, հնարավորության ստեղծման համար անհրաժեշտ գործիքները դառնում են շատ ավելի հզոր: Մարդկությունն այլևս նույնը չէ, ինչ հազարավոր տարիներ առաջ էր, երբ նրա ձեռքին մուրճն էր: Այսօրվա մարդը հզոր ուժ ունի իր ձեռքում»:

Կայունությունը և կլիմայական փոփոխությունները ժամանակի ընթացքում ավելի շատ մարտահրավերների են հանդիպում: Ո՞րն է փոքր երկրների դերը այս հարցում․ ի պատասխան այս հարցադրման՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ 21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները շատ հզոր են դառնում, նորարարությունը զարգանում է արագ տեմպերով, անհատները հզորանում են, իսկ ստարտափը կարող է դառնալ բազմամիլիարդանոց ընկերություն, ապա նույն կերպ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ լինել, այլ նաև հզոր: «Դա կախված է, թե ինչքան լավ ես դու կազմակերպված և ինչքան լավ ես հաղորդակցվում աշխարհի հետ, ինչպիսի հեռահար զարգացումների ծրագիր ունես տեխնոլոգիաների ոլորտում, ինչքան ջանք ես ներդնում,- նշել է Արմեն Սարգսյանը:- Եթե խոսենք իմ երկրի մասին, որը փոքր է, բայց շատ ավելի մեծ է որպես ազգ, ապա մենք այսօր՝ 21-րդ դարում, ունենք առավելություններ, որոնցից մեկն այն է, որ մենք համաշխարհայնորեն փոխկապակցված ազգ ենք:

Եթե դուք մտածեք «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ այլ սոցիալական ցանցի մասին, ապա հայերի համար կա մեկ այլ ցանց, որը կոչվում է ազգային: Հայերը, անկախ նրանից ապրում են Արգենտինայում, Կալիֆորնիայում, Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ում կամ մեկ այլ երկրում, հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, նրանք կապված են իրենց պատմության և հայրենիքի հետ, նրանցից շատերը նշանակալի ներդրում ունեն աշխարհի զարգացման գործում: Այդպիսով ստեղծվում է համաշխարհային ցանց, որը մեծ առավելություն է: Երեք, չորս և նույնիսկ հինգ անգամ ավելի շատ հայեր ապրում են արտերկրում, քան Հայաստանում: Նրանք տարբեր մշակույթ, գիտելիք ունեն և հաջողությամբ մեր երկիրն աշխարհին են կապում։ Նրանք կարող են իրենց շարունակական ներդրումն ունենալ մեր երկրի հաջողության համար»:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե՝ հանրային քաղաքականության մեջ ո՞րն է կրթության դերը, կրթությունը ինչպիսի՞ դեր կարող է ունենալ հասարակություններն ավելի կայուն դարձնելու համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ կրթություն ասելով նկատի չունի միայն դպրոցը կամ համալսարանը: «Առաջին հերթին մենք պետք է գիտակցենք, որ մենք այն ենք, ինչ կանք, ինչ սովորում ենք մեր կյանքի ընթացքում,-նշել է նախագահը:- Այն պահին, երբ դադարենք սովորել, մարդկության պատմությունը կավարտվի, քանի որ սովորելն է առաջընթացի հիմնական ճանապարհը: Այսօր կրթությունը դառնում է ոչ միայն բիզնես, որը շատ կայուն ու հետաքրքիր է և կարող է օգնել շատ գումար վաստակել, այլև մեր զարգացման ամբողջական մասը: Առանց բազմակողմանի կրթական համակարգի, նոր տեխնոլոգիաների զարգացում չի լինի: Դուք կարող եք աշխարհի ամենալավ լաբորատորիան ունենալ, բայց եթե չունեք երիտասարդ, կրթված ուսանողներ, ապա երբեք չեք հաջողի: Աշխարհի մեծ ընկերությունները փորձում են ներգրավել անհատի ստեղծարարությունը, քանի որ առաջատար ինժեներներին սովորեցնելու, նրանց քայլ առ քայլ առաջ տանելու մոդելը երբեմն չի աշխատում: 21-րդ դարը ստարտափերի դար է: Աշխարհն ինքնին ստարտափ է: Այդպիսով՝ դուք պետք է օգտվեք գիտելիքի, երիտասարդների նորարության էներգիայից: Կրթությունն արտադրության, նորարության, բիզնեսի միավորումն է:

Մենք պետք է նաև վերանայենք, թե ինչպես ենք սովորեցնում, քանի որ սովորեցնելու դասական մոդելը հնացել է: Կարո՞ղ եք պատկերացնել երիտասարդների, որոնք իրենց կյանքը սկսել են Ipad-ով, տեղեկատվության այդքան մեծ պաշարով, կյանքի նման արագությամբ, 45 րոպե տևողությամբ դասաժամին նստել և պարզապես ինչ-որ բան կրկնել: Ոչ: Երբեմն նկատում եմ, որ փոքր երեխաները չեն կարողանում 15, 20 րոպեից ավելի նստել կամ կանգնել: Նրանք ապագայից եկած երեխաներ են, որոնք լցված են մեծ էներգիայով: Մենք պետք է նորացնենք երեխաներին կրթելու մեթոդները՝ դրանք ավելի ճշգրիտ, ընդգրկուն, արագ, կարճ դարձնելով, պետք է նրանց սովորեցնենք վերլուծել: Արհեստական բանականությունը կարող է տրամադրել հիմնական ինֆորմացիան, վերլուծություն, և ձեր ուժը նրա մեջ է, թե ինչպես կկարողանաք այն օգտագործել և դրանից ինչ-որ նոր և հզոր բան ստանալ: Արհեստական բանականությունն ամենուր է լինելու, և մենք պետք է կրկին մտածենք, թե ինչ է կրթությունը, ինչպես պետք է սովորեցնենք մարդկանց: Դասական համալսարանը հիանալի ձեռքբերում է, բայց անհրաժեշտ են բարեփոխումներ:

Նոր աշխարհում յուրաքանչյուրին ընձեռված է մեծ և փոքր հնարավորություն: Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով»:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]