Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը 01/15/2020   14:51  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ արտաքին քաղաքական գերատեսչության 2019 թ. գործունեության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացանք Արցախի ԱԳՆ -ից։

Ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում արտաքին քաղաքական ոլորտում իրականացված աշխատանքը՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի և այլ պետությունների միջև փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդումը և խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական ջանքերն ուղղված են եղել այս գործընթացներում հաջողություն ապահովելուն:

Անդրադառնալով առաջադրված նպատակների իրականացմանը՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ տարին բավականին արդյունավետ էր. ոչ միայն շարունակվել են ջանքերը՝ ուղղված Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը, այլև քայլեր են ձեռնարկվել՝ ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը։ Այսպիսով, կայացել են Արցախի պատվիրակության աշխատանքային այցերն Ուրուգվայ, Արգենտինա, Ավստրալիա, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա և Եգիպտոս, որոնց շրջանակներում տեղի են ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավարի հանդիպումները տվյալ պետությունների քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածություններ: Այցերի շրջանակներում կայացել են նաև ավանդական դարձած հանդիպումներ սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ:

Արտաքին գործերի նախարարը կարևորել է Արցախի և տարբեր երկրների վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է, մասնավորապես, Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին բանաձևի ընդունումը՝ Արցախի պատվիրակության Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին: Ավստրալիայում ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, որին անդամակցում են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակության մասին են վկայում նաև 2019 թվականի սեպտեմբերին Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը, ինչպես նաև 2019 թվականի հոկտեմբերին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը:

Արցախի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած տարվա գլխավոր քաղաքական իրադարձության` «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի կարևորոթյունը, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՅԴ կողմից: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, քույր քաղաքների, ինչպես նաև Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող տարբեր երկրների վարչատարածքային միավորների ներկայացուցիչներ. ընդհանուր առմամբ` շուրջ 30 երկրներից 150-ից ավելի ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքներով միջոցառման մասնակիցներն ընդունել են հռչակագիր, որում կոչ են արել միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցությանը Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու նպատակով: Համաժողովի շրջանակներում որոշում է կայացվել նաև ստեղծել Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ»՝ միջազգային հարթակում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։

Մասիս Մայիլյանը հայտնել է, որ միջազգային կառույցներում Արցախի ԱԳՆ գործունեությունը հասնում է նոր մակարդակի. մասնավորապես՝ արցախյան կողմը սկսել է, առաջին հերթին` մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցներ ներկայացնելու գործընթաց: Այսպիսով, առաջին անգամ Արցախը Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ պարբերական զեկույցը: Մեկնարկել են «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները: Այս գործընթացի շրջանակներում Արցախի Հանրապետությունը ծրագրում է միանալ մարդու իրավունքների մասին միջազգային առանցքային կոնվենցիաներին։ Արցախը նաև ընդլայնում է իր ներգրավվածությունը գլոբալ խնդիրների և միտումների քննարկման գործընթացներում: Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Արցախի միանալը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգին», որի շրջանակներում Արցախում ստեղծվել է Կայուն զարգացման ազգային խորհուրդ, նախապատրաստվել և ՄԱԿ է ներկայացվել կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցը:

Արցախի ԱԳՆ ղեկավարն անդրադարձ է կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության և տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը: Մասիս Մայիլյանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձևաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահվմանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ, Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը: Ընդգծելով պատերազմի հեռանկարները բացառելու և հակամարտության գոտում կայունություն ապահովելու կարևորությունը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելության կողմից հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումների պարբերական անցկացմանը: Արտգործնախարարը հավելել է, որ տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջև համաձայնեցվել և իրականացվել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման կարևորությունը, որի ընթացքում Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է հանրապետության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավար Սարասար Սարյանին հնարավորություն է ընձեռվել ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնելու Արցախում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը: Նախարարը նաև նշել է, որ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու անգամ այցելել են Ստեփանակերտ, հանդիպումներ ունեցել Արցախի Նախագահի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարի և պաշտպանության նախարարի հետ:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թ. լրացել է ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևորագույն փաստաթղթի՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակը, որը թույլ է տվել հակամարտության լուծումը տեղափոխել դիվանագիտական դաշտ: Այս կապակցությամբ մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է խորհրդաժողով, որին մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանից: Խորհրդաժողովին որպես հատուկ հյուր մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը մատնանշել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, ինչը Ստեփանակերտին թույլ է տալիս Երևանի գործընկերներին ներկայացնել Արցախի դիրքորոշումը համահայկական օրակարգի այս կամ այն առանցքային ասպեկտների, ինչպես նաև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի ստորագրումը, ինչը թույլ է տալիս երկու արտաքին քաղաքական գերատեսչություններին խորացնել համագործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Այս քայլը՝ Արցախում կազմակերպված և անցկացված համազգային և միջազգային քաղաքական, մարզական և մշակութային միջոցառումների հետ մեկտեղ, որոնցից են, մասնավորապես, Արցախի բարեկամների համաժողովը, Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական խաղերը, թույլ են տվել արձանագրել Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ։ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 47%։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:19 09/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս ընթացքը կասեցնել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ պատմության անիվը հետ շրջել․ Մասիս Մայիլյան
09:07 15/11/2019  |  ՄամուլՓաշինյանն ասել է Արցախում իր թեկնածուի անունը. «Հրապարակ»
09:34 12/11/2019  |  ՄամուլԱրցախը՝ ընտրությունների շեմին. Հիմնական ֆավորիտները Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանն են. «Իրատես»
12:54 09/11/2019  |  ՄեկնաբանությունԱրցախում կապի 2-րդ օպերատոր կլինի և ՀՀ հետ ռոումինգը կվերանա․ Մայիլյան
10:10 08/11/2019  |  ՄամուլՍրվել են Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի հարաբերությունները. «ժոստկի» պայքար է գնում Նիկոլի համար. «Հրապարակ»
14:12 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ
13:28 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել « The Center for the National Interest» վերլուծական կենտրոնում
14:30 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
14:20 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄասիս Մայիլյանը ներկա է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը
12:50 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Արխիվ

[]