ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը՝ կենցաղային ինտրիգների և դավադրությունների սարդոստայնում 01/13/2020 18:05 | Վերլուծություններ
Նախորդ բոլոր նախագահների պաշտոնավարման ժամանակ՝ Տեր-Պետրոսյանից Սերժ Սարգսյան՝ երբևէ այսքան կենցաղային մակարդակի իջեցված պետություն չենք ունեցել, երբեք պետության ղեկավարն իր ընտանեկան, ընդհուպ՝ ներանձնային խնդիրները չի հրապարակայնացրել, կնոջ ու երեխաների միջոցով չի փորձել փնթի ու խոհանոցային հաթաթաներ տալ այս կամ այն, նախկին կամ ներկա պաշտոնյային, քաղաքական գործչին: ՈՒղղակի ազգովի հայտնվել ենք աբսուրդային մի վիճակում, երբ ունենք վարչապետ, որի տարերքը եղել և մնում է դեղին մամուլը: Եվ որն ա՛յդ տրամաբանությամբ էլ երկիր է ղեկավարում:
Ընդ որում, շարունակ այնպիսի տպավորություն է, թե ներկայիս իշխանությունն իրեն այդպես էլ իշխանություն չի զգում, քանի որ շարունակ կարծես ինչ-որ չեղած-պեղած վհուկների դեմ է պայքարում, որի վերջը, սակայն, չի երևում:
Բայց եկեք՝ տեսեք, ընդդիմություն լինի, թե՝ իշխանություն, կա մի ոլորտ, ուր օրվա իշխանությունն իրեն տեր ու տիրական է զգում: Դա ինտրիգների, բամբասախառն լուրերի, անձնական մոտիվներով դավերի ու դավադրությունների, մի խոսքով՝ դեղին մամուլին հատկանշական թեմաներն ու հորինվածքներն են:
ՈՒրիշ ինչ բացատրություն կարելի է տալ, երբ տարածաշրջանային բարդագույն հանգույցում գտնվող ՀՀ վարչապետը հրապարակ է բերում իր ընտանիքի դեմ ինչ-որ տեղ, ինչ-որ անձանց ձեռքով իբր հյուսվող դավադրությունների մի սցենար:
Իսկ միգուցե այս անհեթությունները հանրայնացնելը նպատակային է, քանզի մի ստվար հատված կա, որի կերակուրը հենց այդօրինակ սյուժեներն են և նրանց իր տիրապետության տակ պահելը: Չէ՞ որ ակնհայտ է, օրեցօր նվազում է իշխանության հանդեպ վստահության տոկոսը:
Հետաքրքիր է՝ ի՞նչ ասել է՝ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»:
Եվ արդյո՞ք Փաշինյանի ընտանիքի հիշյալ անձինք թեկուզ փոքրիկ անցք ու արանք, չնչին մի մանրամասն իրենց կյանքից ու կենցաղից թողնում են: Նրանք հենց սկզբից են իրենց կենցաղային կյանքի մանրամասները պարտադրել են հանրությանը՝ իրենց անհարկի սելֆիներով ու լայվերով:
Սկսած ռեստորանի զուգարանում սելֆիներից, մինչև՝ ամենօրյա սրճախմություն, մինչև ընտանքի անդամների ծննդյան տարեդարձներ և անգամ՝ իրենց ինտիմ ու կենցաղային կյանքը հրապարակայնացնում են Փաշինյանն ու իր ընտանիքի յուրաքանչյուր անդամ: Այնքան մանրամասն, որ ոչ միայն ԱԱԾ ներկա ու նախկին ղեկավարներին, այլև ցանկացած դավադրությունների տեսությանը տեղ անգամ չի թողնվում:
Այնպես որ, լրատվամիջոցներ թիրախավորելու համատեքստում զանազան ոլորտների և ենթամշակույթների պատկանող անձանց անուններ մեջտեղ բերելով, միևնույն է, ազատ խոսքի իրավունքի դեմ իշխանության հարձակումները հնարավոր չէ կոծկել:
Փաստ է, որ հատկապես վերջին շրջանում գնալով ահագնացող է դարձել լրատվամիջոցների դեմ հարձակումները, նրանց հանդեպ ամենատարբեր շինծու մեղադրանքներ մոգոնելը:
Ի դեպ, եթե Վանեցյանն ինչ-որ հարցում մեղավոր է, ապա նրանում, որ չափազանց երկար հանդուրժեց ազգային անվտանգության ծառայությունը որակազրկելու Փաշինյանի քաղաքականությունը:
Իսկ հիմա ամեն ինչ սպասելի է, նույնիսկ՝ ԱԱԾ-ն դեպի ռեստորանների զուգարաններ գործուղելը:
Հեղինակ՝ Արթուր Գահնապետյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից