ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային խորհրդին օրենքով տրված գործիքները 10 տարի շարունակ չեն գործածվել. Ստյոպա Սաֆարյան 01/13/2020 14:41 | ԼՐԱՀՈՍ
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը Կառավարության հետ քննարկումներ է սկսել տարածքների շուրջ, որտեղ Հանրային խորհուրդը պետք է ծավալի իր գործունեությունը։ Ըստ նրա՝ այդ տարածքները պետք է հասանելի լինեն հանրության համար։
Այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում տարբեր հանձնաժողովների անդամների հետ իր զրույցները, քննարկումները հանգեցրել են նրան, որ տարածքը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ արագ կարողանան հավաքվել այնտեղ։
Սաֆարյանի խոսքով, հատկացվող տարածքը պետք է ունենա նաև դահլիճ, քանի որ անդամների քանակը հասնում է 150-160-ի։
«Գիտեմ, որ նախկինում Հանրային խորհրդին Կառավարությունն առաջարկել է առնվազն 2 տարբերակ, որոնք չեն ընդունվել, սակայն պատճառների մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց գիտեմ, որ առաջարկներից մեկը վերաբերել է Կառավարության շենքերից մեկում մշտական կեցավայր ունենալուն, մյուսը՝ Սարյանի հատվածին, չգիտեմ՝ ինչ պատճառներով չի ընդունվել»,-ասաց Սաֆարյանը։
Հանրային խորհրդի նախագահն ընդգծեց՝ ամենաառաջին անելիքը մշտական, գործող հասցե ունենալն է, իսկ երկրորդը՝ խորհրդի լիազորությունների իրացման համար անհրաժեշտ գործիքների հարցը։
« «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը մեզ տալիս է մի շարք իրավասություններ՝ անցկացնելու հանրային փորձաքննություն, հանրային կարծիքի ուսումնասիրություններ, սակայն ինչպես, ինչ միջոցներով, ինչ հաճախականությամբ դա նույնպես սահմանված չէ։ Ես պարոն վարչապետի հետ հանդիպել եմ և ժամանակ եմ խնդրել, որպեսզի պատրաստվի փաթեթը, թե ինչպես ենք պատկերացնում այդ գործիքների կիրառությունը, որովհետև եթե կա որևէ հանրային հնչեղության հարց կամ օրենսդրական նախաձեռնություն՝ կառավարության կողմից, որի վերաբերյալ պետք է վեր հանվի հանրության կարծիքը, բնականաբար դա չի կարող արվել մոտավորապես, աչքաչափով կամ ենթադրական»,-ասաց Սաֆարյանն ու ավելացրեց, որ Հանրային խորհրդին օրենքով գործիքներ տրված են, սակայն դրանք 10 տարի շարունակ չեն գործածվել։
Նա հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպելու է վարչապետի հետ՝ թվարկված խնդիրները հանգամանորեն քննարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ