ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը զբաղվելու է իր իշխանության ամրապնդման խնդիրներով. Պարույր Հայրիկյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին 01/13/2020 15:14 | Հարցազրույց
Սպասվող սահմանադրական փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԻՄ առաջնորդ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։
-Պարոն Հայրիկյան, իշխանությունը նախաձեռնում է սահմանադրական բարեփոխումներ եւ այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարեց բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին։ Նախ, ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։
-Ուշացրել են շատ։ Պատկերացրեք, որ իրենց խոսքերով «Սերժ Սարգսյանի հագով կարած» Սահմանադրությամբ առոք-փառոք ապրեցին ավելի քանի 1.5 տարի։ Այդ ընթացքում մենք երեք անգամ ուղարկեցինք դեռեւս 2014 թ.-ին՝ բացարձակ ժողովրդավարության համակարգի Սահմանադրությունը ու երեք անգամ էլ խուսափեցին (կամ չկարողացան) բանական պատասխան տալ։ Ի դեպ, առանց սահմանարդական փոփոխությունների տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն կոչելը մանկամտություն էր։ Ցավոք սրտի, այս իշխանությունների՝ իսկապես երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելու տրամադրվածությանը կասկածելու հիմքեր ունենք։
-«Սերժ Սարգսյանի հագով կարված» Սահմանադրությունը, ինչպես տարբեր փորձագետներ բազմիցս նկատել են, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով հագել է եւ չի էլ պատրաստվում հրաժարվել դրանից։ Սպասվող բարեփոխումներն արդյո՞ք այդ ուղղությամբ են ընթանալու։
- Սահմանադրությունները գրվում են (եւ փոփոխվում) հիմնականում 2 ձեւով՝
ա) քաղաքական կամ այլ (նաեւ կրոնական, ռազմական ու տնտեսական) գործիչների համար՝ նրանց նկատառումներով ու նպատակներով, սովորական «վարձու մասնագետների» օգնությամբ,
բ) հենց քաղաքացիների՝ երկրի իրական տերերի համար։
«Բ» տարբերակը հազվադեպ է լինում. դրա առաջին օրինակը ամերիկյան Սահմանադրությունն է՝ իշխանության ճյուղերի բավական հստակ սահմանազատումներով։ Այս իշխանությունները կարծես, խորապես չեն գիտակցում, որ ոչ թե իրենք են երկրի տերը, այլ՝ քաղաքացին։ «Բ» կարգի Սահմանադրություն գրողները պետք է նաեւ իրավապաշտպան լինեն՝ ոչ միայն իրենց էությամբ, այլև գիտելիքներով։ Ինչ ճիգեր էլ եւ ով էլ գործադրի, 6 կուսակցությունների հավանությանն արժանացած բացարձակ ժողովրդավարության սկզբունքի հիման վրա կառուցված Սահմանադրության նախագծից ավելի լավ բան որեւէ մեկն այսօր ստեղծել չի կարող։ Ուստի, եթե ազնիվ են ու նաեւ պատասխանատու, ամեն ինչ պիտի սկսեն դրանից։ Նախորդ հանձնաժողովին ներկայացվել է դեռեւս 2014 թ.-ին։ Եւ կարծում եմ, որ որեւէ քննարկում դրանից պետք է սկսել։ Հակառակ դեպքում իշխանությունը զբաղվելու է իր իշխանության ամրապնդման (թվացյալ ամրապնդման) խնդիրներով։
-Պարոն Հայրիկյան, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արդեն իսկ չի բացառել, որ սպասվող սահմանադրական փոփոխությունները կվերաբերեն նաեւ ՍԴ-ին։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այստեղ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր իշխանությունը տարբեր մեթոդներով փորձում է ազատվել ՍԴ գործող կազմից։ ՍԴ-ին առնչվող հնարավոր փոփոխությունները Ձեր կարծիքով իրականում ի՞նչ նպատակ են հետապնդելու։
-Ինչ վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանը իրենց ենթարկեցնելու նպատակին, դա միայն մի նրբերանգը կարող է լինել։ Երբ օրվա իշխանությունն է անմիջականորեն զբաղվում Հիմնական օրենքով, դա անում է իր համար։ Այդպես է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ դա անում է իր համար։ Այդպէս է եղել եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այդպես կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանի ի օրոք։ Օրվա իշխանություններն արդյո՞ք այնքան վեհ կկարողանան լինել (բոլոր երկրներում) եւ արդյո՞ք ունեն այնքան բարձր գիտակցական մակարդակ (ի վերջո, սա գիտություն է), որ Սահմանադրության վերաբերյալ առաջարկները դիտարկեն քաղաքացիների՝ երկրի տերը լինելու իրողության սկզբունքով։
-Արդյո՞ք հնարավոր եք համարում կրկին վերադարձ կիսանախագահական համակարգին։
-Ինչպես խորհրդարանականը, այդպես էլ կիսանախագահականը (անուններն էլ վրաներն է) կիսատ-պռատական համակարգեր են։ Միայն այն դեպքում, երբ քաղաքացին ինքն է ձեւավորում իշխանության երեք ճյուղերը (մի բան էլ ավելի) կարելի է խոսել ժողովրդավարության մասին։ Ես առաջամարտիկն եմ սահմանադրականության եւ այդ պատասխանատու դիրքից ելնելով ասում եմ՝ մշտապես պետք է նախապատվություն տալ այն տարբերակին, որի դեպքում առավել մեծ դերակատարություն ունի քաղաքացին։ Քաղաքացին ինքը պետք է ընտրի վարչապետին, խորհրդարանը եւ բարձրագույն դատավորներին։ Այդ համակարգը, եթե ոմանց հաճելի է կոչել, կարող են կոչել նաեւ նախագահական, բայց բացարձակ ժողովրդավարության համակարգում նախագահ չկա։ Նախագահները քաղաքացիներն են։
Կա վարչապետ, գլխավոր հրամանատար, 2 տարով ընտրված ԱԺ, որի պատգմավորները քվեարկում են իրենց ստացած եւ իրենց փոխանցված ձայների քանակով՝ նույնպես 2 տարով ընտրված, որպեսզի մշտապես կախված լինեն եւ վախենան քաղաքացիներից եւ այլն։ Մի կարեւոր պահ կա․ պետական համակարգի անկատարության պատճառով ընտրությանը մասնակցած ոչ մի քաղաքացու ձայն չպետք է դուրս մնա խորհրդարանից։
-Պարոն Հայրիկյան, ըստ էության, հրապարակներից վարչապետ Փաշինյանն էլ խոսում էր բացարձակ ժողովրդավարության մասին, նա հավաքված քաղաքացիներին ասում էր՝ դուք բոլորդ վարչապետ եք։ Արդյո՞ք Հայաստանը ավելի ժողովրդավար դարձավ 2018-ի փոփոխություններից հետո։
-Ես նախանձում եմ, որ Դուք այդքան ստերից հետո կարողանում եք լուրջ վերաբերել վարչապետի խոսքերին։ Միայն Սահմանադրության վերաբերյալ հիշեցնեմ. «Սահմանադրությունը՝ գրված Սերժ Սարգսյանի հագով», կեղծված է, իշխանափոխությունից անմիջապես հետո, ի պատասխան մեր պահանջին՝ Սահմանադրության փոփոխություններ կատարելու, փաստարկներ չկան, ավելի ուշ ՝ մի տարի հետո հանձնաժողով ենք ստեղծելու... Բայց ասում էիր «փորձենք», գուցե լավն է Սերժ Սարգսյանի հագով կարածը ... Չմանրանանք։
-Իրական նպատակն այս դեպքում սահմանադրական բարեփոխումների, այդուհանդերձ, ո՞րն է։
-Առանցքային մի բան. ես ոչ միայն ժամանակին եղել եմ Հայաստանում սահմանադրականության հաստատման առաջամարտիկը (1976 թ.), այլեւ եղել եմ 1998 թ.-ի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողն ու հանձնաժողովի նախագահը։ Այդ հարցում ինձնից ավելի փորձառու քիչ մարդ կա (նաեւ կրթությամբ իրավաբան- սահմանադրագետ եմ)։ Սա պաշտոն չէր եւ պաշտոն չի կարող լինել, այլ ... Եթե իմ եւ մեր (նաեւ 6 կուսակցությունների) տվածը ելակետային չի լինելու, ուրեմն մնում է վերեւում ասածս «Ա» կետը՝ երբ գործիչները (իշխանակիր կամ իշխանակիր դառնալու հույս ունեցողներ) գրում են իրենց համար։ Նույնը կարող է վերաբերել այս թիմին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/22/2024 12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ
- 12/22/2024 10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել
- 12/20/2024 15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան
- 12/20/2024 15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/22/2024 13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են
- 12/22/2024 11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 12/22/2024 10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
- 12/21/2024 21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում