ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոտրել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջը 01/12/2020 16:04 | Մեկնաբանություն
Կոտրել են փաստաբան Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աստղիկ Մաթևոյսանը: Նրա խոսքով՝ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ:
«Հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30 հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իմ էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ քնած ժամանակ, որպեսզի կանխելու հնարավորություն չունենամ։
Այսօր տեղեկացա, որ գիշերով նման հարձակում է տեղի ունեցել նաև politik.am կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջի վրա (https://www.facebook.com/boroozman/posts/2699530806791798):
Եթե սկզբում կասկածում էի, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ, ապա հիմա կասկած անգամ չունեմ։ Այս միջոցով անմիտ փորձ է արվել տեղեկություններ ստանալ AntiFake.am-ի հրապարակումների աղբյուրների վերաբերյալ, ինչը, ինչ խոսք, չի հաջողվել։
Դա է վկայում նաև ֆեյսբուքյան էջերը կոտրելուց և ապօրինի մուտք գործելուց հետո առավոտ լույսով «ՀԺ»-ում հրապարակված politik.am-ի դեմ գրված քարոզչական բնույթի հոդվածը։
Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն լրատվականների գործունեությանը կոնկրետ գործողություններով՝ ընդհուպ՝ գլխավոր խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելով։ Ընդ որում, ապօրինի մուտք գործելու մեթոդը (նայե՛լ կից նկարները) վկայում է այն մասին, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով։
Այս ամենը պետք է արժանանա լրագրողական հանրության, քաղհասարակության ներկայացուցիչների ուշադրությանն ու գնահատականին, քանի որ թիրախավորված են բոլոր այն լրագրողներն ու խմբագիրները, որոնք «համարձակվել են» հրապարակումներ անել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության պաշտպանության մակարդակի մասին»,- գրել է Աստղիկ Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ կոտրել են նաև politic.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջը:
Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում եմ լուրջ բան չկա։ Հետո հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցը «ընկերական» ինձ գրում է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Մինասյանի, Սաղաթելյանի ու ինչ որ խմբագրի մասին՝ ես եմ։ Նա նաև հասկացնել է տալիս, որ լավ կլինի արձագանքել։ Ես չեմ արձագանքում։ Հետո տեսնում եմ, ըստ մամուլի հրապարակումների նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը։ Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Վստահ եմ նաև, որ հոդվածում նշված պնդումների մասով որևէ ապացույց չեն գտել, բայց կարդացել են մի շարք անձնական նամակներ։ Սա իշխանությունների կողմից համարում եմ հստակ ճնշում ինձ վրա, որը կապված է լրագրողական գործունեությանս հետ։
Քանի որ առիթը եկավ բացեմ ևս մեկ փակագիծ։ Օրերս նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը հանդիպման է հրավիրում ինձ մտերիմ անձանցից մեկին և առաջարկում է ինձ արատավորող փաստացի տեղեկություններ փոխանցել իրենց, որի դիմաց նա բարձր աշխատավարձով աշխատանքի կտեղավորվի նույն ՊՈԱԿ-ում։ ՖԲ էջիս կոտրելը ապացուցում է, որ մտերիմս չի համաձայնել ու իրենք փորձել են այս կերպ տեղեկություններ ստանալ։ Հոդվածում առկա պնդումները ապացուցում են, որ այս ամբողջ գործընթացը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո։
Դիմում եմ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի արձագանքեն իմ նկատմամբ այս ճնշման փորձին։ Նաև տեղեկացնում եմ, որ իմ անձնական կյանքին վերաբերվող ցանակցած տեղեկատվության տարածում կհամարեմ Նիրկոլ Փաշինյանի պատվերը։
Դիմում եմ նաև լրագրող գործընկերներիս, որպեսզի իրենց ուշադրության կենտրոնում պահեն այս խնդիրը։ Այս սցենարը նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ լրագրողների և խմբագիրների է սպառնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից