ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ կարծում, որ սարսափելի բան է տեղի ունեցել. Հովիկ Աղազարյանը՝ նույն խմբակցության կին պատգամավորին հրապարակավ ուղղված վիրավորանքի մասին 01/11/2020 14:46 | Հարցազրույց
Ինչ են մտածում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ նույն խմբակցության պատգամավորների միջեւ սոցցանցում դրսեւորված «հակամարտության», կին պատգամավորին՝ ամուսնանալու խորհուրդ տված նույն խմբակցության պատգամավորի վարքագծի մասին։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
-Պարոն Աղազարյան, Ձեր խմբակցության 2 պատգամավորների միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել, Կարեն Սարուխանյանը Սոֆիա Հովսեփյանին ասել էր՝ «Ամուսնացիր, կանցնի» և, ըստ էության, վիրավորել նրան։ Մտահոգիչ չէ՞, որ խմբակցությունում նման տրամադրություններ կան։
-Բայց ինչու՞ եք կարծում, որ այդպիսի տրամադրություններ կան։
-Երբ մի պատգամավորը մյուսին ասել է «Ամուսնացիր, կանցնի», այս կերպ չի՞ վիրավորել։
-Ես անձամբ չեմ կարդացել, թե Կարեն Սարուխանյանն ինչ է ասել։ Ընդհանուր առմամբ տեղյակ եմ, բայց մանրամասները չգիտեմ և հետևաբար ասենք նպատակահարմար չեմ գտնում երկու գործընկերների միջև ծագած այսպես փոքրիկ վիճաբանությունը գնահատել։
-Խմբակցությունում այս հարցը քննարկե՞լ եք, պարոն Աղազարյան։
-Չէ, չենք քննարկել, որովհետև դա երեկ էր եղել, և մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, որովհետև խմբակցության նիստ չենք ունեցել։ Ինքս էլ նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել, որովհետև իմ գործընկերներն են, կարող է մի փոքր իրավիճակ է ստեղծվել, որը կպարզաբանվի հետագայում։
-Տիկին Հովսեփյանն ասաց, որ երեկ խմբակցությունում քննարկում եղել է, Լիլիթ Մակունցն էլ իրեն զանգահարել, հրավիրել է այդ քննարկմանը։
-Չէ, չէ, չէ։ Երևի Մակունցը հրավիրել է Սոֆիա Հովսեփյանին, որպեսզի որոշակի ճշգրտումներ մտցնի։ Խմբակցության նիստ չի եղել։
-Պարոն Աղազարյան, տղամարդ պատգամավորը վիրավորում է նույն խմբակցության կին պատգամավորին, որքանո՞վ է սա ճիշտ։
-Ես չեմ տարանջատում տղամարդ կամ կին պատգամավոր արտահայտություններ, բայց յուրաքանչյուրս պետք է պատասխան տանք մեր վարքագծի, արարքի համար, և չի բացառվում, որ երբեմն-երբեմն թույլ տանք որոշակի վրիպումներ, որոնց համար նաև պետք է պատասխան տանք։ Մարդկային է ամեն ինչը։ Հիմա տվյալ դեպքում հարմար չէ գնահատական տամ գործընկերներիս միջև ծագած փոքրիկ միջադեպին։ Ես կարծում եմ իրենք իրենց կհարթեն այդ հանգամանքը, երբ պարզեն ինչ է նկատի ունեցել պարոն Սարուխանյանը և ինչպիսի ռեակցիա է եղել Սոֆիա Հովսեփյանի կողմից։ Բոլոր դեպքերում, ես չեմ կարծում, որ տեղի է ունեցել շատ սարսափելի բան, որ դառնա խմբակցության քննարկման առարկա։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, թե Առողջապահության նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ։ Այս գրառմանն արձագանքել էր Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն ու գրել. «Տիկին Սոֆյա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք, կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային և բնականաբար աշխատավարձերն էլ կբարձրանար։ Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք։ Ի վերջո` ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում և մարզպետարանը ունի բուժվարչություն։ Կա պատճառ և կա հետևանք։ Այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանք է»։
Գրառմանն այնուհետեւ արձագանքել է Սոֆյա Հովսեփյանը, մասնավորապես, նշելով․ «Այո, դուք ճիշտ եք՝ ես զբաղվել եմ, հիմա, քանի որ բաց, ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնտեսեր, քանի որ ուռճացած հաստիքներ էին։ Երկու ամիս անց, երբ պետք է հրամանը լիներ ազատման, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման՝ մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին և գործը կանխվեց, մարզպետն առաջարկել էր գոնե այդ մեկին թողնեն, մնացածին կրճատեն, սակայն տնօրենը չէր արել, բոլորին պահել էր, թեև ես հորդորեցի, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում։ Խնդիրը ներկայացրել եմ թե՛ նախարարին, թե՛ մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը վախեցած մարզպետի հրահանգից չկրճատեց։ Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեց։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ։ Այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել եմ նախարարի խորհրդականներին, փոխնախարարի, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը սա։ Վերջին հորդորս եղել է տնօրենին մեկ ամիս առաջ, ասեց՝ քննարկում կանեմ, քննարկման արդյունքը ծննդատան փակումն էր, և սա կփաստեն բոլոր աշխատակիցները, քանի որ այն ժամանակ նույնպես իմ ջանքերով պահվեց»։
Նույն գրառման տակ Սոֆյա Հովսեփյանին արձագանքել էր այն ժամանակ Շիրակի մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Նա մանրամասնել էր մարզպետարանի հետ կապված միջադեպը ապա գրել. «Իսկ Սոֆիային երկու խորհուրդ կտամ.
1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։
2. Ամուսնացիր՝ կանցնի)))»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից